Դեղին սրաքիթ շնաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին սրաքիթ շնաձուկ
Դեղին սրաքիթ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Դաս Կռճիկային ձկներ
Ընտանիք Մոխրագույն ձկներ
Տեսակ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Scoliodon laticaudus
Müller et Henle, 1837
Հոմանիշներ

Carcharias macrorhynchos Bleeker, 1852
Carcharias muelleri Müller et Henle, 1839
Carcharias palasoora Bleeker, 1853
Carcharias sorrahkowah Bleeker, 1853

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դեղին սրաքիթ շնաձուկ[1] (լատին․՝ Scoliodon laticaudus), միակ հայտնի տեսակը Scoliodon ցեղից և մոխրագույն ձկների ընտանիքից, (Carcharhiniformes) ենթադասից։ Տարածված է հնդկական օվկիանոսի և խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, որտեղ ծանծաղուտներում կազմում են մեծ վտառներ։ Շնաձուկը ոչ մեծ չափերի է, երկարությամբ մոտ 74սմ։ Այս շնաձկան անգլերեն լեզվով անվանումը (անգլ.՝ Spandenose shark) արտացոլում է եռանկյուն դնչի կառուցվածքը։ Նա որսում է ոչ մեծ ոսկրային ձկներին և անողնաշարավորների։ Սա կենդանածին շնաձուկ է։ Էգերը ամբողջ տարին սերունդ են տալիս։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։

Դեղին սրաքիթ շնաձուկը մարդու համար վտանգ չի ներկայացնում և հանդիսանում է ձկնորսության արդյունաբերական օբյեկտ մսի և լողաթևերի համար։ Բազմաքանակությունը այս շնաձկանը դարձնում է ձկնորսության կարևոր օբյեկտ հարավային և հարավարևելյան Ասիայում։

Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակի պահպանման ստատուսը գնահատել է «խոցելիին մոտ կարգավիճակ» (NT

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևմտյան մասում` Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Մակաոի, Մալայզիայի, Մյանմայի, Շրի Լանկայի, Օմանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Թայվանի, Սինգապուրի, Թայլանդի և Վիետնամի ափերի մոտ։ Հանդիպում է նաև Մալազիայի, Սումատրայի և Կալիմանտանի ստորի հոսանքներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը ձգված է, գլուխը լայն, աչքերը և քթածակերը փոքր են։ Բերանի անկյուններիը տեղադրված են աչքերի ետևում, անկյուններով ձգվում են թերզարգացած ակոսներ։ 25-33 ատամ վերին և 24-34 ատամ ստորն ծնոըների վրա կա, ամեն ատամ ունի նեղ, սուր ծայր։ Մեջքի առաջին լողաթևը ավելի մեը է տեղադրված որովայնային, քան կրծքային լողաթևերին։ Կրծքային լողաթևերը կարճ են և լայն։ Մեջքի երկրորդ լողաթևը ավելի փոքր է քան սրբանային լողաթևը։ Մեջքի առաջին և երկրորդ լողաթևերի մեջ սանդերքը բացակայում է։

Գունավորումը բրոնզա-մոխրագույն է, որովայնը սպիտակ։ Լողաթևերը ներկված են հավասարաչափ, սակայն կարող են մարմնից մուգ լինել։ Առավելագույն արձանագրված երկարությունը կազմում է 74 սմ, սակայն կա չհաստատված տվյալներ 1,2 մ երկարությամբ տեսակների գոյության մասին։

Բիոլոգիա և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շրջաններում այս շնաձկերը հանդիպում են մեծ քանակությամբ և ձևավորում են մեծաքանակ վտառներ։ Սնվում են հիմանկանում ոսկրային ձկներով, այդ թվում նաև անչոուսներով, ցլիկաձկներով։ Մանր ծովախեցգետինները, ծովախեցգետինները, կաղամարները և Խեցգետնանմանները նույնպես մտնում են նրա սննդակարգի մեջ[2]։.

