Զբոսաշրջությունը Թաիլանդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառատոն Վատ Փհրա Մահաթաթում

Զբոսաշրջությունը Թաիլանդում տնտեսության գերակա ճյուղերից մեկն է[1][2]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը միջին հաշվով կազմում է Թաիլանդի ՀՆԱ-ի 9 տոկոսը[3]։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը երկիրը միջազգայնորեն գովազդելու համար օգտագործում է «Ապշեցուցիչ Թաիլանդ» արտահայտությունը։

Ընդհանուր պատկերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին զբոսաշրջության զարգացման հիմնական նախադրյալներից էին կայուն քաղաքական իրավիճակը և Բանգկոկի զարգացումը՝ որպես միջազգային օդագնացության խաչմերուկ։ Հյուրանոցային արդյունաբերությունը և առևտուրը զարգացան զբոսաշրջիկների պահանջով։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 1960-ական թվականներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ[4], ամերիկացի զինվորները սկսեցին ժամանել Թաիլանդ՝ հանգստի և առողջության վերականգնման համար։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում առաջընթաց էր ապրում տեխնոլոգիան, և զարգանում էր մասսայական զբոսաշրջությունը։ 1967 թվականի համեմատությամբ՝ 336,000 օտարերկրացի զբոսաշրջիկներից և 54,000 զինվորներից օտարերկրյա այցելուների թիվը 2016 թվականին հասել է 32.59 միլիոնի[5][6][7][8]։ Ըստ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2016 թվականին զբոսաշրջային ոլորտը վաստակել է 2.52 բահտ, որը 11%-ով ավելի է քան 2015 թվականին։

Առասպելական Քինարայի արձան Վատ Փհրաքեիյում

2015 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրներից Թաիլանդ է ժամանել 6.7 միլիոն մարդ, իսկ ստացված եկամուտը կազմել է 245 բիլիոն բահտ[9]։ Թաիլանդի այցելուների մոտ 55%-ը հիմնականում նորից են այցելում։ Զբոսաշրջության բարձր սեզոնը համընկնում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ։

2014 թվականին Թաիլանդ են այցելել 4.6 միլիոն չինացի զբոսաշրջիկներ[10]։ 2015 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը եղել է 7.9 միլիոն, որը կազմում է միջազգային զբոսաշրջային ժամանումների մոտ 27%-ը[11][12]։ Թաիլանդ այցելող չինացի զբոսաշրջիկները երկրում են մնում միջինը մեկ շաբաթ և ծախսում են 30.000-40.000 բահտ կամ 1000-1300 ԱՄՆ դոլար[13]։ Համաձայն Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպության՝ 2013 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը աճել է 93%-ով, որը պայմանավորված էր Թաիլանդում նկարահանված չինական «Արկածներ Թաիլանդում» ֆիլմի հաջողությամբ[14]։ Սակայն չինացիների այս մեծ ներհոսքը երկրի վրա թողել է նաև բացասական ազդեցություն։ Տեղացիները բողոքել են, որ չինացի այցելուները անկիրթ են և ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում թաիլանդական մշակույթի հանդեպ։ Սրա պատճառով Թաիլանդի կառավարությունը նույնիսկ հրատարակել է «Վարվելակարգի ձեռնարկ» մանդարին լեզվով՝ նախատեսված հատուկ չինացի զբոսաշրջիկների համար[15]։

Թաիլանդացի կանայք

2015 թվականին Թաիլանդը ընդունել է 1.43 միլիոն ճապոնացի զբոսաշրջիկների՝ ստանալով մոտ 61.4 բահտ եկամուտ[16]։

Արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Թաիլանդի կառավարությունը հիմնադրել է առանձին ոստիկանություն, որը գործում է տուրիստական մեծ շրջաններում[17]։

Թաիլանդի զբոսաշրջությունը 1980 թ.-ից 1990 թվականներին մրցակցության է դուրս եկել Լաոսի, Կամբոջայի և Վիետնամի հետ, որոնք նոր էին միջազգային զբոսաշրջության մաս դառնում։ Հնդկաչին թերակղզու շրջանում Թաիլանդը իր առաջատար դիրքերը զիջել է այնպիսի դեստինացիաներին, ինչպիսիք են Հալոնգ ծովախորշը, Լուանգ Պրաբանգը և Անգկոր Վատը[18]։

Միջազգային վարկանիշային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

MasterCard 2014 -ում և 2015 թվականի Global Destination Cities Index-ում Բանգկոկը աշխարհի 20 ամենահաճախ այցելվող քաղաքների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լոնդոնին[19][20]։

The Travel and Tourism Competitiveness Report 2015-ում Աշխարհի Տնտեսական ֆորումը Թաիլանդին դասել է 141 երկրներից 35-րդը։ Թաիլանդը այդ տեղը զբաղեցրել է բնական ռեսուրսների, զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, սակայն շրջապատի ցածր կայունության և անվտանգության պատճառով չի զբաղեցրել ավելի բարձր տեղ։

2013 թվականին Թաիլանդը թոփ 10 զբոսաշրջային դեստինացիաների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ունենալով 26.5 միլիոն այցելուներ։

Փհրա Փաթոմ Չեդին գիշերը

2013–2015 թվականների քաղաքական անկայուն իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սկզբին Թաիլանդի զբոսաշրջությունը տուժեց քաղաքական խառնաշփոթի պատճառով, որը ծագել էր 2013 թվականի հոկտեմբերին։ 2014 թվականի հունվարի 13-ին հակակառավարական ակտիվիստների կողմից Բանգկոկի կառավարական գրասենյակների փակուման պատճառով զբոսաշրջիկները սկսեցին խուսափել մայրաքաղաքից։ Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել էր, որ մինչև 2014 թվականի առաջին քառորդը զբոսաշրջիկների թիվը նվազելու էր 5%-ով[21]։

2014 թվականին զբոսաշրջային ժամանումների թիվը կազմեց 24.7 միլիոն, որը 2013 թվականի համեմատությամբ 6.6 %-ով պակաս էր[22]։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմեցին մոտ 1.13 տրիլիոն բահտ՝ նախորդ տարվա համեմատ 5.8 %-ով պակաս։ Զբոսաշրջության վրա ազդեց նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազեց[23]։

«Հայտնաբերի՛ր թաիլանդականը» խորագրով զբոսաշրջային նախաձեռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով Թաիլանդի զբոսաշրջային կազմակերպությունը 2015 թվականին սկսել է նոր քարոզարշավ «Հայտնաբերի՛ր Թաիլանդականը» խորագրով[24]։ Կազմակերպության տնօրենը հաշվարկել էր, որ այս քարոզարշավի շրջանակներում զբոսաշրջիների թիվը կավելանա 27.9 միլիոնով, իսկ ստացված եկամուտը կկազմի 65 միլիարդ բահտ[25]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհուքեթ մարզ, Փաթոնգ ափ

Թաիլանդում զբոսաշրջության զարգացման նախադրյալներից մեկը մեղմ կլիման է։ Այն հիմնականում չոր կամ խոնավ արևադարձային, իսկ հարավային և արևելյան շրջաններում արևադարձային մուսսոնային է[26]։

Թաիլանդում հիմնականում 3 սեզոն է լինում.

  • Ուշ նոյեմբերից մինչև փետրվար ցուրտ չորային սեզոնն է։ Չիանգմայում դեկտեմբերին օդի ջերմաստիճանը գիշերը միջինը 15 աստիճան ցելսիուս է, ցերեկը՝ 28 աստիճան ցելսիուս։ Լեռնային շրջաններում գիշերը լինում են խիստ սառնամանիքներ։ Բանգկոկում և Թաիլանդի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում կեսօրի ջերմաստիճանը միջինը 30 աստիճան ցելսիուս է և խոնավությունն ավելի քիչ է։
  • Մարտից մինչև մայիս կլիման տաք չորային է։ Կեսօրին օդի միջին ջերմաստիճանը 30 աստիճան ցելսիուս է։ Հիմնականում հենց այս ժամանակաշրջանում են անցկացվում փառատոնները։
  • Մայիսից մինչև հոկտեմբեր անձրևների սեզոնն է։ Կեսօրին օդի ջերմաստիճանը 30-ից ցածր է։ Որոշ շրջաններում այս սեզոնը համեմատաբար ավելի կարճատև է։ Անձրևը հիմնականում տեղում է ուշ կեսօրին կամ էլ երեկոյան։ Խոնավության աստիճանը բարձր է[27]։

