Հ.Գ. Ես սիրում եմ քեզ
| Հ.Գ. Ես սիրում եմ քեզ P.S. I Love You |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2007 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 21, 2007 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռիչարդ Լա Գրավենեզե |
| Պրոդյուսեր | Վենդի Ֆայներման Բրոդերիք Ջոնսոն |
| Սցենարիստ(ներ) | Սեսիլյա Ահերն Ռիչարդ Լա Գրավենեզե |
| Դերակատարներ | Հիլարի Սուենկ Ջերարդ Բաթլեր |
| Օպերատոր | Թերրի Սթեյսի |
| Երաժշտություն | Ջոն Պաուելլ |
| Մոնտաժ | Դավիթ Մորից |
| Տևողություն | 126 րոպե |
| Բյուջե | 30.000.000 $ |
| Շահույթ | 156.835.339 $ |
| IMDb | ID 0431308 |
| Կայք | հղում |
Հ.Գ. Ես սիրում եմ քեզ (անգլ.՝ P.S. I Love You), ամերիկյան դրամա՝ նկարահանված 2007թ. ռեժիսոր Ռիչարդ Լա Գրավենեզեի կողմից, գլխավոր դերերում հանդես են գալիս Հիլարի Սուենկը և Ջերարդ Բաթլերը: Սցենարի հեղինակներն են Լա Գրավենեզեն և Սթիվեն Ռոջերսը:
Սցենարը հիմնված է Սեսիլիա Ահերնի համանուն վեպի վրա, գրված 2004թ.: Ֆիլմը նվիրված է պրոդյուսեր Մոլլի Սմիթի քրոջ՝ Ուինդլանդ Սմիթ Ռայսի հիշատակին:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Հոլլին և Ջերրին ամուսիններ են, ապրում են Մանհեթենի արևելյան հատվածում: Նրանք խենթի պես սիրում են իրար, բայց ժամանակ առ ժամանակ վիճում են: Ջերրին հանկարծակի մահանում է ուղեղի ուռուցքից /այն առաջացել էր բնական ճանապարհով/, և միայն այդ ժամանակ է Հոլլին հասկանում, թե որքան մեծ նշանակություն ուներ ամուսինն իր համար և թե որքան անկարևոր էին իրենց վեճերը: Խորը ընկճախտի մեջ Հոլլին պարփակվում է տանը՝ հեռու իր ընտանիքից ու ընկերներից այնքան ժամանակ, մինչև վերջիններս իր 30-ամյակին որոշում են անակնկալ հյուր գալ:
Նրանք վճռական են տրամադրված Հոլլիին այդ վիճակից հանելու գործում և ուզում են, որ նա որոշի, թե ինչ է անելու ապագայում: Մինչ նրանք օգնում են Հոլլիին կարգի բերել իրեն ու մինչ մաքրում են տունը, մի տորթ են առաքում Հոլլի տուն ու դրա հետ՝ նամակ Ջերրիից: Պարզվում է՝ դա առաջինն էր մի քանի խորիմաստ ու բազմաբովանդակ նամակներից, որոնք բոլորն էլ ավարտվում են «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» արտահայտությամբ: Ջերրին այնպես էր արել, որ դրանք իր մահից հետո հերթով փոխանցվեն Հոլլիին: Ամիսներն անցնում են, ու յուրաքանչյուր հաղորդագրություն Հոլլիին քաջալերում է ու մղում դեպի նոր արկածների:
Հոլլի մայրը, սակայն, կարծում է, որ Ջերրիի նամակները Հոլլիին շարունակ պահում են անցյալին կապված: Իրականում, դրանք միայն առաջ են մղում աղջկան: Ջերրիի հորդորով Հոլլին մեկնում է բովանդակալից մի ճանապարհորդության: Ջերրին Հոլլիի ու նրա ընկերուհիների՝ Դենիսի և Շերոնի համար ճանապարհորդություն էր կազմակերպել դեպի իր հայրենիք՝ Իռլանդիա: Այնտեղ եղած ժամանակ ընկերուհիները հանդիպում են Վիլյամին, որը երգիչ էր ու Հոլլիին շատ էր հիշեցնում իր հանգուցյալ ընկերոջը: Պատահաբար պարզվում է, որ նա Ջերրիի մանկության ընկերն է եղել: Արձակուրդի ժամանակ Դենիսը հայտարարում է իր նշանադրության մասին, իսկ Շերոնը պարզում է, որ հղի է. այս նորությունները պատճառ են դառնում, որ Հոլլին կրկին հուսալքվի ու ինքնամփոփ դառնա: Ի վերջո Հոլլին սկսում է հաճախել նորաձևության խմբակ և իր մեջ հայտնաբերում է մեծ ցանկություն կանացի կոշիկներ մոդելավորելու հանդեպ:
Այս նորահայտ վստահությունը նրան հնարավորություն է ընձեռում դուրս գալ իր միայնության կապանքներից ու հաղորդակից դառնալ ընկերուհիների երջանկությանը: Մի անգամ մոր հետ զբոսնելիս նա իմանում է, որ Ջերրին հենց իր մորն էր խնդրել նամակները ուղարկել Հոլլիին իր մահից հետո: Նա մոր հետ կրկին մեկնում է Իռլանդիա: Ֆիլմի ավարտին պարզվում է, որ Հոլլին արդեն բաց է ցանկացած արկածների ու ճանապարհորդությունների համար մինչ իր կյանքի վերջը, և նա վերջապես ազատվում է կրկին սիրահարվելու վախից:
Դերասանական կազմ [խմբագրել]
- Ջերարդ Բաթլեր - Ջերրի Քենեդի
- Հիլարի Սուենկ - Հոլլի Քենեդի
- Լիզա Քուդրոու - Դենիս Հեննեսսի
- Ջինա Գերշոն - Շերոն ՄաքՔարթի
- Ջեյմս Մարսթերս - Ջոն ՄաքՔարթի
- Քեթի Բեյթս - Պատրիսիա Ռեյլի՝ Հոլլիի մայրը
- Հարրի Կոննիկ /կրտսեր/ - Դենիել Կոննելլի՝ Հոլլիի «երկրպագուն», որին նա մերժում է
- Ջեֆրի Դին Մորգան - Վիլյամ Գալագեր
- Նելլի ՄաքՔեյ - Սիարա Ռեյլի՝ Հոլլիի քույրը
Երաժշտություն [խմբագրել]
- "Love You 'Till the End" - The Pogues
- "Same Mistake" - James Blunt
- "More Time" - Needtobreathe
- "Carousel" - Laura Izibor
- "Fortress" - Hope
- "Last Train Home" - Ryan Star
- "Rewind" - Paolo Nutini
- "My Sweet Song" - Toby Lightman
- "No Other Love" - Chuck Prophet
- "Everything We Had" - The Academy Is...
- "In the Beginning" - The Stills
- "If I Ever Leave This World Alive" - Flogging Molly
- "P.S. I Love You" - Nellie McKay
- "Kisses and Cake" - John Powell
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Հ.Գ. Ես սիրում եմ քեզ(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- Հ.Գ. Ես սիրում եմ քեզ(անգ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Հ.Գ. Ես սիրում եմ քեզ»(անգ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Հ.Գ. Ես սիրում եմ քեզ»(անգ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Հ.Գ. Ես սիրում եմ քեզ(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում: