Քլենսի Վիգամ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| «Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար | |
| Քլենսի Վիգամ Clancy Wiggum |
|
|---|---|
| Սեռ | արական |
| Տարիք | 43 |
| Մազեր | կապույտ (որոշ սերիաներում սև են) |
| Աշխատանք | Սպրինգֆիլդի ոստիկանության պետ |
| Բարեկամներ | Կինը՝ Սարա, Որդին՝ Ռալֆ, Հայրը՝ Իգգի Վիգամ (հանգուցյալ), Զարմիկը՝ Մարկ Վիգամ, Աներձագը՝ Ֆրեդ Կենիկի (հանգուցյալ) |
| Հնչունավորող | Հենկ Ազարիա |
| Առաջին անգամ հայտ եկած | |
Քլենսի Վիգամ (անգլ.՝ Clancy Wiggum), «Սիմփսոններ» մուլտսերիալի Սփրինգֆիլդի ոստիկանության բաժանմունքի ղեկավարը, որը մի քանի անգամ ազատվել է պաշտոնից: Նա ամուսնացած է Սարա Վիգամի հետ և նրանք ունեն տղա, Ռալֆը: Հնչունավորում է Հենկ Ազարիան:
Կենսագրություն[խմբագրել]
Քլենսին հավանաբար ծնվել է Բալթիմորում։ Նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, զոհվել է դժբախտ պատահարից շքահանդեսի ժամանակ 1979 թվականին։ Վիգամը բազմաթիվ թերություններ ունի՝ հիմար է, անկիրթ, կաշառք է վերցնում։ Ուշադրություն չի դարձնում քաղաքացիների իրավունքներին և հասարակության անվտանգությանը։ Բայց ունի նաև լավ կողմեր՝ սիրում է իր ընտանիքը, հատկապես տղային՝ Ռալֆին։
Աղբյուրներ[խմբագրել]
- Քլենսի Վիգամ Internet Movie Database-ում (անգլերեն)