Առողջարանային տուրիզմ
Կուրորտային գործը զբոսաշրջության հնագույն ձևերից է: Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով: Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ: Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի: Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն: Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը: Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ: Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները: Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները: Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների:
[խմբագրել] Առողջարանային տուրերի բաժանումը
Կախված բուժման նշանակություններից այս բնագավառի տուրերը բաժանվում են երեք մասի` ըստ նրանց պատճառահետևաբանական հետևանքից.
- առողջարանային` բոլոր տուրերի ընդհանուր նպատակն է /կլիման, հանգիստը, առողջության համար օգտակար հոգևոր և ֆիզիկական ազդեցությունները/,
- բուժումը, որպես զուգակցող ծրագիր, այսինքն ոչ որպես գլխավոր նպատակ,
- բուժում բժշկի նշանակությամբ, որպես ուղևորության հիմնական նպատակ /այցելություն կուրորտներ, առողջարաններ, ջրաբուժարաններ, մասնագիտացված առողջարաններ, կլինիկաներ և այլն/:
Իմունիտետը, ֆիզիկական և մարզային պատրաստվածությունը որոշակի դեր ունեն ուղևորության ընտրության ժամանակ: Այն մարդը, որը տառապում է ինչ որ հիվանդությամբ անպայման կընտրի այնպիսի ուղևորություն, որը հնարավորություն կտա բուժվելու, առողջանալու, պրոցեդուրներ ընդունելու: Կուրորտների մեծ մասը տալիս է նման հնարավորություն և առաջարկում է անհրաժեշտ ծառայություններ, ինչը էապես ազդում է ընտրության վրա: