Ջեյմս Բլանտ
| Ջեյմս Բլանտ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | Փետրվար 22, 1974, Տիդուորտ, Ուիլշիր, |
| Գործունեություն | 2004–ներկա |
| Լեյբլ | Atlantic Records, Custard Records |
| Կայք | http://www.jamesblunt.com/ |
Ջեյմս Հիլլիեր Բլանտ (անգլ.՝ James Hillier Blount, Փետրվարի 22, 1974, Տիդուորտ, Ուիլշիր)[1][2] — անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական, ում դեբյուտային` Back to Bedlam ալբոմը, որը ներառում էր You're Beautiful և Goodbye My Lover երգերը, համաշխարհային ճանաչում բերեց նրան 2005-ին:
Նրա ոճը կարելի է բնորոշել որպես սոֆտ-ռոքի և ֆոլկ-ռոքի խառնուրդ: Բլանտի երկրորդ ալբոմը կոչվում է All the Lost Souls (2007), որի մեջ հայտնի են 1973 և Same Mistake կատարումները: Ջեյմս Բլանտը արժանացել է «BRIT Awards» , երկու «Ivor Novello Awards» մրցանակների և 2006-ին առաջադրվել հինգ «Գրեմմիի»: 2010թ. Բլանտը թողարկեց իր երրորդ ալբոմը` Some Kind of Trouble: Բլանտը վաճառել է ընդհանուր առմամբ 15 միլլիոն ալբոմ ամբողջ աշխարհում:[3]
Ջեյմս Բլանտը նախկինում եղել է բրիտանական բանակի սպա, 1999-ին ծառայել է Կոսովոյում:[4] Նա նաև աջակցել է Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությանը: 2009թ. հոկտեմբերի դրությամբ Բլանտի հիմնական բնակության վայրը իսպանական Իբիցան է:[5]
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
- Back to Bedlam (2005)
- All the Lost Souls (2007)
- Some Kind of Trouble (2010)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ↑ «James Blunt: Biography»։ Allmusic.com։
- ↑ National Archives, England & Wales, Birth Index: 1916–2005 volume 6b, page 446 confirms birth as Q1, 1974
- ↑ The 20 Biggest Selling Albums of the 21st century Music Week. Retrieved 19 August 2011
- ↑ «James Blunt wraps up 'Beautiful' year»։ Atlantic Records։ 12 December 2006։ http://www.atlanticrecords.com/news/article/?articleId=atlnewsarticle35800031։ Վերցված է 4 October 2009։
- ↑ «James Blunt set to pen new album in his hideaway»։ Hello!։ http://www.hellomagazine.com/travel/2006/08/08/jamesblunt/։ Վերցված է 4 October 2009։
Աղբյուրներ [խմբագրել]