Երեքօրնիկ պարսկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեքօրնիկ պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Hesperideae
Ցեղ Երեկօրնիկ (Hesperis)
Տեսակ Երեքօրնիկ պարսկական (H. persica)
Միջազգային անվանում
Hesperis persica

Երեքօրնիկ պարսկական (լատին․՝ Hesperis persica), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

50-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է, որը ծածկված է խիտ, վերին մասում գեղձավոր մազիկներով։ Տերևները արմատամերձ են,ծաղիկները՝ միմյանցից հեռացած։ Պսակաթերթերն ունեն երկարավուն-բլթակավոր ետծալ, մուգ մորեգույն են, չորացած, դեղնավուն-գորշ։ Ծաղկակոթերը ներքև թեքված են, պատիճները՝ կախված, դժվարությամբ բացվող[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Զովաշեն, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ) և Դարեղեգիսի (Արենի, Արփա, Մարտիրոս, Հերմոն) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևանը, Թալիշը, Հյուսիսային Անատոլիան, Հյուսիսային Իրաքը, Իրանը և Թուրքմենստանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 700-1600 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին, ավազոտ հողերում, ֆրիգանոիդներում և տափաստաններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքօրնիկ պարսկական» հոդվածին։