Մասնակից:Յան/Ավազարկղ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, իրավունքների խումբ, որոնք պաշտպանում են անհատի քաղաքական ազատությունը՝ կառավարությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների ոտնձգություններից: Դրանք ապահովում են անհատի՝ պետության և հասարակության քաղաքական և քաղաքացիական կյանքին մասնակցելու իրավունքը:

Քաղաքացիական իրավունքներն ընդհանուր առմամբ ընդգրկում են մարդկանց ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը, կյանքի իրավունքը և անվտանգության ապահովումը, խտրականությունից պաշտպանությունը՝ անկախ սեռից, ռասայից, սեռական կողմնորոշումից, ազգային ծագումից, մաշկի գույնից, տարիքից, քաղաքական պատկանելությունից, էթնիկ պատկանելությունից, դասակարգային կառուցվածքից, կրոնից և հաշմանդամությունից ու խմբային իրավունքները, ինչպես օրինակ՝ գաղտնիության իրավունքը, մտքի, խոսքի, հավատքի, մամուլի, հավաքների և տեղաշարժի ազատությունը[1][2][3]։

Քաղաքական իրավունքներն էլ ներառում են իրավունքի մեջ բնական արդարությունը (ընթացակարգային արդարություն), ինչպես օրինակ՝ քրեական դատավարությունը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը, պատշաճ իրավական ընթացակարգը, վնասի հատուցման կամ իրավական պաշտպանության միջոցի իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ ներգրավվելու իրավունքները, ինչպիսիք են միավորումների ազատությունը, հավաքների ազատությունը, հանրագիր ներկայացնելու իրավունքը, անհրաժեշտ պաշտպանությունը և ընտրական իրավունքը։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքները մարդու իրավունքների հիմնարար և առաջնային բաղադրիչներն են[4]։ Դրանք կազմում են 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին մասը (տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներն էլ կազմում են երկրորդ մասը)։ Մարդու իրավունքների երեք սերունդների տեսությունը քաղական և քաղաքացիական իրավունքները դասակարգում է որպես «առաջին սերնդի իրավունքներ», իսկ նեգատիվ և պոզիտիվ իրավունքների տեսությունն ընդհանուր առմամբ դրանք համարում է նեգատիվ իրավունքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական իրավունքներ» արտահայտությունը լատիներեն jus civis (քաղաքացու իրավունք) եզրույթի թարգմանությունն է։ Հռոմի քաղաքացիները կարող էին լինել կամ ազատ կամ էլ ունենալ ստրուկի կարգավիճակ, բայց օրենքով բոլորն ունեին իրավունքներ[5]։ 313 թվականի Միլանի հրովարտակից հետո, այս իրավունքների շարքին ավելացավ նաև հավատքի ազատությունը։ Այդուհանդերձ, 380 թվականի Թեսալոնիկիի հրամանագիրը Հռոմեական կայսրության բոլոր հպատակներին պարտավորեցրեց դավանել կաթոլիկ քրիստոնեությունը[6]։ Հռոմեական իրավական դոկտրինը դադարեց կիրառվել միջանադարում, բայց համընդհանուր իրավունքների վերաբերյալ պահանջները շարունակվում էին առաջ քաշվել քրիստոնեական վարդապետության հիման վրա։ Ըստ Քեթի ապստամբության (1549 թվական) առաջնորդների՝ «բոլոր ստրուկները կարող են ազատ լինել, քանի որ Աստված բոլորին ազատություն է շնորհել՝ թափելով իր թանկարժեք արյունը»[7]։

17-րդ դարում, անգլիական ընդհանուր իրավունքի ներկայացուցիչ սըր Էդվարդ Քոքը դարձյալ առաջին պլան բերեց քաղաքացիության վրա հիմնված իրավունքների գաղափարը՝ պնդելով, որ անգլիացի տղամարդիկ պատմականորեն օգտվել են այդ իրավունքներից։ 1689 թվականին Անգլիայի խորհրդարանը ընդունեց իրավունքների մասին բիլլը։ Դա այն գործոններից մեկն էր, որն ազդել է Ջորջ Մեյսոնի և Ջեյմս Մեդիոսնի վրա՝ 1776 թվականին Վիրջինիայի իրավունքների հռչակագիրը կազմելու ժամանակ։ Վերջինս էլ մեծ ազդեցություն ունեցավ Միացյալ Նահանգներում 1789 թվականին ընդունված Իրավունքների մասին բիլի վրա[8]։

«Քաղաքացիական անկարողություն» հասակացությունը վերաբերվում է օրենսդրության միջոցով քաղաքացիական այս կամ այն իրավունքի վերացմանը։ 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում «քաղաքացիական իրավունքներ» հասկացությունը հիմնականում վերաբերվում էր կաթոլիկների նկատմամբ իրակավական խտրականության հիմնախնդրին։ Համայնքների պալատում ոչ բոլոր խորհրդարանականներն էին կողմ քաղաքացիական իրավունքներին աջակցությանը։ Մեծ թվով քաղաքական գործիչներ կողմ էին, որ կաթոլիկների քաղաքացիական իրավունքները սահմանափակ մնան։ 1829 թվականին ընդունված «Կաթոլիկների էմանսիպացիայի մասին» բիլլը վերականգնեց նրանց քաղաքացիական իրավունքները[9]։

Միացյալ Նահանգներում «քաղացիական իրավունքներ» եզրույթը կապված էր 1954-1968 թվականներին սևամորթների իրավունքների համար պայքարի հետ, որն ուղղված էր ռասիզմի դեմ[10]։

Իրավունքների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մարշալը նշում է, որ, պատմականորեն, քաղաքացիական իրավունքները առաջիններից մեկն էին, որոնք ընդունվեցին և ամրագրվեցին։ Հետագայում ճանաչում ստացան նաև քաղաքական իրավունքները, իսկ արդեն ավելի ուշ՝ սոցիալական իրավունքները։ Շատ երկրներում քաղաքացիական իրավունքները համարվում են սահմանադրական իրավունքներ և ընդգրկված են իրավունքների հռչակագրերում կամ նմանատիպ այլ փաստաթղթերում։ Դրանք նաև սահմանված են մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում, ինչպես օրինակ՝ 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքները պարտադիր չէ, որ պաշտպանության համար ամրագրված լինեն։ Այնուամենայնիվ, շատ ժողովրդավարություններ ունեն քաղաքական և քաղաքացիական իրավունքների գրավոր երաշխիքներ՝ ամրագրելով դրանք տարբեր փաստաթղթերում։ Քաղաքացիական իրավունքներն ընդունված է համարել բնական իրավունքներ։ Թոմաս Ջեֆերսոնն իր «Բրիտանական Ամերիկայի իրավունքների համառոտ ակնարկ» աշխատության մեջ գրել է․ «ազատ մարդիկ պնդում են, որ իրենց իրավունքները ոչ թե երկնային ընծա են, այլ բխում են բնության օրենքներից»։

Թե ում վրա են տարածվում քաղաքական և քաղաքացիական իրավունքները, քննարկման առարկա է։ Չնայած շատ երկրներում տվյալ երկրի քաղաքացիներն առավել պաշտպանված են իրավական կամայականություններից, քան քաղաքացի չհանդիսացող անձինք, ընդհանուր առմամբ, քաղաքական և քաղաքացիական իրավունքները համընդհանուր են բոլորի համար։

Քաղաքագետ Սալվադոր Սանտինո Ֆուլո Ռեգիլմե կրտսերը կարծում է, որ վերլուծելով Գլոբալ հարավում մարդու իրավունքների խախտումների պատճառները և դրանցից պաշտպանության բացակայությունը, պետք է կենտրոնանալ ներքին և միջազգային գործոնների փոխազդեցության վրա։ Ըստ նրա՝ սա կարևոր ասպեկտ է, որը սովորաբար անտեսվում է հասարակագիտական գրականության մեջ[11]։

Այլ իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորույթային իրավունքը ևս կարևոր դեր է խաղում։ Ենթադրյալ կամ չհաշվառված իրավունքներն այն իրավունքներն են, որոնք դատարանները կարող են ճանաչել որպես գոյություն ունեցող, նույնիսկ եթե դրանք երաշխավորված չեն գրավոր օրենսդրությամբ կամ սովորույթներով։ Դրա օրինակներից մեկն ԱՄՆ-ում գործող գաղտնիության իրավունքն է և սահմանադրության իններորդ փոփոխությունը, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ մյուս իրավունքներն ևս պաշտպանված են։

ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը սահմանում է, որ մարդիկ ունեն անքակտելի իրավունքներ, ներառյալ «կյանք, ազատություն և երջանկության ձգտում»։ Որոշ մասնագետներ կարծում են, որ կառավարության միակ նպատակը կյանքի, ազատության և սեփականության պաշտպանությունն է[12]։

Որոշ մտածողներ պնդում էին, որ ինքնատիրապետման և ճանաչողական ազատության հասկացությունները հաստատում են մարդու իրավունքը ընտրելու իր սնունդը[13][14], որն ուտում է, դեղորայքը[15][16][17], որն ինքը կիրառում է և սովորույթները, որոնց անձնատուր է լինում[18][19][20]։

Քաղաքացիական իրավունքների համար սոցիալական շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթական գարնան մասնակից Սավկա Դաբչևիչ Կուչարը, որը դարձավ Եվրոպայի առաջին կին վարչապետը։

Քաղաքացիական իրավունքները երաշխավորում են օրենքով սահմանված հավասար պաշտպանություն։ Երբ քաղաքական և քաղաքացիական իրավունքները բոլորի համար երաշխավորված չեն՝ հավասար իրավունքի պաշտպանության շրջանակներում, կամ երբ նման երաշխիքները գոյություն ունեն միայն թղթի վրա, սակայն գործնականում չեն պահպանվում, կարող են հանգեցնել քաղաքական դիմադրության, դատական գործընթացների և սոցիալական խռովությունների։

1848 թվականին ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժումները մեծ թափ ստացան շնորհիվ այնպիսի փաստաթղթերի, ինչպիսին է՝ Զգացմունքների հռչակագիրը[21]։ Միտումնավոր ստեղծված լինելով ԱՄՆ անկախության հռչակագրի նման՝ Զգացմունքների հռչակագիրը դարձրավ ամերիկյան կանանց շարժման հիմնարար փաստաթուղթը և ընդունվեց Սենեքա Ֆոլսի համաժողովի ժամանակ, որն ընթանում էր 1848 թվականի հուլիսի 19-20-ը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում[22]։

1950-1980-ական թվականներին ամբողջ աշխարհում ի հայտ եկան իրավունքի և օրենքի առաջ հավասարության պահանջով մի շարք քաղաքական շարժումներ։ Այդ շարժումներն ունեին իրավական և սահմանադրական ասպեկտ և նպաստեցին, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում զգալի օրինաստեղծ գործունեության և օրենսդրական բարեփոխումների։ Դրանք ունեին նաև ակտիվիստական կողմ, հատկապես այն իրավիճակներում, երբ իրավունքների խախտումները խիստ տարածված էին։ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կիրարկման նպատակ ունեցող շարժումների թվում էին՝

Քաղաքացիական իրավունքների շարժումների մի մեծ մասը հիմնված էին քաղաքացիական դիմադրության տեխնիկայի վրա՝ իրենց նպատակներին հասնելու համար կիրառելով ոչ բռնի մեթոդներ[23]։ Որոշ երկրներում քաղաքացիական իրավունքների համար պայքարը ուղեկցվում էր քաղաքացիական անկարգություններով և նույնիսկ զինված ապստամբությամբ։ Չնայած քաղաքացիական իրավունքների շարժումները վերջին վաթսուն տարիների ընթացքում նպաստել են քաղաքական և քաղաքացիական իրավունքների տարածմանն ու ընդլայնմանը, շատ երկրներում գործընթացը երկար և լարված է եղել, ու այդ շարժումներից շատերը չեն հասել կամ էլ մասամբ են հասել իրենց նպատակներին:

Խնդիրներ և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հարցեր են առաջանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ։ Օրինակ՝ որքանով պետք է պետությունը միջամտի՝ պաշտպանելու անհատներին այլ անձանց կամ կորպորացիաների կողմից իրենց իրավունքների ոտնահարումից կամ էլ ինչպես պետք է պայքարել մասնավոր հատվածում աշխատանքային խտրականության դեմ։

Քաղաքական փիլիսոփայությունը առնչվում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ։ Ռոբերտ Նոզիկը և Ջոն Ռոլսը սրանց վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել, համապատասխանաբար, «Անարխիա, պետություն և ուտոպիա» և «Արդարության տեսություն» աշխատություններում։ Ոլորտի մյուս ազդեցիկ հեղինակների թվում են Ուեսլի Նյուքոմբ Հոհֆելդը և Ջին Էդվարդ Սմիթը։

