Հակոբ Սիմիդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Սիմիդյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 10-ից - 2021 օգոստոսի 3
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2018 հոկտեմբերի 17 - 2019 հունվարի 10
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
2021 օգոստոս - դեկտեմբեր
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
 2021 դեկտեմբերի 10-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և երկրաբան
Ծննդյան օր ապրիլի 20, 1984(1984-04-20) (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Հակոբ Սիմիդյան (ապրիլի 20, 1984(1984-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, երկրաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար։ 2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։

2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ[2]։

2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ[3]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[4][5][6][7][8][9]։

2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև դեկտեմբերի 10 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. 2,0 2,1 «Հակոբ Սիմիդյան, ՔՊԿ».(չաշխատող հղում)
  3. «Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ».
  4. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  6. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  7. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  8. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  9. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.