Հրանտ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Այվազյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 6, 2024(2024-02-06) (54 տարեկան)
Վախճանի վայր Արագածոտնի մարզ, Հայաստան

Հրանտ Գնունու Այվազյան (սեպտեմբերի 14, 1969(1969-09-14), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2024(2024-02-06), Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Այվազյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 14-ին, Վանաձորում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ավարտել է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը։ Ճարտարագետ։ Ճարտարագետ-մեխանիկ։ 

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2001 թվականներին դասավանդել է Վանաձորի թիվ 13 դպրոցում։ 2003 թվականին՝ «ՀԿ սեկտորի կարողությունների գնահատում» ծրագրի փորձագետ- գնահատող, 2006 թվականին եղել է «Թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի փորձագետ։ 2008-2019 թվականներին եղել է Լոռու մարզի «Արմոբիլ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար։ 2011 թվականից  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս է։ 2016-2019 թվականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում։

2003-2019 թվականներին` «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ։ 2008-2014 թվականներին Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդի անդամ է, 2016-2018 թվականներին` Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի, 2018 թվականին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Զոհվել է 2024 թվականի փետրվարի 6-ին՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով[3]։

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Հրանտ Այվազյան
  3. «Խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը». news.am. 2024 թ․ փետրվարի 6. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.