Ստատիստիկ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապշեցուցիչ Թաիլանդ»- Թաիլանդի գովազդը Զբոսաշրջային էքսպոյում

Տարեկան կտրվածքով ստատիստիկ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ժամանումներ   Փոփոխություն %
Հունվար-Մայիս

2017

14,612,150
2016 32,588,303 +8.91%
2015 29,881,091 +20.44%
2014 24,809,683 -6.54%
2013 26,546,725 +18.8%
2012 22,353,903 +15.98%
2011 19,230,470 +20.67%
2010 15,936,400 +12.63%
2009 14,149,841 −2.98%
2008 14,584,220 +0.83%
2007 14,464,228 +4.65%
2006 13,821,802 +20.01%
2005 11,516,936 −1.15%
2004 11,650,703 տվյալներ չկան
Անձրևանոցների վաճառք Չիանգմայի շուկայում

Քրաբի մարզում ածխով աշխատող էլեկտրակայանի կառուցումն արդարացնելու համար Թաիլանդի էլեկրականության կառավարման իշխանությունը առաջ է բերում այն փաստը, որ մինչև 2032 թվականը Թաիլանդը տարեկան կընդունի մոտ 100 միլիոն զբոսաշրջիկ, որոնց մոտ 40%-ը կայցելի Քրաբի և դրա հարակից տարածքները։ Իսկ զբոսաշրջիկները միջին հաշվով օգտագործում են 4 անգամ ավելի շատ էլեկտրական էներգիա, քան տեղացիները[28]։

2015 թվականին Թաիլանդի հյուրընկալության ոլորտի որոշ սեգմենտներ մեծ եկամուտներ ունեցան։ Այդ տարի հյուրանոցներում զբաղվածությունը կազմեց 73.4% , որը 2014 թվականի համեմատ 13.6%-ով ավելի էր։ Դեկտեմբերին զբաղվածության աստիճանը հասավ 77.4%-ի, որը 1995 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր[29]։

Չնայած զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող որոշ բիզնեսներ անկում ապրեցին։ 2016 թվականին մեծ վնաս կրեցին զվարճանքի բիզնեսները։ Շատ բարեր, որոնք օրական ունենում էին 90.000 բահտ եկամուտ, վերջին երեք տարիներին ունենոմ էին օրական միայն 40.000 բահտ եկամուտ[30]։

Թաիլանդի կառավարությունը ակնկալում է, որ 2017 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կաճի 8.5%-ով՝ հասնելով 1.78 տրիլիոն բահտի։ Սա կլինի շնորհիվ համաշխարհային զբոսաշրջության աճի և Թաիլանդի՝ ենթակառուցվածքներում արված մեծ ներդրումների շնորհիվ[31][32]։

Թոփ 25 աբոսաշրջային ժամանումները՝ ըստ ազգության[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճան Երկիր կամ տարածաշրջան հունվար-մայիս

