Պետրո Պորոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրո Պորոշենկո
Петро Олексійович Порошенко
Secretary Kerry Shakes Hands With Ukrainian President-elect Poroshenko Before Meeting in Warsaw 03.jpg
Ուկրաինայի 5-րդ նախագահ Ուկրաինա
Ստանձնեց պաշտոնը՝ 2014
Ծննդյան օր՝ 1965 թ. սեպտեմբերի 26
Ծննդավայր՝ Բելգորոդ

Պետրո Ալեքսեյի Պորոշենկո (ուկրաիներեն՝ Петро Олексійович Порошенко, ծ. սեպտեմբերի 26, 1965), ուկրաինացի քաղաքական գործիչ և գործարար։ Ուկրաինայի հինգերորդ նախագահն է (2014 թ. հունիսի 7-ից)։ Միլիարդատեր է:

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Բելգորոդում (Օդեսայի մարզ), մեծացել է Վիննիցայում։ 1989 թ․ ավարտվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։ Այնուհետև սկսել է աշխատել կակաոյի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում, որն հետագայում դարձել է «Ռոշենգրուպը»՝ Ուկրաինայում հրուշակեղեն արտադրող ամենախոշոր ձեռնարկությունը։ Այդտեղից էլ նրա «Շոկոլադե թագավոր» կամ «Վիլի Վոնկա» մականունները։ Պորոշենկոյին են պատկանում նաև ավտոմեքենա և ավտոբուս արտադրող և նավաշինական գործարաններ։ 2012 թ․ նա Ֆորբսի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1153-րդ տեղում էր[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել]

1998-ին Պորոշենկոն դարձավ Ուկրաինայի խորհրդարանի անդամ՝ Միացյալ սոցիալ-դեմոկրատների կուսակցության անունից։ Երկու տարի անց նա լքեց այդ կուսակցությունը ստեղծելով նոր քաղաքական կուսակցություն՝ Սոլիդարությունը։ 2005-ին Պորոշենկոն նշանակվեց Անվտանգության և պաշպանության ազգային խորհրդի քարտուղար։ 2009 թ․ հոկտեմբերի 9-ից 2010 թ․ մարտի 11-ը, Յուլիա Տիմոշենկոյի պաշտոնավարման շրջանում, նա արտաքին գործերի նախարար էր, իսկ դրանից հետո՝ մինչև 2012 թ․ դեկտեմբերի 24-ը, Միկոլա Ազարովի վարչապետության շրջանում, առևտրի և տնտեսական զարգացման նախարար։

Պորոշենկոն պաշտպանում էր 2013 թ․ նոյեմբերին սկիզբ առած «Եվրոմայդանի» հակակառավարական ցույցերը։ 2014 թ․ մարտի 29-ին նա թեկնածու առաջադրվեց արտահերթ նախագահական ընտրություններին և հավաքեց քվեների 56%-ը։ Յուլիա Տիմոշենկոն, որ նույնպես մասնակցում էր ընտրություններին և ձայների միայն 12%-ն էր հավաքել, ճանաչեց Պորոշենկոյի հաղթանակը և ընտրությունները որակեց «ժողովրդավարական և արդար»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]