Դավիթ Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դավիթ Ղարիբյան
Դավիթ Լևոնի Ղարիբյան
DavGharibyan.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Դավիթ Լևոնի Ղարիբյան
Հասակը 187 սմ
Ծնվել է՝ 1990 թ. մայիսի 29
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն ռեժիսոր, դերասան, մոդել, հաղորդավար
Ակտիվ շրջան 2007 թ.֊ից առ այսօր
Պարգևներ և մրցանակներ Top 5 Model of the world [1][2]
2012 թվականի ՀՀ֊ի լավագույն միստեր[3][4]
[www.davidgharibyan.com Պաշտոնական կայքէջ]

Դավիթ Ղարիբյան (ծն. 1990 թ. մայիսի 29, Երևան), հայ մոդել, դերասան, ռեժիսոր, հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1990 թ. մայիսի 29-ին Երևան քաղաքում։ 2007 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից անմիջապես հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

2011 թ. հունիսին, ավարտելով նշված համալսարանը, շնորհվել է ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ Կիրառական մեխանիկա մասնագիտությամբ։ Հիմնական մասնագիտության ուսումնառությանը զուգընթաց 2008 թ. ընդունվել է ՀՊՃՀ Հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ և 2010 թ. ավարտել է վերոհիշյալ դասընթացի ուսումնական ծրագիրը։

2011 թվականին ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2013 թ. մայիսին, ավարտելով նշված համալսարանը, ստացել է մագիստրոսի աստիճան՝ Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա մասնագիտությամբ[5]։ Մագիստրոսական թեզի թեման է եղել «Ազգային տարազները մասսայական թատերականացված հանդիսություններում»[6]։

Կարիերա[խմբագրել]

Մասնակցել է հեռուստատեսային շոու ծրագրերի, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև վարել է մի շարք բարեգործական համերգներ, մասնավորապես Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմահարթակում։

2009 թ. դեկտեմբեր ամսին մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթ փառատոնին։ Այնուհետև 2011 թ. Իսպանիայում մասնակցել է «Լավագույն կին և տղամարդ մոդել և Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը[7][8]։ Հանդես է եկել նաև որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող[9]։

2013 թ. սեպտեմբերի 3-ից ձևակերպված է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ։

Ներկայումս աշխատում է Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան[10]։

Հեռուստատեսություն[խմբագրել]

Հեռուստաընկերություն Սերիալ Տարեթիվ Երկիր
Արմենիա ՀԸ «Դժվար ապրուստ» 2012 թ. Երևան
Հայաստան
Հանրային ՀԸ «Գեներալի աղջիկը» 2013 թ. Երևան
Հայաստան

Մոդելային մրցույթ֊փառատոններ[խմբագրել]

Անվանում Տարեթիվ Երկիր Ներկայացված երկիր
Best Model of the Wolrd[11] 2009 թ. Բուլղարիա Ուկրաինա
International Best Model World[12] 2011 թ. Իսպանիա Հայաստան

Ցուցադրություններ[խմբագրել]

Ցուցադրություն Տարեթիվ Երկիր
Andrews Fashion
Swim International
Black Orchid
2009 թ. Սոֆիա
Բուլղարիա
Իսպանացի մի շարք հայտնի
դիզայներների հագուստի ցուցադրություն
2011 թ. Բենիդորմ և
Կոստա Բլանկա
Իսպանիա
New Yorker 2013 թ. Երևան
Հայաստան

Թատրոն[13][խմբագրել]

Օպերա Դեր Տարեթիվ Երկիր
Արշակ Բ դեսպան[14][15] 2013 թ.
2014 թ.
Երևան
Հայաստան
Աիդա թիկնազոր[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Ալեկո Գնչու[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Անուշ քահանա[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Ռոմեո և Ջուլիետ գվարդիա[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Տրավիատա մատուցող[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Սպարտակ սպարտակցի [14][15] 2014 թ. Երևան
Հայաստան
Տրուբադուր թիկնազոր[14][15] 2014 թ. Երևան
Հայաստան

Իր մասնակցությունն է ունեցել նաև 2012 թ.֊ի «Էրեբունի֊Երևան» տոնակատարությանը՝ ստանձնելով Ասորեստանի արքայազնի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]