Սիմփսոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմփսոններ
The Simpsons
Simpsons FamilyPicture.png
Ըստ ժամացույցի սլաքի ձախից աջ՝ Մարջը, Հոմերը, Բարթը, Սանտայի Փոքրիկ Օգնական շունը, Սնոուբոլ II կատուն, Լիզան և Մեգին՝ կենտրոնում
Ժանր Անիմացիա
Կոմեդիա
Ստեղծող Մեթ Գրոենինգ
Զարգացնող Ջեյմս Լ. Բրուքս
Մեթ Գրոենինգ
Սեմ Սայմոն
Ձայներ Դեն Կաստելանետա
Ջուլիա Քովներ
Նենսի Քարթրայթ
Յերդլի Սմիթ
Հենք Ազարիա
Հարրի Շիրեր
Թեմայի երաժշտության երգահան Դեննի Էլֆման
Երգահան(ներ) Ալֆ Կլաուսեն
Արտադրող երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու(ներ) անգլերեն
Սերիաների քանակ 21
Էպիզոդների քանակ 464 (Էպիզոդների ցանկ)
Ստեղծում
Կատարողական բեմադրող(ներ) Ալ Ջին
Յան Մաքսոն-Գրեհեմ
Ջոն Ֆրինկ
Ջեյմս Լ. Բրուքս
Մեթ Գրոնինգ
Մեթ Սելման
Սեմ Սայմոն
Տևողություն 21–24 թոպե
Արտադրող ընկերություն(ներ) Gracie Films
20th Century Fox Television
Հեռարձակում
Սկզբնական հեռուստաալիք Fox
Պատկերի ձևաչափ SD՝ 480i/576i (1989–2009)
HD՝ 720p (2009–այժմ)
Ձայնային ձևաչափ Stereo (1989–91)
Dolby Surround (1991–2009)
Dolby Digital 5.1 (2009–այժմ)
Սկզբնական եթեր Դեկտեմբերի 17, 1989 (1989-12-17) – present
Տարեգրություն
Նախորդ The Simpsons shorts
Կապված ցուցադրումներ The Tracey Ullman Show
Արտաքին հղումներ
Պաշտոնական կայք
Սերիալն ստեղծող Մեթ Գրեյնինգը:
Սիմփսոնների աստղը «Փառքի ծառուղում»:

Սիմփսոններ (անգլ.՝ The Simpsons), ամերիկյան անիմացիոն սիտկոմ, որի ստեղծողը Մեթ Գրոունինգն է։ Այն մի ընտանիքի օրինակով պատկերված ամերիկյան կյանքի ձևի պարոդիա է։ Մուլտֆիմի գործողությունները տեղի են ունենում Սփրինգֆիլդ հորինված քաղաքում։

Այն թողարկվում է “Gracie Films” ստուդիայի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է 1989թ

Սիմփսոնները 25 եթերաշրջանում ունեցել են 532 սերիա։

Սփրինգֆիլդ[խմբագրել]

Ամերիկյան հորինված քաղաք է, որտեղ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները։ Այն փոքր ինչ հեռու է Շելբիվիլից՝ նահանգի կենտրոնից։ Անունն ընտրելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ում շատ են այդ անունով քաղաքները։ Քաղաքը հիմնադրվել է 1796թ. ունի 40 000 բնակչություն։

Ցուցադրությունների ամբողջ պատմության ընթացքում նվիրյալները բազում անգամներ փորձել են պարզեն այդ քաղաքի գտնվելու տեղը՝ հիմք ընդունելով նրա բնութագիրը, աշխարհագրական տվյալները, եղանակային պայմանները և այլ ուղեցույցներ։ Սակայն, ամեն անգամ պարզվել է, որ դրանք որոշակի տեղի հետ ամբողջովին չեն համապատասխանում։ Տարբեր սերիաներում քաղաքը կարող էր լիներ լեռներով, հարթավայրերով կամ անապատով շրջապատված, կամ լիներ ովկիանոսի ափին՝ կախված թե ինչ է պահանջվում տվյալ սերիայում։

Որոշ սերիաներում հեղինակներն ակնարկներ են արել Սփրինգֆիլդ քաղաքի գտնվելու տեղի մասին։ Օրինակ՝ սերիաներից մեկում քաղաքի շրջագծում ցույց է տրվել զինագործարան, որը կարելի էր կապել իրականում գոյություն ունեցող նշանավոր Սփրինֆիլդի զինագործարանի (Springfield аrmory) հետ։

