Մայքլ Բեյ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայքլ Բեյ Michael Bay | |
---|---|
Մայքլ Բեյ | |
Ծնվել է | փետրվարի 17, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ուեսլեական համալսարան, Crossroads School for Arts & Sciences? և Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1984-այժմ |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[1] |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոդերասան և ռեժիսոր |
Ոճ(եր) | Ֆանտաստիկա, Մարտական, Թրիլեր |
Պարգևներ | |
IMDb | ID 0000881 |
michaelbay.com |
Մայքլ Բենջամին Բեյը (անգլ.՝ Michael Bay, փետրվարի 17, 1965[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր է։ Համարվում է աշխարհում կինովարձույթներում ամենաշատ փող վաստակող ռեժիսորը։ Նրա առաջին 11 խոշոր ֆիլմերը համաշխարհային վարձույթում վաստակել են ավելի քան 5,6 միլիարդ դոլար։ Նա նկարահանել է «Տրանսֆորմերները», «Արմագեդոն», «Կղզին», «Ժայռը» և «Վատ տղաները» ֆիլմերը։ Բացի այդ Մայքլ Բեյը համագործակցում է լոս-անջելոսյան "Propaganda Films" ստուդիայի հետ և թողարկում է երաժշտական տեսահոլովակներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բեյը ծնվել է Լոս Անջելեսում և դաստիարակվել է խորթ ծնողների կողմից։ Սովորել է Փասադենայի գեղարվեստական քոլեջում, ավարտել է Ուեսլինյան ինստիտուտը։ Ուսման հետ զուգահեռ նա պրակտիկա է անցել Սթիվեն Սփիլբերգի մոտ։ Ինչպես շատ տասնամյակներ անց հենց ինքը, Բեյն է ասել՝․ «Ես պատրաստ էի նույնիսկ բաժակները լվանալ, միայն թե տեսնեի, թե ինչպես է աշխատում Սփիլբերգը»
Ուսում ստանալուց հետո սկսել է զբաղվել քլիփմեյքերությամբ և ստեղծել է այնպիսի երաժիշտների տեսահոլովակներ, ինչպիսիք են Թինա Թերները, Լայնել Ռիչին, Միթ Լոուֆը, Ռիչարդ Մարքսը և ուրիշներ։ Բացի այդ նա նկարահանել է նաև խոշոր ընկերությունների գովազդային հոլովակներ, դրանց թվում են՝ Nike-ը, Reebok-ը, Budweiser-ը և Coca-Cola-ն։ Նրա ամենահաջող գովազդային ընկերությունը դարձավ «Got Milk?» ընկերության գովազդային հոլովակները։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վատ տղաները» ռեժիսորի առաջին ֆիլմն է։ Այն նկարահանվել է 1995 թվականին և հանդիսատեսի կողմից դրական արձագանքներ է ունեցել։ Ֆիլմը հաջողակ էր նաև ֆինանսական առումով։ Ընդամենը 19 մլն․ դոլար բյուջե-ով նկարահանված ֆիլմը վարձույթում հավաքեց ավելի քան 140 մլն․ դոլար։ Ֆիլմի նկարահանումները դեռ չէին ավարտվել, բայց ավարտվեց տրամադրված բյուջեն։ Պրոդյուսերներն ու կինոընկերությունը որոշեցին, որ պետք է սցենարին ոչ համապատասխան և կտրուկ ավարտ մտցնել ֆիլմում, ինչը գումար չի պահանջի։ Սակայն Մայքլ Բեյը չհամաձայնվեց և իր գրպանից 50 հազար դոլար ավելացրեց բյուջեյին։ Դրանից շատ տարիներ հետո Բեյը ասել է․ «Ես չեմ փոշմանում իմ արածի համար, քանի որ դա իմ առաջին ֆիլմն էր և դրա շնորհիվ ես դարձա հայտնի»։ Այս ամենով Բեյը գրավեց հոլիվուդյան պրոդյուսերներին և նրան սկսեցին վստահել մեծաբյուջետ պրոեկտներ։ Նրա երկրորդ պրոեկտը դարձավ «Ժայռը» ֆիլմը, որը նույնպես ունեցավ շատ մեծ կոմերցիոն հաջողություն։ 75 մլն․ դոլար բյուջեյով վարձույթում ֆիլմը հավաքեց ավելի քան 335 մլն․։ Ֆիլմում ռեժիսորը աշխատեց այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Շոն Քոններին, Նիկոլաս Քեյջը և Էդ Հարիսը։ 1998-ին էկրան բարձրացավ «Արմագեդոնը», որը հանդիսատեսին գրավեց իր վիզուալ էֆեկտների բազմազանությամբ։ ֆիլմի վրա ծախսվել է 140 մլն․ դոլար, վարձույթում հավաքել է ավել քան 553 մլն։ Ֆիլմը աչքի է ընկնում նաև իր աստղային դերասանական կազմով, ի դեմս Բրյուս Ուիլիսի, Բեն Աֆլեքի, Լիվ Թայլերի, Մայքլ Կլարկ Դունկանի, Սթիվ Բուշեմիի և Օուեն Ուիլսոնի։