Առաջին սերնդի իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերնդի իրավունքները հաճախ կոչվում են «կապույտ» իրավունքներ, որոնք հիմնկանում կապված են ազատության և քաղաքական կյանքին մասնակցության հետ։ Դրանք իրենց բնույթով քաղաքական և քաղաքացիական են, ինչպես նաև խիստ անհատական։ Դրանք բացասաբար են ազդում պետության անզսպություններից անհատի պաշտպանության վրա։ Առաջին սերնդի իրավունքները, ի թիվս այլոց, ներառում են խոսքի ազատությունը, դատական պաշտպանության իրավունքը, (որոշ երկրներում) զենք պահելու և կրելու իրավունքը, դավանանքի ազատությունը, խտրականությունից զերծ մնալու իրավունքը և ընտրելու իրավունքը։ Դրանք առաջին անգամ կիրառվել են 17-րդ և 18-րդ դարերում՝ Լուսավորության դարաշրջանում։ Անգլիական, ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունների հետ կապված քաղաքական տեսություններն ամրագրվել են 1689 թվականի Իրավունքների մասին բիլլում (Անգլիացի տղամարդկանց իրավունքների վերամրագրումը, որոնցից մի քանիսն իրենց արտացոլումն էին գտել դեռևս 1215 թվականի Ազատությունների մեծ խարտիայում), իսկ արդեն առավել ամբողջական տեսքով 1789 թվականի Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում և 1791 թվականի Իրավունքների մասին բիլլում[24][25]։

Դրանք ամրագրված էին գլոբալ մակարդակում և միջազգային իրավունքում որոշակի կարգավիճակ ստացան նախ 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-21-րդ հոդվածներում, իսկ ավելի ուշ արդեն 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում։ Եվրոպայում դրանք ամրագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, որն ընդունվել է 1953 թվականին։