Այն, որ քաղաքի տեղը նույնպես հորինովի է, հաստատվում է 2007թ. հանված լիամետրաժ The Simpsons Movie-ից, երբ, Նեդ Ֆլանդերսը լեռան գագաթին կանգնած և Բարթ Սիմփսոնին քաղաքի շրջակայքը ցույց տալով ասում է. «Նայիր, սրանք Սփրինգֆիլդի սահմանակից նահանգներն են՝ Օհայոն, Նեւադան, Մենը և Քենտուքին»: Այստեղ հումորն այն է, որ նշվածներից սահմանակից են միայն Օհայո եւ Քենտուքի նահանգները, այն դեպքում, երբ Մենը գտնվում է ԱՄՆ ծայր հյուսիս-արեւելքում, իսկ Նեւադան՝ արևմուտքում։

Կատակներով ներկայացվող իրականությունը[խմբագրել]

Սերիալում կատակի ձևով ներկայացված են ամերիկյան իրականության դրսևորումները։

20th Century Fox ընկերություն[խմբագրել]

Չնայած նրան, որ հենց այս ընկերությանն են պատկանում սերիալի վրա տարածվող իրավունքները, 20th Century Fox-ը «Սիմփսոններում» միշտ հիշատակվում է հեգնական և ծաղրական ենթատեքստում։ Նշվում է, օրինակ, թե ապագայում Fox-ը դառնալու է պոռնոկանալ, ընդ որում այնքան աստիճանաբար, որ Մարջը դա նույնիսկ չի նկատելու, սերիալի հերոսներն անընդհատ հայտարարում են, որ Fox-ը ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստածրագրերի նմուշ է։ Մի քանի սերիաներում հեռուստաընկերության ղեկավարությունը պատկերված է որպես ոչ կոմպետենտ բյուրոկրատների հավաքածու։

ԱՄՆ ազգային խորհրդանիշներ[խմբագրել]

Ասվում է, թե ԱՄՆ դրոշի վրա սպիտակ աստղեր են շարել այն պատճառով, որ այն ժամանակ ավելի գեղեցիկ բան մտքներով չի անցել։ Սիմփսոն պապիկը պատմում է, որ ԱՄՆ ներգաղթելուց հետո սկզբում ապրել է Ազատության արձանի ներսում այնքան ժամանակ, մինչև որ այն աղբով կլցվեր։

Նշանավոր մարդիկ[խմբագրել]

Սյուժեներում հաճախ են հանդիպում իրական անձնավորություններ, ընդ որում նրանցից շատերը հնչյունավորում են իրենք իրենց։ Որպես կանոն, նրանք ներկայացվում են ծաղրական կերպարով։ Այսպես, նշանավոր տենոր Պլասիդո Դոմինգոն Հոմերին աղերսում է գնահատել իր վոկալ գյուտերը և ստանում է ստորացնող պատասխան։

Քաղաքական գործիչներ[խմբագրել]

Մի դրվագում Հոմերը ծեծում է Ջորջ Բուշին, իսկ մի այլ դրվագում Բիլ Քլինթոնը Մարջին ինտիմ հանդիպում է առաջարկում։
«Երկու վատ հարեւան» դրվագում կարելի է տեսնել Միխաիլ Գորբաչովին, իսկ Բորիս Ելցինը հարբեցվածության սանդղակում նշվում է որպես ամենավերջին աստիճան։ Սերիաներից մեկում հանդես է գալիս «ուկրաինացի գանգստեր Վիկտորը», ով նմանեցված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այս Վիկտորն աշխատում է Կիեւի կենտրոնում, շրջում է զինված թիկնապահներով, ունի իրեն ինտերնետից օգտվել սովորեցնող օգնական։

Կերպարները[խմբագրել]

