Կորպորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորպորացիա ( ուշ լատ.՝ corporatio - միավորում բառից), մասնակիցների որևէ հատուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ տնտեսագիտական և իրավաբանական գրականության մեջ տարածված անվանում։ Ֆեոդալական հասարակարգում կորպորացիա էին անվանվում արհեստավորական ցեղերը, առևտրական գիլդիաները, հոգևոր ասպետական միաբանությունները։ ժամանակակից բուրժուական քաղաքացիական իրավունքում կորպորացիան որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնուրույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ։ Այն նաև պրոֆեսիոնալ միավորումների ձև է, երբեմն՝ պետական կառավարման ֆունկցիաներն իրականացնող մարմին։ ԱՄՆ-ում առաջին կորպորացիան (բաժնետիրական ընկերությունը) ստեղծվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբներին դարձել է կապիտալիստական ձեռնարկությունների կազմակերպման հիմնական ձևը։ Ետպատերազմյան շրջանում առավել տարածված են բազմազգ կորպորացիաները։ Որպես կանոն, դրանք խոշոր մոնոպոլիաներ են՝ 0,5 մլրդ դոլլարից ավելի կապիտալով, գործառնությունների մոտ կեսը իրականացնում են արտասահմանում։ ԱՄՆ-ում 1970-ական թթ. գործում էր 2635 միլիրադ դոլլար ընդհանուր ակտիվով մոտ 1,7 միլիոն կորպորացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png