Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունԱրարատ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
ՖԻՖԱ կոդARM
ՖԻՖԱ դասակարգում[1]
Ամենաբարձր դիրք83 (Հոկտեմբեր 2003)
Ամենացածր դիրք148 (Սեպտեմբեր 2015)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Հայաստան Հայաստան 0–11 Ավստրիա Ավստրիա
(Ուայդհոֆեն, Ավստրիա, Մայիսի 10, 2003)
Ամենախոշոր հաղթանակ
Հայաստան Հայաստան 2-0 Լիբանան Լիբանան
(Երևան, Հայաստան, Ապրիլի 8, 2021)
Ամենախոշոր պարտություն
Բելգիա Բելգիա 19–0 Հայաստան Հայաստան
(Լյովեն, Բելգիա, Նոյեմբերի 25, 2021)

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, կառավարվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մարզումներն ու տնային հանդիպումները հիմնականում անցկացնում է Երևանի «Միկա» մարզադաշտում։ Իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Ավստրիայի կանանց ընտրանու դեմ՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Թիմին դեռևս չի հաջողվել հաղթահարել աշխարհի գավաթի խաղարկության՝ FIFA Women's World Cup-ի և Եվրոպայի կանանց առաջնության՝ UEFA Women's Championship-ի (Women's Euro-ի) որակավորման փուլերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն առաջին հանդիպումն անց է կացրել Ավստրիայի Վայդհոֆեն քաղաքում, և պարտվել 11-0 հաշվով։ Երեք օր անց նորից է մրցել Ավստրիայի դեմ և նորից պարտվել միևնույն՝ 11-0 հաշվով։ Այս երկու հանդիպումից հետո երկուական հանդիպում է անցկացրել Սլովակիայի և Հունաստանի հետ։ 2012-ից 2019 թվականներին պաշտոնական ոչ մի հանդիպում չի անցկացրել։

2020 թվականից վերակազմավորվել է. հավաքական են հրավիրվել, հայաստանցիներից զատ, սփյուռքահայ մարզուհիներ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիություն ընդունած ֆուտբոլիստուհիներ Ռուսաստանից և Ուկրաինայից[2]։

Աշխարհի գավաթի խաղարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթի եզրափակիչ
Տարի Արդյունք Հ. Ո. Պ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 1991 Չի մուտքագրվել - - -
Շվեդիա 1995 Չի մուտքագրվել - - -
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1999 Չի մուտքագրվել - - -
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2003 Չի մուտքագրվել - - -
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2007 Չի մուտքագրվել - - -
Գերմանիա 2011 Չի մուտքագրվել - - -
Կանադա 2015 Չի մուտքագրվել - - -
Ֆրանսիա 2019 Չի մուտքագրվել - - -
Ընդամենը 0/8 - - - -

Խաղեր և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021-2022 թվականներին Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները.
Legend

  Հաղթանակ

  Ոչ-ոքի

  Պարտություն

  Նշանակված խաղի անցկացման օրը

2021[խմբագրել | խմբագրել կոդը]

2022[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Suspended in the 71st minute at 0–9 due to adverse weather. The match resumed on 01 December.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]