Jump to content

Դավիթ Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Ղարիբյան
Դավիթ Ղարիբյան, 2020 թվական
Հասակը187 սմ
Ծնվել էմայիսի 29, 1990 (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր, դերասան, մոդել, հաղորդավար
Ակտիվ շրջան2007 թ.֊ից առ այսօր
davidgharibyan.com

Դավիթ Ղարիբյան (մայիսի 29, 1990(1990-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մոդել, դերասան, ռեժիսոր, հաղորդավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թ. մայիսի 29-ին Երևան քաղաքում։ 2007 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից անմիջապես հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

2011 թ. հունիսին, ավարտելով նշված համալսարանը, շնորհվել է ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ Կիրառական մեխանիկա մասնագիտությամբ։ Հիմնական մասնագիտության ուսումնառությանը զուգընթաց 2008 թ. ընդունվել է ՀՊՃՀ Հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ և 2010 թ. ավարտել է վերոհիշյալ դասընթացի ուսումնական ծրագիրը։

2011 թվականին ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2013 թ. մայիսին, ավարտելով նշված համալսարանը, ստացել է մագիստրոսի աստիճան՝ Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա մասնագիտությամբ[1]։ Մագիստրոսական թեզի թեման է եղել «Ազգային տարազները մասսայական թատերականացված հանդիսություններում»[2]։

2009 թվականին Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթի սերտիֆիկատ։

Մասնակցել է հեռուստատեսային շոու ծրագրերի, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև վարել է մի շարք բարեգործական համերգներ, մասնավորապես Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմահարթակում։

2009 թ. դեկտեմբեր ամսին մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթ փառատոնին։ Այնուհետև 2011 թ. Իսպանիայում մասնակցել է «Լավագույն կին և տղամարդ մոդել և Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը[3][4]։ Հանդես է եկել նաև որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող[5]։

2013 թ. սեպտեմբերի 3-ից ձևակերպված է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ։

Ներկայումս աշխատում է Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան[6]։

2016 թվականին հրավիրվել է Ռումինիա՝ Top International Model of the World միջազգային մոդելային մրցույթի մասնակից մոդելների հետ անցկացնելու վարպետաց դասեր catwalk-ի և ֆոտոսեսիաների ժամանակ`ազգային տարազի ճիշտ հոգեկերտվածքի ներկայացման տեխնիկային տիրապետելու հմտությունների վերաբերյալ[7]։

2014 թվականին ճանաչվել է հաղթող՝ Mister Fashion Beauty Universal մոդելային մրցույթում, որտեղ մասկացում էին 111 երկրների ներկայացուցիչներ[8]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստաընկերություն Սերիալ Տարեթիվ Երկիր
Արմենիա ՀԸ «Դժվար ապրուստ» 2012 թ. Երևան
Հայաստան
Հանրային ՀԸ «Գեներալի աղջիկը» 2013 թ. Երևան
Հայաստան
Dar 21 «Անցյալ»[9] 2016 թ․ Երևան, Հայաստան
ARTN TV «Ապակե երազանք»[10] 2020 թ. Երևան, Հայաստան

Մոդելային մրցույթ-փառատոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ Երկիր Ներկայացված երկիր Տիտղոս
Best Model of the Wolrd[11] 2009 թ. Բուլղարիա Ուկրաինա Ուկրաինայի լավագույն մոդել
International Best Model World[12] 2011 թ. Իսպանիա Հայաստան ԹՈՓ 5 ֆինալիստ
Mister Fashion Beauty Universal[13][14][15][16] 2014 Պորտուգալիա Հայաստան Հաղթող[17][18]

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրություն Տարեթիվ Երկիր
Andrews Fashion
Swim International
Black Orchid
2009 թ. Սոֆիա
Բուլղարիա
Իսպանացի մի շարք հայտնի
դիզայներների հագուստի ցուցադրություն
2011 թ. Բենիդորմ և
Կոստա Բլանկա
Իսպանիա
New Yorker 2013 թ. Երևան
Հայաստան
Օպերա Դեր Տարեթիվ Երկիր
Արշակ Բ դեսպան[20][21] 2013 ― ներկա Երևան
Հայաստան
Աիդա թիկնազոր[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Ալեկո Գնչու[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Անուշ քահանա[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Ռոմեո և Ջուլիետ գվարդիա[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Տրավիատա մատուցող[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Սպարտակ սպարտակցի[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Տրուբադուր թիկնազոր[20][21] 2014 ― ներկա Երևան
Հայաստան
Կարմեն Տորեադոր 2015― ներկա Երևան

Հայաստան

Իր մասնակցությունն է ունեցել նաև 2012 թ.֊ի «Էրեբունի֊Երևան» տոնակատարությանը՝ ստանձնելով Ասորեստանի արքայազնի դերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Iravunk.com: «Ես դժվարությամբ բաժանվեցի նրանից
  2. Հայաստանը կմասնակցի Իսպանիայում կայանալիք նորաձևության մրցույթ-փառատոնին
  3. «Lragir.am: Հայ մոդելները մեկնում են Իսպանիա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. Представители Армении примут участие в международном конкурс... Արխիվացված 2018-10-18 Wayback Machine (ռուս.)
  5. «Հայաստանը իսպանական fashion-ում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  6. «Զարուհի» հանդես։ Դավիթ Ղարիբյան «Եթե ասեմ, թե ինչով կզարմացնեմ, արդեն իսկ անհետաքրքիր կլինի»։
  7. «Դավիթ Ղարիբյանը` միջազգային մրցույթի, ռումինական բացահայտումների և իր սիրավեպի մասին (Ֆոտոշարք)». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «MISS & MISTER FASHION BEAUTY UNIVERSAL 2014». www.bellezavenezolana.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Ancyal/The Past (TV Series 2016– ), IMDb, Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին
  10. Apake Erazanq (TV Series 2020– ) - IMDb, Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին
  11. «Best Model of the World մրցույթի արդյունքները։». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  12. GALA EN BENIDORM PARA LA ELECCION DE MIS Y MISTER Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (իսպ.)
  13. Iravunk.com: ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԶԵՆՔ Է ՊԱՀԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՎՐԱ
  14. «starslife.am:Mister FB universe Դավիթ Ղարիբյան Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. «Մոդել-դերասան Դավիթ Ղարիբյան. «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅՈՒՄ ԱՐԺԱՆՎՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «MISS & MISTER FASHION BEAUTY UNIVERSAL 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «MISS & MISTER FASHION BEAUTY UNIVERSAL EN NAVIDAD». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  18. «ARMENIAN EUROPEAN MAGAZINE "DAYS"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  19. «Offical website National Academic Theatre of Opera and Ballet after A. Spendiaryan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Դ.ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 «Working life at the opera». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ղարիբյան» հոդվածին։