Կարտոֆիլի յուղաբլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտոֆիլի յուղաբլիթ
Կարտոֆիլի յուղաբլիթի բաղադրիչները
Բելառուսական խոհանոց, Հրեական խոհանոց, լեհական խոհանոց և Czech cuisine?
Ենթատեսակpancake?, նախուտեստ և կարտոֆիլով ուտեստ
 Potato pancakes Վիքիպահեստում

Կարտոֆիլի յուղաբլիթ (ինչպես նաև՝ բլիթներ, բելառուս․՝ дранікі, ուկրաիներեն՝ деруни), տարածված ուտեստ եվրոպական խոհանոցում։

Բլիթները հանդիսանում են բելառուսական խոհանոցի անքակտելի մասը[1]։ Այս ուտեստը տարածված է նաև ուկրաինական, ռուսական, լեհական[2] և եվրոպական խոհանոցներում։ Կարտոֆիլի բլիթները և յուղաբլիթները կարելի է հանդիպել գրեթե այն բոլոր վայրերում, որտեղ օգտագործվում է կարտոֆիլ՝ Լատինական Ամերիկայից մինչև Հյուսիսային Եվրոպա։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզի ճարպի և ծովաբողկի օղու հետ մատուցված բլիթներ

Բլիթները պատրաստում են քերած կամ ճմլած կարտոֆիլից՝ աղի և ձվի ավելացմամբ։ Ավելացվում է նաև ալյուր՝ օսլայի հետ խառնվելու համար։ Ըստ համի՝ կարող են ավելացվել նաև այլ բաղադրիչներ, օրինակ՝ սոխ, սխտոր։ Ստացված խմորը տապակում են թավայի մեջ, խոզի յուղով կամ բուսական յուղով։

Ավանդաբար այս յուղաբլիթները մատուցում են թթվասերով, կարագով կամ ճրագուով (խոզի հալած ճարպ) կամ մաչանկայով։

Սառած բլիթները կորցնում են համային որակները, այդ իսկ պատճառով պատրաստումից մի քանի ժամ հետո, լավագույն դեպքում, դրանք կարելի է օգտագործել որպես այլ ուտեստների բաղադրիչ, բայց ոչ որպես առանձին, ինքնուրույն ուտեստ։ Համարվում է, որ լավագույն բլիթները դրանք այն բլիթներն են, որոնք տապակում են անմիջապես մատուցումից առաջ կամ թավայից դնում են ափսեի մեջ ու անմիջապես համտեսում։

Կիրառական է նաև կարտոֆիլի յուղաբլիթի պատրաստումը մարմանդաեռի եղանակով, օրինակ՝ կավե սափորներում։ ԽՍՀՄ-ում մեծ տարածում էր ստացել մսի խճողակով բլիթների պատրաստումը՝ տոլմայի օրինակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտոֆիլի յուղաբլիթների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1830 թվականին (у Յան Շիտլերի մոտ) և դրանք հայտնվեցին գերմանական խոհանոցի ազդեցության ներքո (Kartoffelpuffer):

Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուտեստն ունի նաև այլ անվանումներ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վ.Վ. Պոխլյոբկին, «Բելառուսական ազգային խոհանոց»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. «Placki ziemniaczane bez tajemnic». kuchnia.wp.pl. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Алтынцев А. В. Чувство любви в понимании евреев-ашкенази Удмуртии и Татарстана / Наука Удмуртии — 2013. № 4. — С. 130
  4. Հաշբրաուն անգլիական նախաճաշում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլի յուղաբլիթ» հոդվածին։