Մերի Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Արսենի Գալստյան
Դիմանկար
ՀՀ ԱԺ 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր
Ծնվել է1988 թվականի հուլիսի 19
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ, իրավագիտության մագիստրոս
Աշխատանքպատգամավոր, իրավական փորձագետ
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած չէ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Մերի Գալստյան (հուլիսի 19, 1988(1988-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, իրավագիտության մագիստրոս։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1] (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Գալստյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 19-ին Երևանում։

Միչև 2009 թվականը սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի քաղաքագիտության բաժնում, որը ավարտելուց հետո ստացել է քաղաքագետի որակավորում, ապա, 2012 թվականին ավարտով Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորում։

2009 թվականին Երևանում մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի, 2016 թվականին Բեռլինում՝ Հերթի կառավարման ակադեմիայի, 2017 թվականին Շոտլանդիայում՝ Դանդի համալսարանի և 2017 թվականին Արոզոնայում՝ ԱՄՆ անտառային ծառայության վերապատրաստման դասընթացներին։

2010 թվականից միչև 2013 թվականը աշխատել է որպես օգնական «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտապնության համակարգի հզորացման» ծրագրում։ 2013-2014 թվականներին՝ «Վորլդ Վիժն» կազմակերպության Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնտեսական զարգացման կրթական կենտրոնում նախ աշխատել է հետազոտությունների գծով օգնական, ապա՝ համակարգող։ 2014-2015 թվականներին իրավական փորձագետ է աշխատել ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի՝ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ 2015-2017 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի «Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում նախ աշխատել է օրենսդրական վերլուծաբան, ապա՝ ծրագրի համակարգող, իսկ վերջում եղել է ծրագրի փոխղեկավար։ 2006-2017 թվականներին աշխատանքի է անցել Համաշխարհային բանկի հայստանյան մասնաճյուղում որպես խորհրդատու։ 2017 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրում աշխատել է որպես իրավական խորհրդատու, Վրաստանի բնապահպանության նախարարությունում՝ ԱՄՆ անտառային ծառայության խորհրդատու։ 2017 թվականից դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2018 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, համակարգել է ԵՄ և ՀՀ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մերի Գալստյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».