Արծվիկ Դեմուրչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվիկ Դեմուրչյան
Ծնվել էօգոստոսի 6, 1971(1971-08-06)[1] (52 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Արծվիկ Դեմուրչյան (օգոստոսի 6, 1971(1971-08-06)[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվիկ Դեմուրչյանը ծնվել է Երևանում։ Սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Ա. Սարաջյանի դասսարան[2]։

2003 թվականին հրավեր է ստացել Սարատովի օպերային թատրոնից կատարել Վիոլետայի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում։ 2007 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնում Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ մասնակցել է Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» օպերայի կատարմանը։ 2001 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։

2016 թվականից նաև՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի անդամ է (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան)[2]։

Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում[2]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դեր
Յոզեֆ Հայդն Դեղագործը Գրիլետա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Գիշերային թագուհի
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոն Ժուան Ցերլինա
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետտա
Ջուզեպպե Վերդի Ռիգոլետտո Ջիլդա
Ջակոմո Պուչինի Մադամ Բատերֆլայ
Ջակոմո Պուչինի Տուրանդոտ
Ժորժ Բիզե Կարմեն Ֆրասկիտա
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Օլիմպիա
Արմեն Տիգրանյան Անուշ
Արմեն Տիգրանյան Դավիթ Բեկ Շուշան
Ավետ Տերտերյան Երկրաշարժ աղջիկ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Բելինիի անվան մրցույթի դափնեկիր (1998, Սիցիլիա)
  • Ե. Օբրազցովայի անվան մրցույթի դափնեկիր (2001, Սանկտ Պետերբուրգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/yNgUBio
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արծվիկ Դեմուրչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.