Ջենիֆեր Հոուքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Հոուքինս
Ծնվել էդեկտեմբերի 22, 1983(1983-12-22)[1] (40 տարեկան)
ԾննդավայրHolmesville
Քաղաքացիություն Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWest Wallsend High School?
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjenniferhawkins.com.au
 Jennifer Hawkins Վիքիպահեստում

Ջենիֆեր Հոուքինս (դեկտեմբերի 22, 1983(1983-12-22)[1], Holmesville)[2], ավստրալիացի մոդել և հեռուստահաղորդավար, ավելի շատ հայտնի է որպես «Միսս Տիեզերք 2004»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆերը ծնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Հոլմսվիլ քաղաքում, ներկայումս բնակվում է Սիդնեյում։ Սովորել է Ուոլսենդի միջնակարգ դպրոցում։ Ունի երեք եղբայր և քույր։ Հոուքինսը եղել է «Newcastle Knights»[3] ռեգբիի թիմի և բասկետբոլի հավաքականի չիրլիդերը, աշխատել է նաև որպես մոդել։ Դառնալով «Միսս Տիեզերք Ավստրալիա» և հաղթելով «Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում՝ ավարտել է մոդելի կարիերան[4]։ Հոուքինսը եղել է նաև հիփ հոփ և բալետ մասնագիտացմամբ պարի խմբակի խորեոգրաֆ[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում Ավստրալիայի ներկայացուցիչ դառնալուց հետո Հոուքինսը զրուցել է «Միսս Տիեզերք Ավստրալիայի» նախորդ հաղթող Էշլի Թալբոթի հետ՝ նախքան Էկվադոր մեկնելը նրանից սովորելով իսպաներենի հիմունքները[2]։

«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթն անցկացվել է Կիտոյում 2004 թվականի հունիսի 1-ին։ Եզրափակիչ մրցույթից մեկ շաբաթ առաջ Հոուքինսը զբաղեցրել էր վեցերորդ հորիզոնականը և դարձել մրցույթի ֆավորիտը[6]։ 1993 թվականից ի վեր՝ նա առաջին ավստրալիացին է, որը հասել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Դրանից հետո մասնակցել է երեկոյան հագուստներով մրցույթի, որտեղ հագել է անսովոր վինտաժային պղնձե գույնի զգեստ, որը նախագծել էր Բորը։ Զգեստն արժեր 25,000 ավստարալական դոլար[7]։ Լողազգեստով մրցույթից հետո Հոուքինսը հինգ մասնակցի հետ դուրս է եկել եզրափակիչ փուլ և նվաճել «Միսս Տիեզերք» տիտղոսը[5]։ Մյուս հինգ աղջիկները Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան երկրներից էին։ Նրանց թվում էին Շանդի Ֆինեսին («Միսս ԱՄՆ», որը դարձավ առաջին վիցեմիս), Ալբա Ռեյեսը՝ Պուերտո Ռիկոյից (2-րդ վիցեմիս), Յանինա Գոնսալեսը (Պարագվայ, 3-րդ վիցեմիս), Դանիել Ջոնսը (Տրինիդադ և Տոբագո, 4-րդ վիցեմիս)[5]։ Հոուքինսն առաջին հաղթողն էր Օվկիանիայից՝ Լորեյն Դաունսից հետո (Նոր Զելանդիա, 1983) և առաջին ավստրալիացին՝ Քերի Էն Ուելսից հետո (1972)։

Հոուքինսը «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում իր թագը ստացել է Ամելյա Վեգանից այն բանից հետո, երբ հաղորդավար Բիլի Բուշը հայտարարել է հաղթողի անունը[8]։ Մրցույթի սեփականատեր Դոնալդ Թրամփը հարցազրույցի ժամանակ Հոուքինսին որակել է որպես «Միսս Տիեզերք մրցույթի՝ բոլոր ժամանակների իր տեսած ամենագեղեցիկ մասնակիցը»[5]։

Հոուքինսն արժանացել է «Mikimoto»-յի կողմից ստեղծված «Միսս Տիեզերք» թագի, որը պատված էր 250 000 դոլար արժողությամբ թանկարժեք քարերով, ինչպես նաև մի շարք մրցանակների։ Հոուքինսը դարձել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի թագին արժանացած առաջին շիկահերը նիդերլանդացի Անգելա Վիսերից հետո (1989)։

Ըստ ծրագրի՝ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը շուրջ մեկ տարի աշխատում է «Միսս Տիեզերք» կազմակերպությունում։ Ջենիֆեր Հոուքինսը աշխատել է կազմակերպությունում իր գործընկերներ «Միսս Երիտասարդ ԱՄՆ» Շելի Հենիգի և «Միսս ԱՄՆ» Շանդի Ֆինեսի հետ։