2017

2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
* Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա 3,635,822 8,658,051 7,886,136 6,641,772 7,282,266 6,281,153 5,594,577 4,534,235 3,968,579 3,971,429 3,520,051 3,389,342
1  Չինաստան 3,949,349 8,757,466 7,934,791 4,636,298 4,637,335 2,786,860 1,721,247 1,122,219 777,508 826,660 907,117 949,117
2 Մալայզիա 1,434,522 3,533,826 3,423,397 2,613,418 3,041,097 2,554,397 2,500,280 2,058,956 1,757,813 1,855,332 1,540,080 1,591,328
3 Հարավային Կորեա 691,919 1,464,218 1,372,995 1,122,566 1,295,342 1,263,619 1,156,283 885,445 758,227 889,210 1,183,652 1,092,783
4 Ռուսաստան 661,272 1,089,992 884,085 1,606,430 1,746,565 1,316,564 1,054,187 644,678 336,965 324,120 277,503 187,658
5 Ճապոնիա 628,052 1,439,629 1,381,690 1,267,886 1,586,425 1,373,716 1,277,893 993,674 1,004,453 1,153,868 1,277,638 1,311,987
6 Լաոս 616,978 1,409,456 1,233,138 1,053,983 976,639 975,999 891,950 715,345 655,034 621,564 513,701 276,207
7 Հնդկաստան 551,471 1,193,822 1,069,149 932,603 1,050,889 1,013,308 914,971 760,371 614,566 536,964 536,356 459,795
8 ԱՄՆ 446,887 974,632 867,520 763,520 823,486 768,638 681,748 611,792 627,074 669,097 681,972 694,258
9 Միացյալ թագավորություն 432,086 1,003,386 946,919 907,877 905,024 873,053 844,972 810,727 841,425 826,523 859,010 850,685
10 Գերմանիա 398,800 835,506 760,604 715,240 737,658 682,419 619,133 606,874 573,473 542,726 544,495 516,659
11 Սինգապուր 380,049 966,909 937,311 844,133 955,468 831,215 682,364 603,538 563,575 570,047 604,603 687,160
12 Ֆրանսիա 366,170 738,763 681,097 635,073 611,582 576,106 515,572 461,670 427,067 398,407 373,090 321,278
13 Վիետնամ 360,412 830,394 751,091 559,415 725,057 618,670 496,768 380,368 363,029 338,303 237,672 227,134
14 Ավստրալիա 321,676 791,631 805,946 831,854 900,460 930,241 829,855 698,046 646,705 694,473 658,148 549,547
15 Հոնկոնգ 300,626 749,694 669,165 483,131 588,335 473,666 411,834 316,476 318,762 337,827 367,862 376,636
16 Կամբոջա 297,880 686,682 487,487 550,339 481,595 423,642 265,903 146,274 96,586 85,790 99,945 117,100
17 Ինդոնեզիա 231,590 535,625 469,226 497,592 594,251 447,820 370,795 286,072 227,205 247,930 237,592 219,783
18 Թայվան 228,745 522,231 552,624 394,149 502,176 394,475 394,225 369,220 362,783 393,176 427,474 475,117
19 Շվեդիա 173,851 332,866 321,663 324,865 341,398 364,681 373,856 355,214 350,819 392,274 378,387 306,085
20 Մյանմա 157,876 341,641 259,678 206,794 172,383 129,385 110,671 90,179 79,279 71,902 72,205 62,769
21 Ֆիլիպիններ 150,293 339,486 310,975 304,813 321,571 289,566 268,375 246,430 217,705 221,506 205,266 198,443
22 Կանադա 122,431 244,268 227,306 211,059 229,897 219,354 194,356 168,393 169,482 180,900 183,440 183,094
23 Իտալիա 106,828 265,532 246,066 219,875 207,192 200,703 185,869 168,203 170,105 159,513 171,328 150,420
24 Շվեյցարիա 97,090 208,967 206,454 201,271 199,923 191,147 170,044 155,761 148,269 143,065 146,511 140,741
25 Նիդերլանդներ 82,947 235,708 221,657 211,524 218,765 208,122 198,891 196,994 205,412 193,541 194,434 180,830