Դեղին սրաքիթ շնաձուկը հանդիսանում է կենդանածին և և ունի ամենազարգացած ընկերքը կենդանածին կենդանիների մեջ, եթե դատենք ըստ բարդության ընկերքի միացումը սաղմի հետ և տարբերությունը ձվի և նորածին շնաձկան հետ[3]։ Ձուն բեղմնավորումից հետո ունի 1մմ տրամագիծ, և այդ ժամանակ ձևավորված սաղմը դառնում է կախյալ մորից, հասնելով մինչև 3մմ երկարության։ Յուօրինակ ընկերքը, ձևավորված դեղնուցային պարկից, ունի սյունանման կառուցվածք և պատված է ահռելի քանակներով երկար ելուստներով, պահպանելով մազանոթային ցանցը, որը ապահովում է գազափոխանակություն համար մեծ տարածք։ Ընկերքային կտորը շփվում է արգանդի հետ, ձևավորելով յուրօրինակ կառուցվածք - «трофонемную манжетку» (անգլ.՝ "trophonematal cup")։ Դեղին սրաքիթ շնաձկան էգերը սերունդ են տալիս տարին մեկ անգամից ոչ հաճախ։ Բազմացումը կատարվում է կլոր տարի։ Հղիությունը տևում է հինգից վեց ամիս։ Նորածինների երկարությունը կազմում է 12-15սմ։ Արուները սեռահասուն են դառնում 24-36սմ երկարության ժամանակ, իսկ էգերը - 33-35սմ։ Սեռական հասունությունը սկսում է վեց ամսականից մինչև մեկ տարի։ Կյանքի տևողությունը արուների մոտ 5 տարի է, իսկ էգերի մոտ 6[2]։

Տաքսոնոմիա և ֆիլոգենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին սրաքիթ շնաձկան առաջին գիտական նկարագրությունը հրապարակվել է 1838թ-ին գերմանական կենսաբան Յոհաննես Մյուլլերի և Ֆրիդրիխ Գուստավ Յակոբի կողմից իրենց Systematische Beschreibung der Plagiostomen: Տեսակի տիպային նմուշահատը իրենից ներկայացնում էր խրտվիլակ` 42սմ երկարությամբ, որը պահպանվում էր Բեռլինի կենդանաբանական թանգարանում[4]։ Տոհմային անունը Scoliodon ծագել է հունական բառերից հին հունարեն՝ σκουλήκι - որդ և ὀδούς - ատամ։ Տեսակային մականունը laticaudus ծագել է լատինական բառերից լատին․՝ lata - լայն և cauda - պոչ[5]։

Փոխներգործությունը մարդու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին սրաքիթ շնաձուկը մարդու համար վտանգ չի ներկայացնում։ Այս տեսակը հանդիսանում է ձկնորսության արդյունաբերական օբյեկտ ամբողջ արեալում։ Շնաձկներին բռնում են ֆիքսող և լողացող խռիկային ցանցերով, կարթապարաններով, հատակի ցանցերով, թակարդներով, ձկնորսական ուռկանապարկներով և կարթով։ Միսը օգտագործում են սննդում և որպես խայծ այլ ձկներ բռնելու համար։ Լողաթևորը օգտագործվում են ճաշի մեջ, իսկ մնացորդները վերամշակում են ձկնային ալյուրի[4]։.

Չնայած այդ առևտրական նշանակության, դեղին սրաքիթ շնաձկան` ըստ արտահանման վիճակագրության բացակայում է։ 1996 թ-ին հայտնաբերվել էր, որ դա մերձափնյա շնաձկների առավել տարածված տեսակ է չինական շուկայում, նաև այս շնաձկանը ակտիվ որսում հյուսիսային Ավստրալիայի ափերում[2][6]։ Մեծաքանակ որս կատարվում է Պակիստանում և Հնդկաստանում[2]։

Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակի պահպանման ստատուսը գնահատել է «խոցելիին մոտ կարգավիճակ» (NT

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • FishBase|Жёлтая остроносая акула|genus=Scoliodon|species=laticadus
  • WoRMS|Вид|217364

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=31}}
  2. 2,0 2,1 2,2 2,3 Fowler, S.L., Cavanagh, R.D., Camhi, M., Burgess, G.H., Cailliet, G.M., Fordham, S.V., Simpfendorfer, C.A. and Musick, J.A. Sharks, Rays and Chimaeras: The Status of the Chondrichthyan Fishes. — International Union for Conservation of Nature and Natural Resources, 2005. — ISBN 2831707005
  3. Wourms, J.P. Maximization of evolutionary trends for placental viviparity in the spadenose shark, Scoliodon laticaudus // Environmental Biology of Fishes. — 1993. — Vol. 38. — P. 269-294. — doi:10.1007/BF00842922
  4. 4,0 4,1 Compagno, Leonard J.V Sharks of the World: An Annotated and Illustrated Catalogue of Shark Species Known to Date. — Rome: Food and Agricultural Organization, 1984. — P. 455–457. — ISBN 92-5-101384-5
  5. FishBase|genus=Scoliodon|species= laticaudus}}
  6. Simpfendorfer, C. (2000). Scoliodon laticaudus. In: IUCN 2008. IUCN Red List of Threatened Species. Downloaded on August 30, 2009.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին սրաքիթ շնաձուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին սրաքիթ շնաձուկ» հոդվածին։