«Միսս Տիեզերքում» աշխատելու տարիներին Հոուքինսը մեկնել է Կորեա, Բահամյան Կղզիներ, Բրազիլիա, Չեխիա, Գերմանիա, Հունաստան, Սինգապուր, Ինդոնեզիա, Ռուսաստան, Տրինիդադ և Տոբագո, Կուբա, էկվադոր, Մեքսիկա, Պուերտո Ռիկո, մի քանի ուղևորություն է կատարել դեպի Թաիլանդ և Ավստրալիա։ Տիտղոսը կրելու ընթացքում նա բնակվում էր Նյու Յորքի Ռիվերսայդի բնակարանում, որը ստացել էր «Միսս Տիեզերք» կազմակերպության կողմից։ Այդ ժամանակ նա հայտարարել է, որ ցանկություն ունի աշխատել որպես մոդել և հեռուստահաղորդավար։

«Միսս Տիեզերք 2004» դառնալուց քիչ ժամանակ անց Ավստրալիայի Ուեստֆիլդ Միրանդա առևտրի կենտրոնում նորաձևության ցուցադրության ժամանակ Հոուքինսը հայտնվել է տհաճ իրավիճակում։ Նա սայթաքել է հագուստի փեշի պատճառով և կիսամերկ վիճակում հայտնվել զարմացած ամբոխի առջև։ Հետագայում Հոուքինսը ներողություն է խնդրել ծիծաղելով և ավելացրել, որ «ցանկանում էր ավելի լավ ներքնազգեստ հագնել»։ Այս դեպքը ավստրալիական «Nine Network»-ի կողմից համարվել է «Ավստրալիայի հեռուստատեսությամբ ցուցադրված ամենաանհարմար պահը»[9]։

Հոուքինսը Վիետնամում եղել է «Միսս Տիեզերք 2008» գեղեցկության մրցույթի ժյուրի։

Հեռուստատեսային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին՝ «Մելբուրնի գավաթի» շրջանում, Հոուքինսը պայմանագիր է կնքել «Seven Network»-ի հետ։ Նա իր առաջին ելույթում եղել է որպես հրավիրված հաղորդավար և «Great Outdoors» ցանցի շրջանակներում, որտեղ նա հանդիսատեսին ներկայացրել է իր շրջագայությունները։ Որպես «Միսս Տիեզերք» թագակրումն ավարտելուց հետո դարձել է շոուի հերթական հաղորդավար՝ արդյունքում ստանալով «Լոգի 2006» մրցանակը՝ որպես ամենահայտնի նոր տաղանդավոր կին։ Այս մրցանակը չեղարկվել է 2009 թվականին՝ բարձր բյուջեի և տնտեսական ճգնաժամի պատճառով։

Հոուքինսը եղել է Ավստրալիայի «Դարձրու քեզ սուպերմոդել» շոուի առաջին ժյուրին։ Շոուն մեկնարկել է 2008 թվականի օգոստոսի 6-ին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոուքինսն Ավստրալիայում մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուի չորրորդ եթերաշրջանին և եղել է հինգերորդ հայտնի անձը։ 2006 թվականի փետրվարի 15-ին նա մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուին (ավստրալիական տարբերակ) և շահել 2000 դոլար։

Հոուքինսը նկարագրվում է որպես ավստրալիացի նկարիչ և լուսանկարիչ Գայ Սեբաստիանի մուսա, որը «Սեր վերելակ» սինգլի հիման վրա նկարահանել է երաժշտական տեսահոլովակ։ Հետագայում նա նկարահանել է երրորդ ալբոմը՝ «Ավելի մոտ արևին»։