Զբոսաշրջություն փղերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդում զբոսաշրջիկներին միշտ էլ հետաքրքրել են փղերը։ Երբ 1989 թվականին փայտամթերումը Թաիլանդում արգելվեց, փղերին սկսեցին օգտագործել զբոսաշրջիկների համար ցուցադրություններ կազմակերպելու կամ էլ նրանցով զբոսանքի գնալու համար։ Փղերի հիմնական տեսակը այնտեղ ասիական փիղն է, որին կարելի է գտնել Թաիլանդում՝ վայրի բնության մեջ։ Չնայած այն բանին, որ 1986 թվականին ասիական փիղը համարվել է վտանգված տեսակ[33], այն միևնույն է մնում է զբոսաշրջիկների հիմնական հետաքրքրություններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականների սկզբներին Թաիլանդում կային մոտ 100.000 ընտելացված կամ գերված փղեր[34][35]։ Նրանցից շատերին աշխատեցնում էին փայտամթերման արդյունաբերության մեջ՝ ծանր ծառերը քարշ տալու համար։ 1989 թվականին Թաիլանդի կառավարությունը արգելեց փայտամշակումը արագ ընթացող անտառահատման պատճառով, որի արդյունքում Թաիլանդի անտառների միայն 30%-ն էր մնացել[36]։ Այդ ժամանակ շատ փղապաններ չկարողացան հոգ տանել փղերի մասին և թողեցին նրանց վայրի բնության մեջ։ Փայտամթերման արգելումից 5 տարի անց զբոսաշրջությունը Թաիլանդում աճեց 28%-ով։ Փղերը նորից պահանջված դարձան այս անգամ արդեն զբոսաշրջության ոլորտում։ Թաիլանդում այժմ կան 3.000-ից 4.000 ընտելացված փղեր[37]։

Բարեկեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները գնալով ավելի են մտահոգվում փղերի բարեկեցությամբ։ Թաիլանդի փղերը ավելի լավ առողջություն ունեն քան կրկեսներում գտնվող փղերը, սակայն չի կարելի նրանց լիովին առողջ համարել։ Մեծ ճամբարներում գտնվող փղերը ավելի լավ վիճակում են քան փոքր ճամբարներում գտնվողները, քանի որ նրանց խնամքը կապված է մեծ եկամուտների հետ, իսկ մեծ ճամբարները ավելի շատ զբոսաշրջիկներ են ընդունում և հետևաբար ավելի շատ գումար են աշխատում։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում փղերի ձագերը։ Քանի որ փղերի բնական բեղմնավորումը և ծնումը շատ ժամանակ և գումար է պահանջում, փղապանները ապօրինի կերպով փղերի ձագեր են որսում։ Փղերի հոտից ձագ որսալու համար որսորդները ստիպված են լինում սպանել մայր փղին, քանի որ վերջինս ամեն գնով փորձում է պաշտպանել իր ձագին[38]։

