Արեգ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1952(1952-09-09) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց և ՀԱՊՀ
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
Արեգ Գրիգորյան
 
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2002)
Մասնագիտություն՝ ճարտարապետ և պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1952(1952-09-09) (71 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Արեգ Խաչիկի Գրիգորյան (սեպտեմբերի 9, 1952(1952-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ-էլեկտրամեխանիկոս, ՀՀ պետական և գիտական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974–1977 թթ. որպես ճարտարագետ, ապա ավագ ճարտարագետ, աշխատել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։
  • 1975 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
  • 1977-1980 թթ. ինստիտուտի ուղեգրով սովորել և աշխատել է ՄԷԻ-ում։
  • 1981–1990 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, զբաղեցրել ասիստենտի, դոցենտի, ապա գիտական աշխատանքների գծով դեկանի տեղակալի պաշտոնները։
  • 1990–1992 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարը։
  • 1992–1998 թթ. - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) նախագահը։
  • Դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ)։
  • 1998–2006 թթ. զբաղեցրել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) էլեկտրատեխնիկական ֆակուլտետի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» (ԷՄԱ) ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը, համատեղությամբ աշխատել է նաև արտադրական ձեռնարկությունում որպես տեխնիկական տնօրեն և տնօրեն։
  • 2006-2011 թթ. աշխատել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրենի պաշտոնում և որպես պրոֆեսոր պաշտոնավարել ՀՊՃՀ-ում։
  • 2011 թ. հոկտեմբերից ՀՊՃՀ գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտորն է։ Զբաղեցնում է նաև ԷՄԱ ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թ. պաշտպանել է թեկնածուական, 1996 թ.՝ դոկտորական ատենախոսությունները և, համապատասխանաբար, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ։
  • 1986 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2002 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական ուսումնամեթոդական աշխատանքները նվիրված են կառավարման և ավտոմատացման էլեկտրական ապարատների ու դրանց էլեկտրամագնիսական համակարգերի ուսումնասիրությանը[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։
Նախորդող
Պաշտոնը հիմնադրվել է, Միսակ Դավթյանը որպես ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարար
ՀՀ Լուսավորության նախարար
Արեգ Գրիգորյան

4 դեկտեմբեր 1990
1992
Հաջորդող
Հայկ Ղազարյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ
Արեգ Գրիգորյան

1992 —
1998
Հաջորդող
Գևորգ Բաղդասարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արեգ Գրիգորյան, Հայկական կրթական միջավայր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  3. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին