Երեկօրնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկօրնիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Hesperideae
Ցեղ Երեկօրնիկ (Hesperis)
L., 1753

Երեկօրնիկ (լատին․՝ Hesperis), գիշերային մանուշակ, կաղամբազգիների (Brassicaceae) (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ, միաթերթ և լիաթերթ ծաղիկներով[1]։ Մշակվում է հիմնականում կանացի գիշերային մակուշակ տեսակը։ Այս ծաղկատեսակի հայրենիքը համարվում է ոԵբվրոպան և Սիբիրը։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ է, ճյուղավորվող՝ գեղձային մազիկներով պատված, բարձրությունը՝ 30-120 սմ։ Տերևները հերթադիր են, սցողաեզր։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ դեղնավուն, սպիտակ, բաց մանուշակագույն, վարդագույն․, արձակում են դուրալի բուրմունք, որը հատկապես ուժեղ է զգացվում երեկոյան ժամերին և գիշերը։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկար-գծաձև, բացվող, դժվար բացվող կամ չբացվող պատիճ է։ Հանդիպում է նաև գիերաիյն մանուշակի H.m.nanacandidissima այլատեսակը, որը ավելի ցածր բույս է քան մնացած այլատեսակները, վերջինիս ծաղիկները սպիտակ են։ Սերմերը ունեն միչև 3 մմ երկարություն, գորշ֊մանուշակագույն երանգ, ծլությունը պահպանում են 2֊3 տարի։ Ծլում են 10֊20 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 700 հատիկ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը բազմացվում է սերմերով։ Ցանքը կատարվում է բաց գրունտում, գարնանա կամ աշնան սկզբին։ Բույսերի ծաղկումը սկսվում է միայն հաջորդ տարվանից։ Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմացվում են գարնանը՝ կտորներով և թփիկների բաժանումով։ Բույսերը լավ են աճում կիսաստվերում, բույսը բույսից 25֊35 սմ հեռավորության վրա տնկելու դեպքում։Պահանջվում է չափավոր ոռոգում, հողի նկատմամբ պահանջկող չէ, լավ է աճում այգու սովորական հողում[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 30 կամ 28 տեսակ[3] Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Գիշերային մանուշակ (H.matronalis)
  • Երեկօրնիկ պարսկական (H.persica)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը յուղատու են. պարունակում են սապոնիններ, եթերայուղեր, ճարպեր, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ և այլն։ Տերևների և սերմերի պատրաստուկները միզամուղ և քրտնաբեր են։ Մշակվում է նաև կտրված ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք ջրի մեջ կարողաանում են դիմանալ 6֊12 օր։ Դեկորատիվ այգեգործության մեջ բարձր է գնահատվում գիշերային մանուշակի լիաթերթ այրատեսակը։ Սակայն այդ բույսը Երևանի պայմաններում շատ դժվար է աճում։ Սակայն 1952֊1953 թվականներին գիտնականների կողմից կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար խնամքի և մշակության դեպքում այս տեսակը Երևանյան պայմաններում կարելի է օգտագործել ծաղկեգործության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русское название таксона — согласно следующему изданию:Вакуленко В. В. Семеноводство однолетных и двухлетних цветочных растений. — Изд-во Мин-ва коммунал. хоз-ва РСФСР, 1963.
  2. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 213-214, էջեր 213-214 — 456 էջ։
  3. Список видов рода Вечерница на сайте The Plant List(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вечерница, род растений // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեկօրնիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեկօրնիկ» հոդվածին։