Սարգիս Խանդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 թվականի օգոստոսի 2-ից
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
 2023 թվականից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքագետ, միջազգայնագետ, մարդաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 24, 1990(1990-06-24)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք
Քաղաքացիություն  Հայաստան

Սարգիս Խանդանյան, հայ միջազգայնագետ, քաղաքագետ, մարդաբան[2]։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021թթ.)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (2021 թվականից)։ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Սարգիս Խանդանյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքագետ, իսկ 2013 թվականին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը, Թվային մարդաբանության մագիստրոս[2]։

2010-2015 թվականներին աշխատել է որպես «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հեղինակել է «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարը։ 2014-2015 թվականներին աշխատել է որպես «Change.org» կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու։ Մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին։ 2015-2016 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու[2]։

2016-2018 թվականների աշխատել է որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր։

2018-2019 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականից «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է։

2018-2021թթ. եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խանդանյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համամասնական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[2]։ Եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Արտաքին հարաբերություննրի մշտական հանձնաժողովի անդամ է։ ԵԱՀԿ և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ է։ 2023 թվականից` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խանդանյանը ամուսնացած չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1364&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Սարգիս Խանդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ». CIVILNET. 2023 թ․ փետրվարի 9. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.