Էդվարդ Նորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Նորթոն
Ed Norton Shankbone Metropolitan Opera 2009.jpg
Բնագիր ԱԱՀ Էդվարդ Ջեյմս Հարիսոն Նորթոն կրտսեր
Հասակը՝ 183 սմ
Ծնվել է՝ օգոստոսի 18, 1969 (1969-08-18) (44 տարեկան)
Ծնվելու վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգություն՝ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Օպերատոր, Մոնտաժոր
Ակտիվ շրջան 1989–այժմ
Ժանրեր Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ընտրանի "Երկնային արքայություն",
"Իլյուզիոնիստ"
էջ IMDb-ում ID 0001570
էջ ԿինոՊոիսկ-ում ID 25774
Վեբկայք Էդվարդ Նորթոն

Էդվարդ Հարիսոն Նորթոն (անգլ.՝ Edward Harrison Norton, ծնվ.՝ օգոստոսի 18, 1969թ.), ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ), բայց մեծացել է Կոլումբիա քաղաքում (Մերիլենդ նահանգ)։ Հինգ տարեկանում Էդվարդը հետաքրքրվեց թատրոնով։ Շուտով սկսեց սովորել Կոլումբիայի թատրոնական արվեստի դպրոցում և առաջին անգամ բարձրացավ բեմ ութ տարեկանում։ Ավարտել է Ուայլդ Լեյքի ավագ դպրոցը 1985 թվականին, այնուհետև՝ Յեյլի համալսարանը 1991 թվականին պատմության բակալավրի աստիճանով։ Յելում Նորթոնը շարունակում էր զբաղվել թատրոնով։ Դերասան Ռոն Լիվինգստոնը նրա համակուրսեցին էր։ Էդվարդը ուսումնասիրում էր ճապոներենը և հաճախում NOVA Group անգլերենի հանրաճանաչ դպրոցը։ Դիպլոմը ստանալուն պես նա մեկնում է Ճապոնիա, որտեղ աշխատում է իր պապի Enterprise Foundation ընկերությունում։ Եվ միայն մի քանի տարի անց՝ 1994 թվականին, վերադառնալով Նյու Յորք՝ Էդվարդը որոշում է հրաժարվել սովորական աշխատանքից և լիովին տրվել դերասանական կարիերային։

Կարիերա[խմբագրել]

Աշխատելով որպես մատուցող՝ Նորթոնը խաղում էր Նյու Յորքի թատրոնի մի քանի բեմերում և արդյունքում ընդունվեց New York Signature Theater Company ընկերություն, որի տնօրենների խորհրդի անդամն է այժմ հանդիսանում։ Նրա առաջին դերը կինոյում «Սկզբնական վախ» ֆիլմն էր, որտեղ նա խաղաց ձերբակալված երիտասարդ սոցիոպատի։ Այս դերի համար նա ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը և առաջադրվեց «Օսկար»-ի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Հետագայում նա ևս մեկ անգամ առաջադրվեց «Օսկար»-ի որպես լավագույն դերասան «Ամերիկյան պատմություն Իքս» ֆիլմի համար, իսկ Չակ Պալանիկի վեպի էկրանացմանը՝ «Մարտական ակումբ» ֆիլմին մասնակցելու համար Նորթոնը չառաջադրվեց ոչ մի լուրջ կինոմրցանակի, սակայն այդ ֆիլմի շնորհիվ նա դարձավ աշխարհահռչակ։ Նա խաղացել է ինքն իրեն փորձնական կատակերգական «Ստելլա» հեռուստասերիալում։ Արժանացել է կինոքննադատների գոհությանը «Երկնային թագավորություն» ֆիլմում խաղացած բորոտ թագավորի դերի համար։ 2000 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Պահպանելով հավատը» կատակերգությունը։ Իր խաղով 2006 թվականի «Իլյուզիոնիստ» ֆիլմում նա կրկին արժանացավ քննադատների դրական արձագանքներին։ 2008 թվականին խաղաց Բրյուս Բենների դերը «Անհավանական Հալկ» ֆիլմում։ Նորթոնին առաջարկեցին վերադառնալ դերին «Վրիժառուները» ֆիլմում, բայց ինքը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, և նրան փոխարինեց Մարկ Ռուֆալոն։ Նա սերտ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհիներ Սալմա Հայեկի, Դրյու Բերիմորի և Քորտնի Լավի հետ։ Վերջինիս Hole խմբում նա հանդես է եկել որպես կիթառիստ։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Տարի Անվանումը Հայերեն անվանումը Դերը
1996 Primal Fear Սկզբնական վախ Աարոն Ստեմփլեր
1996 The People vs. Larry Flynt Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի Ալան Այզեքման
1996 Everyone Says I Love You Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ Հոլդեն Սպենս
1998 Rounders Խաղանենգները Լեստեր Մյորֆի
1998 American History X Ամերիկյան պատմություն Իքս Դերեկ Վինյարդ
1999 Fight Club Մարտական ակումբ պատմող
2000 Keeping the Faith Պահպանելով հավատը հայր Բրայան Ֆինն
2000 The Simpsons։ The Great Money Caper Սիմփսոններ Դևոն Բրեդլի
2001 The Score Հաշիվը Ջեք Թելլեր
2002 Death to Smoochy Սպանել Սմուչիին Շելդոն Մոփս / ռնգեղջյուր Սմուչի
2002 Frida Ֆրիդա Նելսոն Ռոքֆելլեր
2002 Red Dragon Կարմիր վիշապ Ուիլ Գրեհեմ
2002 25th Hour 25-րդ ժամը Մոնթի Բրոգան
2003 The Italian Job Իտալական աշխատանքը Ստիվ Ֆրեդզելլի
2005 Kingdom of Heaven Երկնային թագավորություն արքա Բալդուին IV
2005 Down in the Valley Դա պատահել է հովտում Հարլան
2006 The Illusionist Իլյուզիոնիստը Այզենհայմ
2006 The Painted Veil Նկարազարդ շղարշը Ուոլթեր Ֆեյն
2008 The Incredible Hulk Անհավանական Հալկ Հալկ / Բրյուս Բեններ
2008 Pride and Glory Հպարտություն և փառք Ռայ Թեռնի
2009 The Invention of Lying Ստի գյուտը ոստիկան
2009 Leaves of Grass Խոտի տերևները Բիլլ Քինքեյդ / Բրեդի Քինքեյդ
2009 Modern Family Ամերիկյան ընտանիք Իզի լա Ֆոնթեյն
2010 Stone Ստոուն Ստոուն
2012 Ward Ուորդ Ուորդ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Լրիվ անունը Էդվարդ Ջեյմս Հարիսոն Նորթոն Կրտսեր է։
  • Էդվարդ Նորթոնը հրաշալի տիրապետում է ճապոներենին։
  • Իր մտերիմ ընկերոջ՝ գրող Ստյուարթ Բլումբերգի և պրոդյուսեր Բիլլ Միգլիորի հետ միասին Նորթոնը հիմնել է «Class 5 Films» ընկերությունը։
  • Հրաժարվել է շարքային Ռայանի դերից «Փրկելով շարքային Ռայանին» ֆիլմում։
  • 2003 թվականին հռչակվել է տարվա միջազգային տղամարդ՝ ըստ «GQ» ամսագրի։
  • Երեք երեխաներից ավագն է (քույր Մոլլի և եղբայր Ջեյմս)։

Հղումներ[խմբագրել]