Մասնակից:Heghine Khalatian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D1%80%D0%B5%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F

https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B0%D0%BD%D1%8C%D1%81%D1%8F_(%D0%B3%D0%B5%D0%BE%D0%BF%D0%B0%D1%80%D0%BA)

Կովկասը հնագույն ժամանակներից բնակեցված է եղել մարդկանցով (Դմանիսյան հոմինոիդ), որոնք սերում էին Էշելոնյան և օլդուվանյան մշակույթներից (ստորին պալեոլիթ):

Նախապատմական Կովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաման թերակղզու վրա գտնվող Կերմեկ բնակավայրը համարվում է ամենահինը ոչ միայն Ռուսաստանում, այլև Կովկասից դուրս՝ Արևմտյան Ասիայում[1], որտեղ կային բնակավայրեր, որոնք թվագրվում էին մոտ 2 մլն. տարի. Վրաստանում (Դմանիսի), Հայաստանում (Կարախաչ, Մուրադովո), Դաղստանում (Աինիկաբ, Մուխկայ, Գեգալաշուր):

Միջին և վերին պալեոլիթյան դարաշրջանում (70-40 հազար տարի առաջ) Կովկասում բնակվում էին նեանդերտալցիներ և ներկայացվում էր մարդ բանական (Homo sapiens) տեսակով: Նրանց միջև ժամանակագրական ջրբաժանը համարվում է Հրաբխային ձմեռը, որն առաջացել է 40 հազար տարի առաջ Կազբեկ հրաբխի ժայթքումից: Վերին պալեոլիթը ներկայացված է իմերեթական մշակույթով, որում հայտնաբերվել է նմանություններ Քուրդիստանի նմանօրինակ մշակույթների հետ:

Կովկասյան մեզոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասում մեզոլիթը ներկայացված է տրիեստական մեզոլիթային մշակույթով: Այս դարաշրջանի բոլոր հայտնի հուշարձանները ներկայացված են ժամանակի քարանձավային բնակավայրերով, որտեղ կանգ են առել որսորդները, ձկնորսները և հավաքողները: Գիտնականները նշում են «Կովկասի ետ մնալը» Մերձավոր Արևելքի տարածաշրջանից[2]: Այս դարաշրջանում (15-14 հազար տարի առաջ) Կասպից և Սև ծովերը կապվում էին նեղուցով Կումո-Մանչի իջվածքի միջոցով[3]:

Կովկասյան նեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավոր Արևելքում տեղի ունեցած նեոլիթյան հեղափոխությունը տարածվեց նաև Կովկասի տարածքում՝ Շուլավեր-Շոմու, Լեյլաթեբեյան և Կուր-Արաքսյան մշակույթների միջոցով (մ.թ.ա. IV-III հազարամյակներ): Այդ պահից ի վեր Կովկասում արմատավորվեց անասնապահությունը և գյուղատնտեսությունը,արտադրվեց կերամիկա, հայտնվեցին աղյուսից պատրաստված բնակավայրեր:

Կովկասյան բրոնզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառքերի, դամբարանների և մետաղական գործիքների ի հայտ գալը բրոնզե դարում կապված էր Մայկոպյան և Թրիալեթի մշակույթների կրողների հետ: Երբեմն այս հայտանգործությունները կապում են քոչվոր հնդեվրոպական ժողովուրդների գործունեության հետ, որոնք սկիզբ դրեցին ժամանակակից օսերի և հայերի (հայերի նախնիների գաղթը դեպի Հայաստան տարածք անցել է Բալկաններով), այնուամենայնիվ, ուրիշ հետազոտողներ կովկասյան բրոնզը համարում են Մերձավոր Արևելքի քաղաքակրթություն ծայրամասը: Այս դարաշրջանում Կովկասի արևմուտքում սկսեցին կառուցվել դոլմեններ:

Հին Կովկասի էթնիկ քարտեզը մ.թ.ա. V-IV դարեր

Հին շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Հյուսիսային Կովկասը մաս է կազմել այսպես կոչված սկյութական շրջանի: Այդ ժամանակ ձևավորվեց Կոբանի մշակույթը, որը կապում են դաղստանյան ժողովոիրդների հետ: Այս մշակույթի գտածոները (արտեֆակտները) վկայում են այն մասին, որ այս մշակույթի կրողները զինված էին դաշույններով և տեղաշարժվում էին ձիերով (ձիավորներ): Տնտեսությունը հիմնված էր ոչխարաբուծության վրա: Հարավային Կովկասը գտնվում էր Ուրարտուի ազդեցության գոտում, որտեղ կառուցվել է Էրեբունի քաղաքը՝ ժամանակակից Երևանի տարածքում (մ.թ.ա. VIII դար):