Դրանից հետո Բեյը սկսեց աշխատել մի ահռելի պրոեկտի վրա, որի անունն է «Պեռլ Հարբոր»։ Ֆիլմը նկարահանվել է 2000-2001 թթ․, բյուջեն կրկին կազմել է 140 մլն․ դոլար, վարձույթում հավաքելով 450 մլն․։ Այս ֆիլմը աչքի ընկավ իր պրոֆեսիոնալ կազմակերպված պայթյուններով, դրանք իհարկե Բեյի պրոֆեսիոնալիզմի արդյունքն է։ Ֆիլմը առաջին հերթին սիրվեց որպես «էքշն» ժանրի ֆիլմ, հետո դերասանակն խաղի և Հանս Ցիմերի գերկատարյալ երաժշտության շնորհիվ, ֆիլմը սիրվեց որպես հիանալի դրամա և մելոդրամա։ Ֆիլմում Բեյը գլխավոր դերը կրկին վստահել է Աֆլեքին, գլխավոր դերակատարներն են նաև Քեյթ Բեքինսեյլն ու Ջոշ Հարթնեթը։ Այս ֆիլմից Բեյը ունեցավ 25 մլն․ դոլար եկամուտ (գումարած նաև հասույթից եկած տոկոսները)։
«Տրանսֆորմերները» ֆրանշիզան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բեյի, թերևս ամենամեծ պրոեկտը «Տրանսֆորմերները» ֆրանշիզայի ստեղծումն է։ 2006 թ.-ին ֆիլմի գործադիր պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը Մայքլ Բեյին, Լորենցո դի Բոնավենտուրաին, Իեն Բրայսին, Դոն Մերֆիին և այլ պրոդյուսերների կցեց իր պրոեկտին և սկսվեց ֆիլմի Pre-Production-ը։ ֆիլմին կցվեցին կոմպոզիտոր Սթիվ Յաբլոնսկին, օպերատոր Միտչել Ամուդսենը և մի շարք դերասաններ։ Մայքլ Բեյից սպասում էին հերթական «էքշն-գլուխգործոցը», և նա հուսախաբ չարեց։ ֆիլմի վրա ծախսվեց 150 մլն․ դոլար, վարձույթում հավաքեց ոչ ավել ոչ պակաս՝ 700 մլն․։
Այս շռնդալից հաջողությունը ստիպեց ֆիլմին շարունակություն տալ։ 2009 թ.-ին էկրան բարձրացավ ֆիլմի երկրորդ մասը՝ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը»։ Այս մեկը էլ ավելի հարուստ էր իր հատուկ էֆեկտներով և պայթյուններով։ Բյուջեն կազմեց 200 մլն․ հասույթը՝ 836 մլն։
Կասկած չկար, որ ստեղծվելու է ֆիլմի երրորդ մասը։ «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» էկրան բարձրացավ 2011 թ.-ին։ Ինչպես և սպասվում էր, այս ֆիլմն ունեցավ սիքվելի ամենաշատ հասույթը, հատելով 1 մլրդ-ի սահմանները, դե իսկ Մայքլ Բեյի հոնորարը կազմեց 100 մլն․ դոլար։ Այս մասը նույնպես աչքի ընկավ իր էֆեկտներով, շատ մեծ ուշադրություն էր դարձված նաև հնչունավորմանն ու ձայնային մոնտաժին։
2014 թ.-ին էկրան բարձրացավ սիքվելի, թերևս ամենասպասված մասը։ «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը» ֆիլմի բյուջեն կազմեց 210 մլն․ դոլար։ Սա Մայքլ Բեյի ամենամեծաբյուջետ ֆիլմն է։ Մինչ այսօր ֆիլմը հավաքել է ավելի քան 980 մլն․ դոլար, սակայն շատ մասնագետներ նշում են, որ իր հասույթով ֆիլմը կգերազանցի սիքվելի 3-րդ մասին։ Չնայած շատ մեծ կոմերցիոն հաջողությանը, հանդիսատեսին և կինոքննադատներին դուր չեկավ Բեյի վերջին ֆիլմը։ Այն առավելապես կախված էր դերասանների և պատմության փոփոխմամբ։ 4-րդ մասի գլխավոր դերակատարներն են Մարկ Ուոլբերգը, Ստենլի Տուչչին և Նիկոլա Պելցը։
Ի՛ պատասխան բոլոր քննադատների բացասական արձագանքներին, Բեյը ասաց․
Սիքվելի այս մասը նույնպես հարուստ էր վիզուալ էֆեկտներով։ Սա առանձնահատուկ է նաև նրանով, որ Բեյը օգտագործել է IMAX 3D կամերան, որով առաջին անգամ էր ֆիլմ նկարահանվում։ Շատերը նույնիսկ ասում էին, որ ֆիլմում չափից դուրս շատ են սպեցէֆեկտները, ինչը ավելի հեքիաթի է նմանվում։ Բեյի «Տրանսֆորմերները» սիքվելը ունեցավ շռնդալից կոմերցիոն հաջողություն։ Այն շատ սիրվեց «Էքշն» ֆիլմերի սիրահարների կողմից։ Ինքը՝ Բեյը ասում էր, որ սիքվելը նկարելուց շատ է օգտագործել դեղին երանգը, ինչը միաձուլվելով դերասանների վրա արված գրիմի հետ, ստեղծում է գեղեցիկ գունային գամմաներով հագեցած պատկեր։
Վերջերս Բեյը և «Wydncrest Holdings»-ը պայմանագիր կնքեցին Ջեյմս Քեմերոնի և Ստեն Ուինսթոնի «Digital Domain» ընկերության հետ, որը ֆիլմերի վիզուալ էֆեկտների մշակմամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր ընկերություններից է։ Դրանից հետո Բեյը ստեղծեց «Platinum Dunes» ընկերությունը, որը զբաղվում է սարսափ ֆիլմերի պրոդյուսինգով։
Մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Բեյն արժանացավ «Ամերիկյան ռեժիսորների Գիլդիա»- ի «Տարվա ռեժիսոր» մրցանակին։ Բացի սրանից Բեյը մի քանի անգամ նոմինացվել է նաև «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանը որպես «Վատագույն ռեժիսոր» («Պեռլ Հարբոր», «Արմագեդոն», «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը»), իսկ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» ֆիլմի համար նա արժանացել է «Վատագույն ռեժիսոր» և «Վատագույն սցենար» մրցանակներին։
Մայքլ Բեյի ռեժիսորական առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյն աշխարհի ամենախնայող ռեժիսորներից է։ Նա նախընտրում է բյուջեյի զգալի մասը ծախսել ֆիլմի հետարտադրական, կամ, ինչպես ընդունված է ասել՝ փոստ-պրոդաքշնի շրջանում, այսինքն բյուջեի մեծ մասը պահում է վիզուալ էֆեկտների մշակման համար։ Բեյը ամենապատասխանատու կինոռեժիսորներից է։ Նրան վստահված և ոչ մի պրոեկտ չի հիասթափեցրել հանդիսատեսին և պրոդյուսերներին։ Այդպիսի կինոքաղաքականությամբ առաջնորդվելով, Բեյը վստահություն ձեռք բերեց հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերների մոտ։ Իր իսկ հավաքած անձնակազմը իր համար առաջին հերթին ընկերական անձնակազմ է, հետո նոր գործնական։ Շատ անմիջական վերաբերմունք է ցույց տալիս ոչ միայն դերասաններն, այլև մնացած բոլոր մասնագետներին, որոնք աշխատում են ֆիլմի ստեղծման վրա։ Դրա հետ մեկտեղ Բեյը շատ պահանջկոտ ռեժիսոր է, և բոլորից սպասում է միայն առավելագույն պատրաստվածություն և իմացություն, հակառակ դեպքում կհեռացնի պրոեկտից։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանման հրապարակում տիրում է խինդն ու ծիծաղը, բայց իհարկե սահմանափակ չափաբաժնով։ Բոլոր այն մարդիկ, որոնք գործ են ունեցել Բեյի հետ, միայն գովեստի խոսքեր են հնչեցրել իր հասցեին։ Բեյը իրեն դրսևորում է միայն կոմերցիոն ժանրերում, բայց դա անում է ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վատ տղաները (1995)
- Ժայռը (1996)
- Արմագեդոն (1998)
- Պեռլ Հարբոր (2001)
- Վատ տղաները 2 (2003)
- Կղզին (2005)
- Տրանսֆորմերներ (2007)
- Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը (2009)
- Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը (2011)
- Pain & Gain (2013)
- Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը (2014)
- 13 Ժամ (TBA)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «There You'll Be» - Ֆեյթ Հիլլ (2001)
- «Falling in Love (Is Hard on the Knees)» - Aerosmith (1997)
- «Objects in the Rear View Mirror May Appear Closer Than They Are» - Միթ Լոուֆ (1994)
- «Rock 'n' Roll Dreams Come True» - Միթ Լոուֆ (1994)
- «I'd Do Anything for Love (but I Won't Do That)» - Միթ Լոուֆ (1993)
- «You Won’t See Me Cry» - Wilson Phillips (1992)
- «Do It to Me» - Լայնել Ռիչի (1992)
- «Love Thing» - Թինա Թերներ (1992)
- «I Touch Myself» - Divinyls (1991)
Որպես պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեխասյան կոտորած» (2003)
- «Ամիթիվիլիայի Սարսափները» (2005)
- «Ուղեկից» (2007)
- «Ուրբաթ, 13» (2009)
- «Թռչուններ» (2009)
- «Ձիավորները» (2009)
- «Չծնվածը» (2009)
- «Էլմ փողոցի մղձավանջը» (2010)
- «Ես՝ չորրորդն եմ» (2011)
- «Դատաստանի օրը» (2013)
- «Նինձիա Կրիաները» (2014)
- «Սև Առագաստ» (2014)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ethnicelebs.com/michael-bay
- ↑ Discogs — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բեյ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1965 ծնունդներ
- Փետրվարի 17 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Փետրվարի 7 ծնունդներ