Արտակ Դավթյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Դավթյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Դավթյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1]
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2023(2023-03-06)[2] (56 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
 Artak Davtyan Վիքիպահեստում

Արտակ Լյուդվիկի Դավթյան (հոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1], Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2023(2023-03-06)[2]), հայ քաղաքական գործիչ, 2009-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1984 թթ. - աշխատել է Աբովյանի մարզադպրոցում՝ որպես մարզիչ։
  • 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1990-1992 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ։
  • 1992-1994 թթ. - աշխատել է Մոսկվայում։
  • 1994-1997 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում՝ հասնելով կառավարչի պաշտոնի։
  • 1997-1999 թթ. - աշխատել է Մոսկվայում։
  • 1998-2003 թթ. - «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, ապա տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2003-2004 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 2004 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2004-2007 թթ. - «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն։
  • 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2007-2009 թթ. - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Դավթյան

18 մայիսի 2009 թ. - 2017 թ.
Հաջորդող
Վարդան Բոստանջյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1087&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Արտակ Դավթյանը
  3. «Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  4. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