Բագրատ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Գրիգորյան
Ծնվել էմարտի 4, 1939(1939-03-04)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1992(1992-09-21) (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճկուբիզմ

Բագրատ Աշոտի Գրիգորյան (մարտի 4, 1939(1939-03-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 21, 1992(1992-09-21), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Գրիգորյանը ծնվել է Լենինականում (Գյումրի) 1939 թվականին։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965, 1966, 1968, 1969 թթ. մասնակցել է երիտասարդական ցուցահանդեսների։
  • 1970 թ. – պատկերազարդել է գրքեր և ամսագրեր։
  • 1971 թ. կազմակերպվել է Գրիգորյանի առաջին անհատակակարողացել է մեկ աշխատանքով մասնակցել խմբային ցուցահանդեսների։
  • 1977, 1979 թթ. երեքական աշխատանքով մասնակցել է ցուցահանդեսների Ֆրանսիայում, Էստոնիայում։
  • 1978-1985 թթ. ցուցադրվել է Փարիզի «Բասմաջյան» պատկերասրահում։

Լոս Անջելեսում անհատական ցուցահանդեսից հետո նրա աշխատանքները ցուցադրվել են ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Մոնղոլիայում, Իրանում, Արգենտինայում, Կանադայում, Լիբանանում, Ռուսաստանում։

  • 1991 թ. հրավիրվել է Բեյրութ՝ «Թորոս Ռոսլին» բարձրագույն կրթահամալիրում մանկավարժական գործունեություն ծավալելու։
  • 1992 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Անթիլիասում (քաղաք Բեյրութի մերձակայքում)։
  • 1996 թ. հետմահու անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում (40 աշխատանք)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]