Քաղաքական և քաղացիական իրավունքների կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կան կազմակերպություններ, որոնք գործում են՝ պաշտպանելու մարդականց քաղաքական և քաղաքացիական իրավունքները, եթե դրանք ոտնահարվեն։ Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միավորումը, որը հիմնադրվել է 1920 թվականին, բավականին հայտնի, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը օգնում է պահպանել խոսքի ազատությունը և աշխատում քաղաքականության փոփոխության ուղղությամբ[26]։ Ոլորտային մեկ այլ կազմակերպություն է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան, որը հիմնադրվել է 1909 թվականին։ Վերջինս ուղղված է փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների պաշատպանությանը։ ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիան էլ փոքրամասնությունների՝ 1871 թվականին հիմնված քաղաքացիական իրավունքների խումբ է, որը հիմնականում զբաղվում է զենք կրելու իրավունքի պաշտպանությամբ։ Բոլոր այս կազմակերպությունները ծառայում են տարբեր նպատակների։ Գոյություն ունի նաև Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիա- Արդյունաբերական կազմակերպությունների կոնգրեսը, որն ամերիկյան արհմիություն է և այդ երկրի ողջ տարածքում ներկայացնում է բանվոր դասակարգին[27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Americans with Disabilities Act of 1990, accessboard.gov Արխիվացված 2013-07-20 Wayback Machine
  2. The Civil Rights act of 1964, ourdocuments.gov Արխիվացված 2019-03-22 Wayback Machine
  3. Summary of LGBT civil rights protections, by state, at Lambda Legal, lambdalegal.org Արխիվացված 2015-11-12 Wayback Machine
  4. A useful survey is Paul Sieghart, The Lawful Rights of Mankind: An Introduction to the International Legal Code of Human Rights, Oxford University Press, 1985.
  5. Mears, T. Lambert, Analysis of M. Ortolan's Institutes of Justinian, Including the History and, p. 75.
  6. Fahlbusch, Erwin and Geoffrey William Bromiley, The encyclopedia of Christianity, Volume 4, p. 703.
  7. «Human Rights: 1500–1760 – Background». Nationalarchives.gov.uk. Արխիվացված օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2012-02-11-ին.
  8. «Bill of Rights: The 1st Ten Amendments». Bill of Rights Institute. Արխիվացված օրիգինալից 12 November 2023-ին. Վերցված է 12 November 2023-ին.
  9. «The Roman Catholic Relief Act of 1829». www.princeton.edu. Արխիվացված օրիգինալից 2024-01-25-ին. Վերցված է 2024-01-25-ին.
  10. «Civil Rights Movement: Timeline, Key Events & Leaders». HISTORY (անգլերեն). 2024-01-22. Արխիվացված օրիգինալից 2020-04-11-ին. Վերցված է 2024-01-25-ին.
  11. Regilme, Salvador Santino F. Jr. (3 October 2014). «The Social Science of Human Rights: The Need for a 'Second Image Reversed'?». Third World Quarterly. 35 (8): 1390–1405. doi:10.1080/01436597.2014.946255. S2CID 143449409.
  12. House Bill 4 Արխիվացված 2012-10-01 Wayback Machine
  13. Robert Book (March 23, 2012). «The Real Broccoli Mandate». Forbes. Արխիվացված է օրիգինալից March 28, 2012-ին. Վերցված է September 15, 2013-ին.
  14. Meredith Bragg & Nick Gillspie (June 21, 2013). «Cheese Lovers Fight Idiotic FDA Ban on Mimolette Cheese!». Reason. Արխիվացված օրիգինալից September 25, 2013-ին. Վերցված է September 15, 2013-ին.
  15. Jessica Flanigan (July 26, 2012). «Three arguments against prescription requirements». Journal of Medical Ethics. 38 (10): 579–586. doi:10.1136/medethics-2011-100240. PMID 22844026. Արխիվացված օրիգինալից December 25, 2016-ին. Վերցված է September 14, 2013-ին.
  16. Kerry Howley (August 1, 2005). «Self-Medicating in Burma: Pharmaceutical freedom in an outpost of tyranny». Reason. Արխիվացված օրիգինալից April 29, 2013-ին. Վերցված է September 14, 2013-ին.
  17. Daniel Schorn (February 11, 2009). «Prisoner Of Pain». 60 Minutes. Արխիվացված օրիգինալից November 4, 2012-ին. Վերցված է September 15, 2013-ին.
  18. Emily Dufton (Mar 28, 2012). «The War on Drugs: Should It Be Your Right to Use Narcotics?». The Atlantic. Արխիվացված օրիգինալից February 19, 2019-ին. Վերցված է September 13, 2013-ին.
  19. Doug Bandow (2012). «From Fighting the Drug War to Protecting the Right to Use Drugs – Recognizing a Forgotten Liberty» (PDF). Towards a Worldwide Index of Human Freedom. Chapter 10. Fraser Institute. էջեր 253–280. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-09-24-ին.
  20. Thomas Szasz (1992). Our Right to Drugs: The Case for a Free Market. Praeger. ISBN 9780815603337.
  21. "Signatures to the Seneca Falls Convention 'Declaration of Sentiments. American History Online, Facts On File, Inc.
  22. Cullen-DuPont, Kathryn. "Declaration of Rights and Sentiments". Encyclopedia of Women's History in America, 2nd ed. New York: Facts On File, Inc., 2000. American History Online.
  23. Adam Roberts and Timothy Garton Ash (eds.), Civil Resistance and Power Politics: The Experience of Non-violent Action from Gandhi to the Present Արխիվացված 2023-08-20 Wayback Machine, Oxford University Press, 2009. Includes chapters by specialists on the various movements.
  24. Domaradzki, Spasimir; Khvostova, Margaryta; Pupovac, David (2019-12-01). «Karel Vasak's Generations of Rights and the Contemporary Human Rights Discourse». Human Rights Review (անգլերեն). 20 (4): 423–443. doi:10.1007/s12142-019-00565-x. ISSN 1874-6306.
  25. «Types and Generations of Human Rights». faculty.chass.ncsu.edu. Արխիվացված օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2020-10-30-ին.
  26. «About the ACLU». American Civil Liberties Union (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  27. «Civil Rights Organizations — The Civil Rights Project at UCLA». www.civilrightsproject.ucla.edu. Արխիվացված օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2020-10-26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Քաղաքացիական իրավունքներ և ազատություններ Կատեգորիա:Նույնականության քաղաքականություն Կատեգորիա:Մարդու իրավունքներ Կատեգորիա:Իրավական ակտեր Կատեգորիա:Իրավական բարեփոխումներ