Սիմփսոնների ընտանիքը
Հոմեր Ջեյ Սիմփսոն Homer Jay Simpson՝ Սիմփսոնների ընտանիքի հայրն է, աշխատում է Սփրինգֆիլդի ատոմակայանի անվտանգության ծառայությունում։
Մարջ (Մարջորի) Սիմփսոն Marjorie «Marge» Simpson՝ Հոմերի կինն է, օրիորդական ազգանունը՝ Բուվյե (Ժակլին Քենեդիի ազգանունն է)։
Բարթ (Բարթոլոմյու Ջո-Ջո) Սիմփսոն Bartholomew Jo-Jo «Bart» Simpson՝ Հոմերի և Մարջի տասը տարեկան որդին է, սիրում է կոմիքսներ և սքեյթ։
Լիզա Մերի Սիմփսոն Lisa Marie Simpson՝ Բարթի ութ տարեկան քույրն է, օժտված է շատ բարձր ինտելեկտով՝ 159-ի հավասար IQ գործակցով։
Մեգի (Մարգրեթ) Սիմփսոն Margaret «Maggie» Simpson՝ Հոմերի և Մարջի մեկ տարեկան դուստրը։

Սիմփսոնների ազգականները[խմբագրել]

  • Աբրահամ (Էյբ) Սիմփսոն (անգլերեն՝ Abraham Jay "Abe" Simpson)՝ Հոմերի հայրն է, ծնվել է Հին աշխարհում, հավանաբար՝ Շոտլանդիայում, սակայն հաստատ չի հիշում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է։ Ապրում է Սփրինգֆիլդի ծերանոցում։
  • Մոնա Ջեյ Սիմփսոն(անգլերեն՝ Mona Simpson) (1929—2008)՝ Հոմերի հանգուցյալ մայրն է։
  • Փեթի և Սելմա Բուվյեներ՝ Մարջի երկվորյակ քույրերն են:

Ֆլանդերսների ընտանիքը[խմբագրել]

Ֆլանդերսների ընտանիքն ապրում է Սիմփսոնների հարեւանությամբ:

  • Նեդ (Նեդվարդ) Ֆլանդերս (անգլերեն՝ Nedward «Ned» Flanders)՝ ընտանիքի հայրը, աստվածավախ քրիստոնյա է:
  • Մոդ Ֆլանդերս՝ ընտանիքի հանգուցյալ մայրը, մահացել է Հոմեր Սիմփսոնի պատճառով։
  • Րոդը և Թոդը Նեդի որդիներն են։

Սփրինգֆիլդի դպրոցը[խմբագրել]

  • Սեյմուր Սքիներ՝ դպրոցի տնօրենն է, ապրում է մոր հետ, իսկական անունն է Արմին Թամզարյան (անգլերեն՝ Armin Tamzarian);
  • Ագնես Սքիներ՝ Սեյմուրի մայրը;
  • Չալմերս՝ տեսուչ;
  • Էդնա Քրաբափլ՝ չորրորդ դասարանի ուսուցչուհի;
  • Դյուի Լարգո՝ երաժշտության ուսուցիչ, գեյ;
  • Վիլլի՝ շոտլանդացի դպրոցի շոտլանդացի այգեպանը;
  • Օտտո Ման՝ դպրոցի ավտոբուսի վարորդը;
  • Դորիս՝ դպրոցի խոհարարուհին:

Աշակերտներ[խմբագրել]

  • Միլհաուզ՝ Բարթի լավագույն ընկերը
  • Ռալֆ՝ շերիֆ Վիգգամի մտավոր հետամնաց տղան;
  • Նելսոն՝ խուլիգան;
  • Շերի և Թերի՝ մանուշակագույն մազերով եւ սպիտակ մաշկով (ի տարբերություն մյուսների դեղին գույնի մաշկի) երկվորյակներ:
  • Խուլիգաններ՝
  • Դոլֆ՝ հրեա;
  • Ջիմբո Ջոնս;
  • Քերնի:

Քաղաքային ադմինիստրացիա[խմբագրել]

  • Ջո Քուիմբի՝ Սփրինգֆիլդի քաղաքապետը;
  • Քլենսի Վիգամ՝ Սփրինգֆիլդի ոստիկանապետը; Մի քանի անգամ ազատվել է պաշտոնից՝ մասնագիտական թերացումների և կոռումպացվածության համար։
  • Լու (անգլերեն՝ Lou)՝ ոստիկանության սերժանտ։ Լուի ազգանունը հայտնի չէ։ Սերիաներից մեկում Լուն ասում է, որ Մադոննայի նման, ինքը նույնպես չունի ազգանուն։
  • Էդի (անգլերեն՝ Eddie)՝ ոստիկան։ Քչախոս է, չնայած, միշտ ներկա է լինում հանցագործության տեղում։

