Արմեն Աշոտյան
| Արմեն Աշոտյան | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հուլիս 25, 1975 թ. |
| Ծննդավայր՝ | |
Արմեն Գևորգի Աշոտյանը, (ծնված հուլիս 25, 1975 թ., Երևան) հայ քաղաքական և հասարակական գործիչ է, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, 2009-ի մայիսից կրթության և գիտության նախարար։
Բովանդակություն |
[խմբագրել] Կրթությունը
- 1992 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։
- 1998 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
- 1999-2000 թ. սովորել է AIX MARSEILLE II համալսարանում (Ֆրանսիա)
- 2000 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «դատական բժշկություն» մասնագիտությամբ։
- 2003 թ. ավարտել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան։ 2003-2006 թթ. աշխատել է կենսաքիմայի ամբիոնում որպես ասիստենտ, 2006-ից սկսած՝ որպես դոցենտ։
- 2005 թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։
- 2007 թ. գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) «Գլոբալ գործընթացների կառավարում» ծրագիրը։
[խմբագրել] Հասարակական գործունեությունը
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակիա րտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
1996 թ. նա դարձել է ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997 թ.՝ ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ։ 1998 թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999 թ.՝ նախագահ՝ ղեկավարելով այն մինչ 2004 թ: 2002-2005 թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական։ 2005 թ հանդիսացել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։
[խմբագրել] Քաղաքական գործունեությունը
2002 թ. ի վեր Ա. Աշոտյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ։ 2003-2005 թ. նա եղել է ՀՀԿ երիտասարարդական կազմակերպության նախագահ։ 2005 - 2007 թթ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ։ 2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։ 2007 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։
[խմբագրել] Ստեղծագործական գործունեությունը
Ա. Աշոտյանը ԵՊԲՀ ուսանողական խորհդարանում նախագահության տարիներին զբաղվել է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, մասնակցում սցենարների ստեղծմանն ու պարային համարների բեմադրմանը։ 2004 թ. լույս տեսավ Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, իսկ 2007 թ.՝ հեղինակային երգերի առաջին սկավառակը։
[խմբագրել] Այլ տվյալներ
- բժշկական գիտությունների թեկնածու է, ունի երկու տասնյակ գիտական աշխատանքներ
- ամուսնացած է բժշկուհի-ներզատաբան, ԵՊԲՀ ՈՒԽ բուժական ֆակուլտետի և լրատվության հանձնաժողովի նախկին նախագահ Լուսինե Նավասարդյանի հետ, ունի երկու որդի
- ընկերներից շատերը ԵՊԲՀ շրջանավարտներ են կամ տարբեր ուսանողական ինքնակառավարման մարմինների նախկին ղեկավար անդամներ
- ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով
- սիրում է 80-ականների դիսկո, ֆրանսիական և վրացական երաժշտություն, ջազ
- երկար տարիներ հանդիսացել է Երևանի գիտակների ակումբի անդամ, խաղացել է տարբեր թիմերում, այդ թվում Շ. Գրիգորյանի թիմում /Գյումրի/, որի կազմում եղել է ԲՌԵՅՆ ՌԻՆԳԻ ԱՊՀ բարձրագույն լիգայի անդամ։
[խմբագրել] Քննադատությունը
- Քաղաքական շրջանակներում Ա. Աշոտյանին քննադատում են էմոցիոնալ ելույթների և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։ Սակայն պետք է նշել, որ վերջին ժամանակահատվածում ցուցաբերում է քաղաքական լուրջ հասունություն և առաջընթաց, հետաքրքրող հարցերի շրջանակը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, տարածաշրջան, աշխարհքաղաքական զարգացումներ, միջազգային հարաբերություններ։
- Շատերը Աշոտյանին համարում են ուսանողական ինքնակառավարման մարմինների քաղաքականացման գործընթացի գլխավոր իրագործողներից մեկը. ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանում և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում Աշոտյանի նախագահության տարիներին ԵՊԲՀ և այլ բուհերի ուսանողական խորհդարանների մեծ թվով անդամներ սկսեցին զանգվածաբար համալրել ՀՀԿ շարքերը, ինչի արդյունքում այդ կառույցները վերածվեցին իշխող կուսակցության ձեռքում հլու լծակների։[1]
- Հասարակական և քաղաքական ընդդիմադիր շրջանակները բացասաբար ընդունեցին Աշոտյանի կողմից «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախաձեռնած փոփոխությունները, որոնցով հանվեցին են օրենսդրական արգելքները Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կրթական ծրագրերով օտարալեզու կրթության իրականացման առջև։
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ «Աշոտյանի նվերը ուսանողներին»։ http://www.ustert.net/archives/406#more-406։ Վերցված է 2010-11-20։