Մ.թ.ա. առաջին հազարամյակում Արևելյան Անդրկովկասը մաս կազմեց Աքեմենյան տերության, որի փլատակների վրա հայտնվեց հզոր Հայաստանը: Այս ժամանակ Աքեմենյան տերության ծայրամասում ձևավորվեցին Կոլխիդա պետությունը և կովկասյան Ալբանիան: Մ.թ.ա. V դարում կառուցվել է Կովկասի ներկայիս ամենահին քաղաքներից մեկը՝ Մցխեթին:

Քրիստոնեության տարածումը Կովկասում կապված է Գրիգոր Լուսավորչի գործունեության հետ, որի շնորհիվ Հայաստանը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը: Քրիստոնեությունը տարածվեց նաև Վրաստանում (Սուրբ Նինոյի առաքելությամբ) և Ալանիայում:

Կովկասը XI դարում. Ալանիա, Վրաստան, Կախեթ, Դերբենդ, Շիրվան, Սյունիք, Արցախ, Արան

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարի սկիզբը նշանավորվեց ժողովուրդների մեծ գաղթով, որի արդյունքում թուրքական տարրը ամրացավ Կովկասում:

Կովկասյան Ալբանիայի անհայտանալը և Դերբենդի ի հայտ գալը, կապված էր Սասանյան Իրանի էքսպանսիայի (զավթում) հետ:

VII դարից իսլամը ներթափանցեց Կովկաս: Դա պայմանավորված էր Արաբական խալիֆայության ի հայտ գալով, որն իր հեգեմոնիան (գերիշխանություն) հաստատեց Մերձավոր Արևելքում՝ կլանելով Իրանը և լրջորեն ստիպելով նահանջել Բյուզանդիային: VIII դարում արևելյան Կովկասում կառուցվել են Կումուխի մզկիթը և Շեմախանի մզկիթը, իսկ կենտրոնականում ստեղծվեց Թբիլիսիի էմիրությունը: Միևնույն ժամանակ ձևավորվեց բյուզանդական ուղղափառ աբխազական թագավորությունը (մայրաքաղաքը՝ Քութայիսում) և հրեական խազարական կագանատը: Կովկասը վերածվում էր արաբա-խազարական դիմակայության ասպարեզ: IX դարում Ադրբեջանի տարածքում Շիրվանշահի պարսկա-մուսուլմանական պետությունը՝ Շամախի մայրաքաղաքով: XII դարում Անդրկովկասի արևելքում՝ Շիրվանի հարավում ստեղծվեց Իլդեգիզիդների թյուրքական պետությունը, որի պալատում աշխատել է պարսկախոս Նիզամի Գյանջավին:

XI դարում, վրաց թագավոր Դավիթ Շինարարի օրոք, մուսուլմանները վտարվեցին Թբիլիսիից (1122 թվականին), իսկ Վրաստանը (մայրաքաղաք Թբիլիսիով) վերածվեց տարածաշրջանային ուժեղ պետության: Այդ ժամանակի հայտնի բանաստեղծ էր Շոթա Ռուսթավելին, որը գրել է «Վագրե մորթիով դյուցազնը»:

XIII դարում Կովկասը ավերվեց թաթար-մոնղոլների կողմից: Այս արշավանքի արդյունքում Ալանիան և Վրաստանը գնացին դեպի անկաման: XIV դարում Թամերլեյնի զորքերը կրակով և սրով անցան Կովկասի տարածքով: 1395 թվականին Թոխրամիշի թաթարները և Թամերլեյնի ուզբեկները համախմբվում են Թերեքի վրա տեղի ունեցած մեծ ճակատամարտում:

Հայտնվելով Սև ծովի հարավային շրջանում Օսմանյան կայսրությունը բախվեց Սեֆյան Իրանի հետ՝ Կովկասի նկատմամբ վերահսկողության համար, և XVI դարում կարողացավ իր հեգեմոնիան տարածել այդ հողերի վրա (Ստամբուլի խաղաղության պայմանագիր (1590)): Այս հակամարտության դրվագներից մեկը Շամախիի ճակատամարտն էր (1578):

Նոր ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շրջանում Կովկասի գրեթե ամբողջ տարածքը Ռուսական կայսրության մաս էր կազմում:

Արդեն XVI դարում ռուսները մի շարք արշավանքները իրականացրեցին դեպի Կովկաս (Չերմիսինովա և Խվորոստինա): Բայց, 1605 թվականին Դաղստանում ռուսական բանակի պարտությունը 100 տարով դանդաղեցրեց Ռուսաստանի ընդարձակումը դեպի Կովկաս: Այնուամենայնիվ, Թերեք գետի ափին ձևավավորվեցին ռուսական բնակավայրեր, որոնք կրկնօրինակել էին կովկասյան կեսակերպի որոշ տարրեր: XVII դարում Ռուսական կայսրությունը օժանդակեց բուդդիստ կալմեկների գաղթին:

1644 թվականին տեղական լեռնաբնակ աշխարհազորը ջախջախեց Կաբարդա ներխուժած կալմայական բանակին:

1735 թվականին հիմնադրվել է ռուսական Կիզլյար բերդը, 1763 թվականին՝ Մոզդոկ, 1784 թվականին՝ Վլադիկավկազ, 1793 թվականին՝ Եկատիրինոդար: 1785 թվականին ձևավորվեց Կովկասյան կուսակալությունը (հետագայում անվանափոխվեց Կովկասյան երկրամաս): Այս գործընթացը մասամբ խաղա էր (Գեորգիևյան դաշնագիր), մասամբ էլ ուղեկցվեց արյունալի պատերազմներով (Կովկասյան պատերազմ): 1776 թվականից ի վեր դիմադրության առաջնորդներից էր օս գեներալ Ռուստեսը:

Ռուսաստանի ընդարձակումն առաջացրեց Իրանի դիմադրությանը, որը հնագույն ժամանակներից հավակնություններ ուներ դեպի այդ տարածքները: Այնուամենայնիվ, 1813 թվականին Ռուսաստանն ամրացրեց իրեն Ադրբեջանը (Գյուլիստանի հաշտության պայմանագիր), իսկ 1828 թվականին՝ Հայաստանը (Երևանի խանություն) և Նախիջևանը (Թուրքմենչայի հաշտության պայմանագիր): Կովկասում ռուսական իշխանության հենարանը տեղի քրիստոնյա բնակչությունն էր՝ օսերը, վրացիները և հայերը: Ռուսական Կովկասի կենտրոնը դարձավ Թիֆլիսը: 1847 թվականին Բաքվի շրջանում փորվեց առաջին նավթահորը, իսկ 1865 թվականին սկսվեց Անդրկովկասյան երկաթուղու շինարարությունը:

Նորագույն ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության փլուզումից հետո Կովկասում հայտնվեցին մի շարք պետական կազմավորումներ (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Կուբա), որոնց աջակցում էին Մեծ Բրիտանիան և Թուրքիան, բայց հետագայում դրանցից մի քանիսն ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմում՝ որպես դաշնակցային հանրապետություններ (վրացական ԽՍՀ, ադրբեջանական ԽՍՀ, հայկական ԽՍՀ): 1922-1936 թվականներին Անդրկովկասի ֆեդերացիան գոյություն ուներ ԽՍՀՄ կազմում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերյան Գերմանիան նպատակ ուներ գրավել Կովկասը և իր տարածքում հիմնել համանուն ռեյխսկոմիսարիատ: 1942-1943 թվականներին ծավալվեց պատերազմ Կովկասի համար, երբ գերմանական զորքերին հաջողվեց գրավել գրեթե ողջ Հյուսիսային Կովկասը և Էլբրուսի վրա նացիստական դրոշ բարձրացնել: Սակայն Ստալինգրադում կրած պարտությունը ստիպեց Գերմանիային թողնել գրաված դիրքերը:

Կովկասի բնիկները զբաղեցնում էին խորհրդային ղեկավարության բարձրագույն պաշտոնները (Իոսիֆ Ջուղաշվիլի, Լավրենտի Բերիա, Անաստաս Միկոյան, Սերգո Օրջոնոկիձե, Իվան Բաղրամյան, Էդուարդ Շևարդնաձե), թռչել են տիեզերք (Մուսա Մանարով) և նպաստել են խորհրդային մշակույթի զարգացմանը (գրող Ֆազիլ Իսկանդեր, երգիչներ Վախթանգ Կիկաբիձե, Նանի Բրեգվաձե և Մուսլիմ Մագոմաև, ռեժիսոր Գեորգի Դանելիա): 1978 թվականին շահագործվեց Ինգուրու հիդրոէլեկտակայանը:

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում ստեղծվեցին երեք հանրապետություններ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Այնուամենայնիվ, ազգամիջյան սուր կոնֆլիկտները հանգեցրեցին անորոշ կարգավիճակով մի շարք տարածքների ի հայտ գալուն՝ Աբխազիա, Հարավային Օսիա և Չեչնիա: Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանը կարողացավ վերականգնել վերահսկողությունը Չեչնիայի նկատմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Е. Щелинский. Функциональные особенности олдованских стоянок на Таманском полуострове в Южном Приазовье (геологические и археологические свидетельства) // VIII Всероссийское совещание по изучению четвертичного периода: «Фундаментальные проблемы квартера, итоги изучения и основные направления дальнейших исследований». Сборник статей. Ростов-на-Дону, 10-15 июня 2013 г. — Ростов-на-Дону: Издательство ЮНЦ РАН, 2013. — С. 713-716. — ISBN 978-5-4358-0059-3
  2. Археология Кавказа (мезолит, неолит, энеолит). Учебно-методическое пособие. Санкт-Петербург. 2013
  3. «Палеогидрологическая реконструкция Маныч-Керченского пролива». Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)