Առողջարանային զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանային զբոսաշրջությունը Թաիլանդի զբոսաշրջության մեծ և արագ զարգացող ճյուղերից մեկն է[39]։ Թաիլանդում առողջարանային զբոսաշրջության ամենահայտնի դեստինացիաներն են Բանգկոկը, Չիանգմայը, Հուա Հինը, Սամուի կղզին, Փաթթայան և Փհուքեթը[40][41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Theparat, Chatrudee (2017 թ․ փետրվարի 17). «Tourism to continue growth spurt in 2017». Bangkok Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Government moves to head off tourist fears». Bangkok Post. 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Turner, Rochelle (2015). Travel & Tourism, Economic Impact 2015, Thailand (PDF). London: World Travel & Tourism Council (WTTC). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Ouyyanont, Porphant (2001). «The Vietnam War and Tourism in Bangkok's Development, 1960–70» (PDF). Southeast Asian Studies. 39 (2): 157–187.
  5. Activity 1 | The rise of tourism. Unesco.org. Retrieved on 16 September 2010.
  6. «Record 32.59 Million Foreign Tourists Visit Thailand in 2016». Voice of America. Associated Press. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  7. Tore, Ozgur (2015 թ․ դեկտեմբերի 23). «Thailand greets 29 millionth visitor in 2015». FTN News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Thailand hoping to attract wealthier travellers». The Nation. 2015 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «International Tourist Arrivals to Thailand 2014 (by nationality)». Department of Tourism (Thailand). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  10. «Chinese tourists boost Thai economy but stir outrage». The Nation. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  11. «TAT to lure Chinese tourists with military facilities». Bangkok Post. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  12. Chinmaneevong, Chadamas (2016 թ․ մարտի 3). «TAT aims to attract rich Chinese tourists». Bangkok Post. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  13. «Perks will prompt more Chinese tourists to visit Thailand». The Nation. China Daily. Asia News Network. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  14. Julie Zhu (2013 թ․ մայիսի 3). «Chinese tourists flock to Thailand thanks to hit comedy film». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  15. «Thailand To Give Chinese Tourists Etiquette Manuals». Inquisitr. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  16. Suchiva, Nanat (2017 թ․ փետրվարի 21). «Ministry seeks to court more Japanese women». Bangkok Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  17. Tourist Police in Thailand Արխիվացված 3 Հուլիս 2008 Wayback Machine. Amazing-Thailand.com. Retrieved on 16 September 2010.
  18. «Phuket Itinerary | Big Buddha, Phuket Night Markets & Bangla Road». Wanderlust Storytellers | Family Travel Blog (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  19. Hedrick-Wong, Yuwa; Choong, Desmond (2014). MasterCard 2014 Global Destination Cities Index. MasterCard. էջ 3.
  20. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  21. Amnatcharoenrit, Bamrung (2014 թ․ հունվարի 4). «Tourist help centres to be set up across the city ahead of shutdown». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  22. «2014 Tourist Arrivals in Thailand Drop By 6.6 Percent». Khaosod English. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  23. «Tourism rebounds after martial law ended». ThaiVisa. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  24. «2015 Discover Thainess». Amazing Thailand. Tourism Authority of Thailand (TAT). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  25. «More tourists travel "Isan"». National News Bureau of Thailand (NNT). NNT. 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.(չաշխատող հղում)
  26. World Maps of the Köppen-Geiger climate classification updated Արխիվացված 6 Սեպտեմբեր 2010 Wayback Machine. Koeppen-geiger.vu-wien.ac.at. Retrieved on 16 September 2010.
  27. World Weather Information Service – Thailand. Worldweather.org (16 October 2006). Retrieved on 16 September 2010.
  28. «Future of Krabi's power plant unclear». Bangkok Post. 2015 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  29. «Thailand's hotel occupancy hits 20-year high». eTN Global Travel Industry News. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  30. Sakoot, Tanyaluk (2016 թ․ հունվարի 22). «Going Down: Businesses on Phuket's famed Bangla Rd suffer as clientele dries up». Phuket News. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  31. Hariraksapitak, Pracha; Temphairojana, Pairat (2017 թ․ հունվարի 9). «Thailand expects tourism revenue of nearly $50 billion in 2017». Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  32. «Flash floods rain down on holidays». Bangkok Post. 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  33. Choudhury, A; Lahiri Choudhury, D.K.; Desai, A; և այլք:. «Elephas maximus». The IUCN Red List of Threatened Species. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Explicit use of et al. in: |last4= (օգնություն)
  34. Tipprasert, Prasob (2001 թ․ փետրվար). «Elephants and ecotourism in Thailand». In Baker, Iljas (ed.). Giants on Our Hands: Proceedings of the International Workshop on the Domesticated Asian Elephant. Food and Agriculture Organization of the United Nations, Regional Office for Asia and the Pacific. ISBN 974-90757-1-4.
  35. Lair, Richard C. (1997). Gone Astray—The Care and Management of the Asian Elephant in Domesticity (3d ed.). Rome: Food and Agriculture Office of the United Nations (FAO). ISBN 974-89472-3-8. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  36. Chatkupt, Thomas T; Aollod, Albert E; Sarobol, Sinth (1999). «Elephants in Thailand: Determinants of Health and Welfare in Working Populations». 'Journal of Applied Animal Welfare Science. 2 (3): 187–203. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  37. Kanchanapangka, Sumolya (2008 թ․ հոկտեմբեր). «Crucial Factors for the Survival of the Thai Elephant I. Legislation Revision». Proceedings, The 15th Congress of FAVA 27–30 October FAVA -OIE Joint Symposium on Emerging Diseases (PDF). Bangkok: Chulalongkorn University. էջ S105-S106. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  38. Schliesinger, Joachim (2010). Elephants in Thailand; Volume 1: Mahouts and their Cultures Today. Bangkok: White Lotus Co., Ltd. էջ 9. ISBN 9781633232334. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  39. «Healthcare System and Quality in Thailand». MyMEDHoliday.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  40. «Countries that are Considered Top Medical Tourism Destinations in the World». MyMedHoliday.com. MyMEDHoliday.com. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  41. «Thailand Medical Tourism». My Med Holiday. MyMEDHoliday.com. 2012–2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.