Երևանի պետական լեզվաբանական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) պետական կարգավիճակ ունեցող հումանիտար բուհ է Երևանում, որը մասնագետներ է պատրաստում ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, գործնական հոգեբանության, պատմության, քաղաքագիտության, երկրագիտության և այլ մասնագիտությունների գծով:

Պատմությունը[խմբագրել]

  • 1935 թ. փետրվարի 4-ին սկիզբ է դրվել ռուսական մանկավարժական երկամյա կուրսերին:
  • 1936 թ. բացվել է գերմաներենի, իսկ մեկ տարի անց՝ ֆրանսերենի և անգլերենի բաժինները, որոնք 1948թ. վերափոխվեցին ֆակուլտետների:
  • 1937 թ. ինստիտուտը տվել է ռուսաց լեզվի ուսուցիչների առաջին շրջանավարտները:
  • 1940 թ. ինստիտուտը վերանվանվել է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտ:
  • 1955 թ. ինստիտուտը մտել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ՝ պահպանելով կառուցվածքային ինքնուրույնությունը: 1962թ. այն կրկին առանձնացվել է - կոչվել է Վալերի Յակովի Բրյուսովի անվամբ:
  • 1979-1991 թթ. բուհում գործում էին հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների ուսուցիչների որակավորման բարձրագույն կուրսեր:
  • 1985 թ. ինստիտուտը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
  • 1993 թ. վերանվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ:
  • 1999 թ. Համալսարանին կից բացվել է Հենակետային Վարժարան։
  • 2001 թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան։

Արտաքին հղումներ[խմբագրել]