Ատոմակայան[խմբագրել]

  • Մոնթի (Մոնթգոմերի) Բյորնս՝ սեփականատերը, Սպրինգֆիլդի ամենահարուստ մարդը;
  • Միսիս Բյորնս՝ Մոնթիի 122 տարեկան մայրը;
  • Լարի Բյորնս՝ անօրինածին որդին;
  • Վեյլոն Սմիթերս՝ Բյորնսի օգնականը։

Հոմերի ընկերները[խմբագրել]

  • Մո (Մորիս Լեսթեր) Սիզլաք՝ (անգլերեն՝ Morris «Moe» Lester Szyslak) «Մոյի մոտ» պանդոկի տերը և բարմենը, որտեղ սիրում են հանգստանալ Հոմեր Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կարլ Կարլսոնը, Լենի Լեոնարդը և ուրիշներ։ Դրվագներից մեկում Մոն ասում է, որ «...ինքը միայն կիսով չափ է հրեշ, իսկ կիսով չափ հայ է, այնպես որ ասա՝ ինչ ուզում ես», ինչը կարող է վկայել նրա հայկական ծագման մասին։
  • Լենի՝ աշխատում է Հոմերի հետ;
  • Կարլ՝ Լենիի ընկերը;
  • Բարնի՝ հարբեցող:

Բժիշկներ[խմբագրել]

  • Ջուլիուս Հիբերտ՝ Սիմփսոնների ընտանիքի բժիշկը;
  • Նիք Ռիվերա՝ բժիշկ:

Հեռուստատեսություն[խմբագրել]

  • Քենտ Բրոքման՝ 6-րդ կանալի լուրերի հաղորդավար
  • Թրոյ Մակքլուր՝ (անգլերեն՝ Troy McClure) կինոդերասան, որի լավագույն ժամանակներն անցել են։

Ուրիշներ[խմբագրել]

  • Դիսկո Սթյու (անգլերեն Disco Stu)՝ դիսկոյի սիրահար, իր մասին խոսում է երրորդ դեմքով;
  • Էլեանոր էբերնեսի (անգլերեն՝ Eleanor Abernathy) կամ Խելագար կատվապահ՝ Սպրինգֆիլդի խելագար բնակիչ;
  • Ջասփեր Բիրդլի (անգլերեն՝ Jasper Beardly)՝ ծերանոցի բնակիչ, ազգանունը թարգմանաբար նշանակում է «մորուքավոր»;
  • Քրաստի (անգլերեն՝ Krusty the Clown)՝ ծաղրածու,
  • Րաբուն Հայմեն Կրաստոֆսկի (անգլերեն՝ Rabbi Hyman Krustofski)՝ ծաղրածու Քրաստիի հայրը;
  • Լայընել Հաթց (անգլերեն՝ Lionel Hutz)՝ հայտնի է որպես փաստաբան, աշխատել է նաև թիկնապահ, անշարժ գույքի վաճառքի գործակալ, կոշկակար և, հնարավոր է նաև՝ թմրավաճառ։
  • Դաֆմեն (անգլերեն՝ Duffman)՝ «Դաֆ» գարեջրի ընկերության թալիսմանն է։
  • Ջեֆֆ Ալբերտսոն (անգլերեն՝ Jeff Albertson) ավելի հայտնի որպես Կոմիքսներ վաճառող (անգլերեն՝ Comic Book Guy (CBG))՝ կոմիքսների խանութի սեփականատեր:
  • Լուիջի Րիզոտտո (անգլերեն՝ Luigi Risotto)՝ իտալական ռեստորանի խոհարար: DVD-ի մեկնաբանություններում ասվում է, որ Լուիջին պատճենահանվել է պիցցայի տուփի վրայից:
  • Կապիտան ՄակԿալիստեր – սեփական նավի կապիտան
  • Չաղ Թոնի (Մարիոն Էնսընի) Դ'Ամիկո (Անգլերեն՝ Marion Anthony "Fat Tony" D'Amico)՝ Սպրինգֆիլդին մաֆիայի հանգուցյալ (1958-2010թթ.) պարագլուխը:
  • Րոբերթ Անդըդանք Թերվիլիգեր (անգլերեն՝ Robert Underdunk Terwilliger), ավելի հայտնի է Երկրորդական Բոբ (անգլերեն՝ Sideshow Bob) մականունով: Չարագործ է եւ անընդհատ փորձում է սպանի Բարթին:
  • Քլեթուս Սփաքլեր (անգլերեն՝ Cletus Delroy Spuckler)՝ բարեհոգի մարդ է, ցանցառ բեղերով եւ նոսր ատամներով: Միաժամանակ տգիտության մարմնավորում է: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ամուսնացել է իր մոտիկ ազգականուհու հետ: Ձախ թեւին կա օձի եւ գանգի կերպարանքով դաջվածք:
  • Բրենդին Սփաքլեր (անգլերեն՝ Brandine Spuckler)՝ Քլեթուսի գործընկերուհին: Հնարավոր է, որ նրանք ամուսնացած են, չնայած այն բանի, որ մոտ ազգականներ են:
  • Գերաշնորհ Թիմըսի Լավջոյ (անգլերեն՝ Reverend Timothy Lovejoy)՝ Սպրինգֆիլդի առաջին եկեղեցու հոգևորական: Տեսքը համապատասխանեցվել է «Ժողովրդական տաճար» պաշտամունքի առաջնորդ Ջիմ Ջոնսից։
  • Ափու Նահասափիմափեթիլոն՝ խանութի տեր է: Ներգաղթել է Հնդկաստանից: Դավանում է հինդուիզմ:
  • Մանջուլա (անգլերեն՝ Manjula Nahasapeemapetilon)՝ Ափուի ութվորյակների մայր կինը:

