Էռնստ Հեկկել
| Էռնստ Հեկկել | |
|---|---|
(բնագետ) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | գերմ. Ernst Heinrich Haeckel |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 16, 1834 |
| Ծննդավայր՝ | Գերմանիա (Պոտսդամ) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 9, 1919 (85 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Գերմանիա (Իենա) |
Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ. Ernst Heinrich Haeckel, ծնվ.փետրվարի 16 1834, Պոտսդամ մահ. Օգոստոս 9 1919, Իենա) գերմանացի բնագետ և փիլիսոփա: Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակը:
Բովանդակություն |
[խմբագրել] Գիտական ուղին
1852թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել: 1857թ. բժշկի դիպլոմ է ստացել: 1861թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909թ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր: Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը: 1863թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես եկավ դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը: Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874թ. Հեկկելը հրապարակեց «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները: Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով:
Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866թ), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը: Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ բերեց և արժանացավ շատ գիտնականների հավանությանը: Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրույի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը:
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, Ցեյլոն, Եգիպտոս և Ալժիր, Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը` «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenieե):
Կեդանաբանական հետազոտությունների համար նա ուղևորություններ է կազմակերպում դեպի Գելգոլանդ և Նիցցա, աշխատել է Նեապոլում և Մեսսինում: Շրջագայել է Լիսաբոնում` Մադեյրա, Տեներիֆ, Ջիբլարթար, Նորվեգիա, Սիրիա, Եգիպտոս, Կորսիկա, Սարդինա, Ցեյլոն: Հեկկելը գերմանացի առաջին կենդանաբաններից մեկն է, որը համառորեն պաշտպանում էր Դարվինի տեսությունը: Այս տեսությունից և սաղմնաբանության տվյալներից ելնելով, Հեկկելը փորձեց տալ կենդանական աշխարհի ռացիոնալ կառուցվածքը, որը հիմնված է կենդանիների ֆիլոգենի (այսինքն` կենդանիների մեկը նյուսից առաջացումը) վրա: Հեկկելն ֆիլոգենի առաջացման համար առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում զարգացման պատմությանը կամ օնտոգենեզին: Հեկկելի տեսության համար հիմք է հանդիսացել օրգանիզմների սաղմնային զարգացման փուլը, որը բնորոշ էր շատ կենդանիների, և Հեկկելը դա անվանեց գաստրուլա: Հեկկելը ենթադրում էր, որ այս փուլը մեդուզայի, այսինքն բազմաբջիջների նախահոր կրկնությունն է: Այդ ենթադրվող նախահորը Հեկկելն անվանեց գաստրեյ և փորձեց բացատրել, թե ինչ ձևով են նրանից առաջացել կենդանիների տարբեր տիպերը: Հեկկելի շատ ընդհանրացումներ և տեսակետներ ճշգրիտ գիտություններում անսահմանափակ էին: Եվ հենց դրա համար էլ նրանցից շատերը սխալ էին (օրինակ գաստրեյի տեսությունը), բայց, համենայն դեպս, փորձելով լույս աշխարհ բերել բար ու խճճված ձևերի մի ամբողջ զանգված, Հեկկելը կենսաբանությանը մեծ ծառայություն մատուցեց և աշխույժ աշխատանք տարավ այդ ուղղությամբ` առաջ բերելով առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Բացի այդ, նրա մատուցած ծառայությունների շարքին են դասվում հրաշալի մասնագիտական ուսումնասիրություններ: Հեկկելը ներկայացրել է բուսական աշխարհի ծագումնաբանությունը սկսելով ամենապարզ ձևերից` նախաէակներից մինչև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ամենազարգացած և ամբողջական ձևերն են:
[խմբագրել] Մրցանակներ
1894թ. պարգևատրվել է Կարլ Լիննեյի մեդալով ` ժամանակակից կենսաբանության մեջ Լիննեյական ավանդույթները շարունակելու համար:
- Դարվինի մեդալ (1900)
[խմբագրել] Հեկկելի մի շարք աշխատանքների քննադատությունը
Լայն ճանաչում ունեն Հեկկելի նկարները, որոնք նա օգտագործել է շատ աշխատանքների մեջ, այդ թվում նաև Anthropogenie oder Entwickelungsgeschichte des Menschen (1874, Engelmann, Leipzig) մեջ. Այս նկարներները բացատրում են կենսագենետիկական օրենքը , որը ձևակերպվել է Մյուլլերի կողմից 1864թ. , այնուհետև վերաձևակերպվել է Հեկկելի կողմից 1866թ. «Օնտոգենեզը ֆիլոգենեզի եզրակացությունն է» կանոնի տեսքով: Այս նկարներում պատկերված են 8 տեսակ ողնաշարավոր կենդանիների սաղմերը` զարգացման վաղ փուլերում:Այս օրինակը հաստատում է այն թեզը, որ սաղմի զարգացումը դրա նախնիների զարգացման փուլերի կրկնությունն է: 1997թ. Անատոմիա և սաղմնաբանություն ամսագրում մի հոդված էր հրատարակվել, որում հետազոտողների մի խումբ, մանրամասն ուսումնասիրելով Հեկկելի նկարները, և համեմատելով դրանք նույն կենդանիների միրնույն զարգացման փուլում գտնվող սաղմերի լուսանկարների հետ, եկան այն եզրակացության, որ Հեկկելի նկարները շատ կարևոր մանրուքներ չեն ներառում: Հեկկելի նկարներն անվանեցին կեղծ, և այս հոդվածի հիման վրա կեղծ անվանեցին նաև «Science» ամսագրում: 2003թ. Biol Philos ամսագրում հրապարակվել է մի հոդված, որում Ռիչարդսոնի «Անատոմիա և սաղմնաբանություն» աշխատությունը բնութագրվել է որպես նկարների վրա հիմնված, խառնաշփոթության մեջ գցող աշխատություն (անգլերեն՝ founded on highly misleading photography): Josiah Batten աշխատությունում արվել է Հեկկելի մեջբերումը, որտեղ վերջինս նշում է այն փաստը, որ լուսանկարների և սխեմաների մեծ մասը պարունակում են սխալներ:
[խմբագրել] Բույսեր, որոնք կոչվել են Հեկկելի անունով
- Aptenia haeckeliana (A.Berger) Bittrich ex Gerbaulet
- Cousinia haeckeliae Bornm.
