Հրեական խոհանոց
Հրեական խոհանոց, բոլոր հրեաների խոհարարական ավանդույթների ընդհանրություն: Խոհանոցի կազմավորման գործում մեծ ազդեցություն են ունեցել քաշրութի կրոնական սովորույթները և դրանից ելնող սահմանափակումները, ինչպես նաև տվյալ երկրի տնտեսական, գյուղատնտեսական պայմանների և խոհարարական ավանդույթների մեծ ազդեցություն է կրել:
Ընդհանուր առմամբ, հրեական խոհանոցը կարելի է բաժանել հետևյալ «ավանդույթների»՝ Աշքենազական, Սեֆարդական, Միզրահական, Արաբական, Պարսկական, Յեմենական, Հնդկական և Լատինաամերիկյան: Բացի այդ կան նաև յուրօրինակ ճաշատեսակներ Եթովպայի և Կենտրոնական Ասիայի գաղութներից: Աշեքենազական խոհանացը հիմնականում Եվրոպայի հրեաների խոհանոցն է, իսկ սեֆարդականը՝ Մերձավոր Արևելքի, Իսպանիայի և Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների: Եվրոպաի հրեաների խոհանոցը համեստ է, քանի որ այդտեղի հրեաների մեծամասնությունը այդքան էլ հարուստ չէր, քան այլ երկրների հայրենակիցները, ուստի նրանք ստիպված էին ավելի նպատակահարմար կերպով օգտագործել մթերքը: Հակառակն է սեֆարդական խոհանոցում, որը առանձնանում է ձկան, բանջարեղենի, լոբազգիների, ինչպես նաև ձիթայուղի օգտագործմամբ:
Բացի այդ, 1948 թվականին Իսրայելի պետության հիմնադրումից ի վեր, և մասամբ 1970-ականների վերջից առաջացել է մի նոր՝ իսրայելական «խառը խոհանոց», որը ընդունել և «տեղայնացրել» է վերոնշյալ խոհարարական ավանդույթները: Նորաստեղծ պետությունում տեղի գյուղատնտեսական արտադրանքների հիման վրա նոր ճաշատեսակներ են առաջացել, ընդունելով մերձավորարևելյան և համաշխարհային խոհանոցների բազմաթիվ ավանդույթները: