Գյուստավ Կուրբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Գյուստավ Կուրբե
Gustave Courbet
Courbet Autoportrait.jpg
Ինքնադիմանկար, 1849 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբե
Ծնվել է հունիսի 101819
Ծննդավայր Օրնան, Ֆրանսիա
Մահացել է դեկտեմբերի 31, 1877 (58 տարեկանում)
Մահվան վայր Լա Տուր դը Պեյ, Շվեյցարիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ոճ ռեալիզմ
Աշխատանքները Q18517666?, Q334138? և Q17353205?
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբե (Հունիսի 10, 1819, Օռնան, Ֆրանշ-Կոնտե-դեկտեմբերի 31, 1877, Տուր դե Պեյլց, Շվեյցարիա), ֆրանսիացի նկարիչ։ 1837 թվականից հաճախել է Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը (Բեզանսոն)։ Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել։ Կրել է 17-րդ դարի իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը։ 1848 թվականի հեղափոխությունը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը։ Հակադրվելով ռոմանտիզմին և ակադեմիական կլասիցիզմին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի։ Ձգտելով բացահայտել Ֆրանսիայի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ («Թաղումը Օռնանում», 1849, էուվր, Փարիզ)։ Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով։ Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ («Քար ջարդողները», 1849, նկարը ոչնչացել է, նախկինում եղել է Դրեզդենի պատկերասրահում), ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովըրդի կանանց («Լողացող կանայք», 1853, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե)՝ համարձակորեն համադրելով մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին։ Իր՝ դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին (1863 թվականի հակակղերական սյուժեներով գծանկարներ)։ Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բարե ձեզ, պարոն Կուրբե», 1854, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե) և «Արվեստանոց» (1855, Լուվր, Փարիզ) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, 1855, «ճառ՝ նկարիչների համագումարում», 1861, Անտվերպեն)։ 1860-ական թվականներին աշխատելով բնության գրկում՝ Կուրբեյի երփնագիրը դարձել է լուսառատ։ Նրա բնանկար ներին և նատյուրմորտ ներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», 1867, Լուվր, «Մրգեր», 1871, Տանհաուզերի պատկերասրահ, Նյու Յորք)։ Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ։ 1871 թվականի Փարիզ ի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել է Վանդոմյան սյուն ը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել Շվեյցարիա։ Կուրբենյի ազդեցությունը նկատելի է Ստեփան Աղաջանյան ի արվեստում։ Կուրբենյի «Աղջկա դիմանկար»-ը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրաբերել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png