Հոուքինսը նկարահանվել է Դոնալդ Թրամփի հետ «Աշակերտ» ֆիլմում՝ ունենալով ոչ մեծ դեր։ Նկարահանող անձնակազմի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով նա հրաժարվել է մարմնավորելու Սոֆի Սոլանդրեսին «Վարդագույն հովազ 2» ֆիլմում։ Արդյունքում այդ դերը տրվել է «Միսս Աշխարհ» և Բոլիվուդյան աստղ Այշվարիա Ռային[10]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականի հուլիսին Հոուքինսը սկսել է աշխատել «Lux» ապրանքանիշի անձնական հիգիենայի և մաշկի խնամքի միջոցների գովազդում, և նրա դեմքը օգտագործվել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գովազդելու համար[11]։
  • 2006 թվականի սեպտեմբերին Հոուքինսը կնքել է 3-ամյա պայմանագիր «Lovable Australia» հետ, որտեղ նա գովազդել է ներքնազգեստ որպես ավստրալիական «դեմք»[12]։
  • 2006 թվականի օգոստոսին նա դարձել է «Grand Waterfront-ի» դեսպանը Հոնկոնգում «Henderson Land Development-ի» և նրա գործընկերոջ՝ «The Hong Kong-ի» և «China Gas Company Limited-ի» միջև[13]։ Նրա գունավոր լուսանկարները հայտնվել են գովազդներում՝ որպես հիմնական մոդել։
  • 2006 թվականին Ջենիֆերը կնքել է շահավետ գործարք և դարձել ավստրալիական դիմահարդարման առաջին դեմքը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի շնորհիվ ընկերությունը EBay-ից ստացել է շահույթ՝ հատուկ թողարկման վաճառքի համար և փոխանցել Կրծքի քաղցկեղի ազգային հիմնադրամին[14]։
  • 2007 թվականի հունվարին հայտարարվել է, որ Հոուքինսը 4 միլիոն ավստարալական դոլար արժողությամբ (AUD) պայմանագիր է կնքել ավստրալիական Myer խանութների ցանցի հետ։
  • 2007 թվականի օգոստոսի 9-ին նրան առաջարկվել է 50,000 ԱՄՆ դոլար տղամարդկանց «Zoo Magazine» ամսագրում մերկ նկարահանվելու համար, որից նա հրաժարվել է։
  • 2010 թվականի հունվարի 6-ին Հոուքինսի մերկ լուսանկարները հայտնվել են «Marie Claire» ամսագրի փետրվար ամսվա շապիկին՝ ի աջակցություն «Butterfly Foundation» հիմնադրամի և մարմնի նկատմամբ դրական վերաբերմունքի խրախուսման[15]։

Հասարակական իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության կողմից հաջող ընդունելություն ստանալուց հետո Հոուքինսը սկզբում ընդունել է դասընկեր Դանիել Դիբլիի հրավերը, որը 2006 թվականի օգոստոսին նրան հրավիրել է իրեն ուղեկցել ավարտական երեկոյի 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Բատերստ քաղաքում[16]։ Ավելի ուշ նա հրաժարվել է՝ չցանկանալով գրավել մյուս զույգերի ուշադրությունը։ Այնուամենայնիվ, ավելի ուշ համաձայնել է գնալ նրա հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ատաղձագործ Ջեյքը, ծանոթանալով Ջենիֆերի հետ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում նրա հաղթանակից քիչ ժամանակ առաջ, շարունակել է նրա հետ հարաբերությունները Հոուքինսի՝ Նյու Յորքում անցկացրած մեկ տարի անց Ավստրալիա վերադառնալուց հետո[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gadd, Michael (2004 թ․ մայիսի 10). «The Universe Is Her Oyster» (English). The Newcastle Herald.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Jenny's universal appeal». Sunday Telegraph. 2004 թ․ մայիսի 16.
  4. Jameson, Julietta (2004 թ․ հունիսի 3). «Aussie charm conquers universe». The Courier Mail.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Hayes, Monte (2004 թ․ հունիսի 2). «Surprised Miss Australia wins Miss Universe 2004 pageant». Associated Press.
  6. «On top of the world». MX (Australia). 2004 թ․ մայիսի 25.
  7. «Jennifer's dress to turn heads». Gold Coast Bulletin. 2004 թ․ մայիսի 25.
  8. Gadd, Michael (2004 թ․ հունիսի 3). «Miss Universe win puts Jennifer over the moon». Sydney Morning Herald. Վերցված է 2007 թ․ հունվարի 12-ին.
  9. on the 20 to 1 episode Most Embarrassing Moments
  10. Jen Hawkins would pose nude | The Daily Telegraph
  11. «Jennifer stars in a real soap opera». The Sunday Mail. 2005 թ․ հուլիսի 31.
  12. «Lovable Signs Jennifer Hawkins as "Miss Lovable"» (Press release). Loveable Lingerie. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite press release}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  13. Edmonds, Mike (2005 թ․ օգոստոսի 26). «Jennifer a commercial asset». Herald Sun.
  14. «Jennifer Hawkins launches leather laptops». CNET.com.au. 2006 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. «Jennifer Hawkins Bares All For marie claire». Marie Claire. Yahoo!. 2010 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  16. «Miss Universe gives Daniel a formal 'yes'». Herald Sun. 2006 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  17. Edmonds, Mike (2005 թ․ հունիսի 28). «Jen goes to the Wall». Herald Sun.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Հոուքինս» հոդվածին։