- Eugenia haeckeliana Trimen
- Gagea × haeckelii C.W.Dufft & M.Schulze
- Huperzia haeckelii (Herter) Holub
- Mesembryanthemum haeckelianum A.Berger
- Peratetracoilanthus haeckelianus (N.E.Br.) Rappa & Camarrone
- Platythyra haeckeliana N.E.Br.
[խմբագրել] Մատենագրություն
- «Die Radiolarien» (1862)
- «Beiträge z. Naturgeschichte d. Hydromedusen» (1865)
- «Generelle Morphologie d. Organismen» (2 изд., 1866) (այս գրքում Հեկկելի առաջադրած հայեցակարգերի համար նայել Մեչնիկովի «Տեսակների փոփոխման տեսության վրա հիմնված օրգանական ձևերի տեսություն» աշխտատությունը» (1869)
- «Natürliche Schöpfungsgeschichte» (Б., 1868, 7 изд., 1879
- «Studien über Moneren und andere Protisten» (1870)
- «Ueber dem Entstehung und dem Stammbaum d. Menschengeschlechts» (4 изд., 1881)
- «Entwicklungsgeschichte der Siphonophoren» (Утрехт, 1869)
- «Ueber Arbeithsteilung in Natur und Menschenleben» (Á., 1869)
- «Das Leben in d. grössten Meerestiefen» (Б., 1870)
- «Gastraea theorie» («Jenaische naturw. Zeitschrift», 1874)
- «Anthropogenie» (3 изд., 1877)
- «Ziele und Wege der heutigen Entwickelungsgeschichte» (1875)
- «Arabische Korallen» (1876)
- «Die Perigenesis d. Plastidule» (1876—1877)
- «Die heutige Entwickelungslehre im Verhältniss zur Gesammtwissenschaft» (Штутгарт, 1877)
- «Das Protistenreich etc. d. niedersten Lebewesen» (1878; в русск. перев. «Царство протистов», СПб., 1881);
- «Gesammelte populäre Vorträge etc.» (1878—1879)
- «Das System der Medusen» (1880—1881)
- «Ursprung und Entwickelung der tierischen Gewebe» (1884)
- «Indische Reisebriefe» (2 изд. 1884, перев. на русский язык в «Заграничном Вестнике»)
- «Die Radiolarien» (1887—1888)
- «Report on the Radiolaria collected by H. M. Challenger» («Report Challenger», vol. 18, part. 40, 1888): «Report on the Deap-Sea Keratosa» (там же, Zoology, vol. 32, part. 82, 1888)
- «System der Siphonophoren auf phylogenetischer Grundlage entworfen» («Jenaische Zeitschr.», т. 22, 1888)
- «Report on the Siphonophora collected by H. M. Challenger» («Report Chall.», vol. 28, part. 77, 1888).
[խմբագրել] Փիլիսոփայական հայացքներ
1891 թ. հետո Հեկկելն ամբողջովին գնում է դեպի էվոլյուցիոն տեսությունների փիլիսոփայական ասպեկտների զարգացմանը: Նա դառնում «էմոնիզմի» գիտա-փիլիսոփայական տեսության (որը նրա կարծիքով ի հայտ էր եկել կրոնին փոխարինելու համար) վառ պաշտպան և հիմնադրում է «Մոնիստների լիգան»: Պատկերազարդ նկարներ «Kunstformen der Natur» (1904):
Հեկկելի հայացքներն արտացոլվում են «Աշխարհի հրաշալիքները» («WeltrPthsel», 1899; ռուսերեն է թարգմանմվել 1937թ.) և «Կյանքի հրաշքը» գրքերում («Lebenswunder», 1914)։