Քննարկումներ[խմբագրել]

Շատ առիթներով «Սիմփսոնները» դարձել են քննարկումների առարկա։

Որոշ ծնողներ և պահպանողական հայացքներով մարդիկ այն կարծիքի են, որ Բարթը վատ օրինակ է ծառայում երեխաների համար, քանի որ իր չարաճճիությունների և չլսելու համար շատ դեպքերում չի պատժվում։

ԱՄՆ որոշ շրջանների դպրոցներում արգելվեցին Բարթի նկարով և «Underachiever ('And proud of it, man!')» (Անհասկացող եմ և հպարտանում եմ դրանով) գրությունով շապիկները։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում դրանց մեծ պահանջարկի շնորհիվ առաջին 14 ամիսների վաճառքից ստեղծողներին բրեցին ավելի քան 2 միլիարդ դոլլար եկամուտ։

Շապիկի վրայի գրությունը քննադատության է արժանանում նաև բուն սերիալում։ Այսպես, «Bart Gets an F», սերիայում Բարթին ցանկանում են չորրորդ դասարանում երկրորդ տարին թողնեն և հոգեբանը «մեջբերում» է այն. «Նա անհասկացող է... եւ դրանով հպարտանում է»։

Սերիալի մասին քննադատական խոսքեր են հնչել նաև Բուշերի ընտանիքի կողմից՝

1990թ. սեպտեմբերին «People» հանդեսին տված հարցազրույցում Բարբարա Բուշը հայտարարեց, որ «Սիմփսոններն» իր տեսած ամենամեծ հիմարությունն է։ Վեց տարի անց «Two Bad Neighbors» դրվագում ցույց տվեցին Սփրինգֆիլդ տեղափոխված, սակայն այնտեղից Բարթի և Հոմերի հետ թշնամանալ սկսելուց հետո արագ հեռացած Ջորջ և Բարբարա Բուշերին։

1992թ. հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ ավագ Ջորջ Բուշը նույնպես խոսեց «Սիմփսոնների» մասին, ասելով. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ամերիկյան ընտանիքն ամրապնդելու համար, ամերիկյան ընտանիքներն ավելի շատ Ուոլթոններին նմանեցնելու եւ շատ ավելի պակաս՝ Սիմփսոններին նմանեցնելու համար»։ Սերիալի երեք օր անց մի կարճ հոլովակում հեղինակները դրան տվեցին երգիծական պատասխան Բարթի շուրթերով. «Հեյ, մենք նման ենք Ուոլթոններին: Մենք նույնպես աղոթում ենք Դեպրեսիայի ավարտիհամար»։