Ավետ Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Teteryan AR.jpg

Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929, Բաքու - դեկտեմբերի 11, 1994, Եկատերինբուրգ), հայ կոմպոզիտոր։

Կյանքը[խմբագրել]

Ավետ Տերտերյանը ծնվել է սովետական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Հայրը բժիշկ էր, հանդես էր գալիս նաև որպես երգիչ։ Մայրը նույնպես, չնայած պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, սակայն հանդես էր գալիս, որպես երգչուհի։ [1] 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը վախճանվում է 1994–ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Երաժշտությունը[խմբագրել]

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ ևն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում: Տերտերյանի դիպլոմային աշխատանքը <<Հայրենիքը>> հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով): <<Հայրենիք>>, այնուհետև <<Հեղափոխություն>> վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը: Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը: Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից: Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ: Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով:

Տերտերյանի երաժշտական մտածողությունը[խմբագրել]

Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ: Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մարդու դիրքը, նրա զգայությունների հավերժի այդ ճանապարհին:

Սիմֆոնիաները[խմբագրել]

Գրել է 8 սիմֆոնիա: Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր` ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն: 1969 թվականին ստեղծեց իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի բացեց հայկական երաժշտության մեջ: Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար`պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ: Կիրառվող արտահայտչամիջոցները ստեղծում են անսովոր այլ հնչողություն: 1972 թ-ին գրեց 2-րդ սիմֆոնիան`մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար: 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան: 1975թ.` 3-րդ սիմֆոնիա: Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ: Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է: Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք: 4-րդ սիմֆոնիայում Տերտերյանը կիրառել է ալեոտորիկայի սկզբունքը, որի համաձայն հնչյունների տևողությունը, դինամիկան կատարման ժամանակ որոշում է դիրիժորը: 4-րդ սիմֆոնիան ձայնային այնպիսի համակարգ ունի, որտեղ միաձուլվում են կիստոնային ձայնաշարեր, որոնք բացում են ճանապարհ դեպի քառորդ տոներ, դեպի նորագույն ժամանակի պարամետրեր: Այս սիմֆոնիայում է , որ Տերտերյանը անցնում է այն գիծը, որը Մալերի և նրա հետնորդների ուղղությունն էր: Կոմպոզիտորի ասելով այս սիմֆոնիան "отставляет слушателя наедине с самым собой и здесь наинается познания собствинного "я" ерез звук и тактику, музыку космоса и земли". 4-րդ սիմֆոնիայում արմատապես փոխվում է ժամանակի և տարածության ձայնատարբերումը: 4-րդ սիմֆոնիան դարձավ այն սահմանագիծը, որտեղ առաջին անգամ լսվում է տիեզերքի վիբրացիան: Տերտերյանն այսպես է ասել. "Творество- особый дар, отражение сверхуственного мира. Это погружениен в некое состаяние, в котором человек, обладающий даром принимать звуки, начинает слушать неслышимое- вибрацию Земли и Космоса". Այստեղից է գալիս սիմֆոնիայի հզոր ռիթմը երաժշտության ձայնային մելոսը: Օգտագործելով սիմֆոնիկ նվագախմբի գործիքները Տերտերյանը օգտագործում է նրանց հնարավորությունները ստեղծելու զարմանալի էֆեկտիվ երաժշտական ստրուկտուրա`<<տեմբրոձայն>> կամ <<տեմբրոտարածություն>>: Օրինակ`4-րդ սիմֆոնիայում`նվագախմբում հայտվում է մեղմ բազմաձայն ակորդ, բաղկացած 57 հնչյունից: <<Տեմբրոտարածքը>> ժամանակ առ ժամանակ փոխում է իր երանգը, աստիճանաբար սեղմվելով՝ նա վերափոխվում է Դո-մաժորային եռահնչուն, ապա, աստիճանաբար ընդլայնվելով, վերադառնում է հիմնական <<ակորդ-տարածքը>>: Դա ստեղծում է զարմանալի հնչյունային խմբակցություններ: 5-րդ սիմֆոնիան մեկմասնի է: Գրված է սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և զանգերի համար: Այս սիմֆոնիայում քամանչայի հնչողությունը հակադրվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ: Սիմֆոնիայի կառուցողական հիմքում ընկած է շերտային պոլիֆոնիան`ինտերվալային, ակորդային, կլաստերային, մագնիտոֆոնային և ռիթմային: Սիմֆոնիան իր կառուցվածքով ֆուգա է: Շատ հետաքրքիր է զարգանում ռիթմային շերտը: Կոմպոզիտորը ստեղծել է հատուկ ռիթմային ֆորմուլա, որը զարգանում է իմիտացիոն ձևով: 6-րդ սիմֆոնիան հորինվել է կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համար, որտեղ հնչում է նաև ֆոնոգրամի միջոցով մեծ սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը: Դրամատուգիայի հիմքում ընկած է տամ-տամի հարվածները: Լարայինների, վալտորնայի, չեմբոլայի, ֆլեյտայի, կլառնետի հնչյունները միաձուլվում են զանգերի ղողանջների, խորալի հետ: Խորալը երգում է հայկական այբուբենը, որտեղ իր ասկետիկ զսպվածությամբ առանձնանում է տենորի մեներգը: Այս սիմֆոնիայում միաձուլվում է Արևելքը և Արևմուտքը: 6-րդ սիմֆոնիան հեղինակն անվանեց տիեզերական մեսսա, ուր Տերտերյանն արդեն շոշափում է կյանքի, մահվան, ծննդյան գաղափարները: Այս սիմֆոնիայում է, որ հնչյունը ստանում է բացարձակ խորհրդանիշի իմաստ: Տերտերյանն այսպես է ատահայտվել. "Для меня шестая симфония- какая-то вселенская месса, пеквием памяати по ушедшим во имя рождения. Понатия жизни, смерти и рождения здесь как-бы слиты во едино. И повтаряю, я стремился к воплащению вечной помяати: мы реально ощущаем присудствие ушедших, память о них живет в нас, в нашем искусстве, в общественном сознании человечества..." 7-րդ սիմֆոնիան - գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար: Այս սիմֆոնիան սկսվում է ծիսերգային նախաբանով: 7-րդ սիմֆոնիայում Տերտերյանը ստեղծագործական վերերկրային կացությունից վերադառնում է դեպի մարդը, դեպի գոյության ռեալությունը, որում հաղթանակողը բանականությունն է: 7-րդ սիմֆոնիան ամենաինքնակենսագրականն է: Դա է հաստատում ինքը՝ կոմպոզիտորը. "В творческом процессе рождается содержание- это и есть воплащенная в звуках идеа, свазенная с мировоззрением, эстетикой, жизненным опытом художника.В процессе создания произведения вряд ли можно сказать что-то о его содержании, то есть предсказать явление. Творчество- это самовыражение, а не звуковая живопись и по этому музыка будет наполнина тем содержанием, которым наполнена личность композитора". Վերջին՝ 8-րդ սիմֆոնիան, մեկմասանի է (1989): Անսովոր է գործիքային կազմը՝ մեծ սիմֆոնիկ նվագախումբը, 2 կանացի ձայն (սոպրանո և ալտ) և մագնիտաֆոնային հնչողության մեջ 2 սոպրանո, սինթեզատոր, զանգեր: Այս սիմֆոնիայում Տերտերյանը օգտագործում է ձայնի տեմբրային ամբողջ ուժը՝ անհանգստություն, գրգռավածություն առաջացնող հնչողությունից սկսած մինչև բացառիկ գեղեցկություն ունեցող հնչողություն: Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում (Սվերդլովսկ), Եվրոպայում՝ Գերմանիայում:

Օպերաները[խմբագրել]

Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա: Իր առաջին օպերայում՝ <<Կրակե օղակում>> նա <<շեղվեց>> ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք: <<Կրակե օղակում>> օպերայի լիբրետոյի հեղինակ Վ. Շահնազարյանը Բ. Լավրենևի <<Քառասունմեկերորդի>> սյուժետային գիծը յուրովի կապեց Ե. Չարենցի <<Ամբոխները խելագարված>> և <<Սոմա>> պոեմների առանձին հատվածների հետ: Նման միահյուսումն առանձին երանգ հաղորդեց լիբրետոյին: Օպերայի կուռ դրամատուրգիայի ապահովման նախադրյալները նվագախմբի ելևէջային դարձվածքներից սկիզբ առած լայտմոտիվներն են և դրանց զարգացման ու ձևափոխման հնարամտությունները: Կոմպոզիտորը հրաժարվում է ասերգից, դիմում է երկխոսությունների, երաժշտության ընթացքին դինամիզմ հաղորդում: Երգչախումբը հանդես է գալիս մեկնաբանի, կարեկցողի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, նպաստում է սյուժեի լարված ընթացքին: <<Երկրաշարժ>> օպերան գրվել է Հայնրիխ ֆոն Կլայստի նովելի հիման վրա: Լիբրետոյի հեղինակներ են Ավետ Տերտերյանը և Գրետա Շտեխերը: Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում: Ամբողջ օպերան գրված է ասերգացային ձևով, սաղմոսային ժանրով: Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647թ և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը: Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա: Սեկունդաները, որոնք առաջանում են հայկական մոնոդիայի դիատոնիկ ձայնաշարում, կիրառվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ՝ Կոմիտասի, Ն. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի, Էդ. Միրզոյանի, հարմոնիկ ինտերվալների ձևով, ակորդային գոյացուներով: Իսկ Տերտերյանի մոտ այդ սեկունդաները <<քարացած>> են: Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի: Օպերայի պեմիերան տեղի է ունեցել 16 մարտի 2013թ Մյունխենում: Գերմանացի հանդիսատեսը ցնցված էր այդ օպերայի երաժշտության ազդեցությունից: Տերտերյանը ստեղծել է մեկ բալետ Շեքսպիրյան <<Ռիչարդ Գ>> ողբերգության հիման վրա <<Ռիչարդ Երրորդի մենախոսությունները>>: Խուսափելով կայունացած բալետային ձևերից ՝ կոմպոզիտորն առաջին հերթին հրաժարվել է տիպական պարային ռիթմաբանաձևային գոյացումներից: Ավետ Տերտերյանին չվիճակվեց իրակացնել հաջորդ մեծ մտահղացումը: Անավարտ մնացին 9-րդ սիմֆոնիան և <<Վարդանանք>> միստերիան: Նա վախճանվեց 1994 թ-ին Եկատերինբուրգում:

Ավետ Տերտերյանի ստեղծագործությունների ցանկ[խմբագրել]

  • Թավջութակի սոնատա, պրեմիերան 1956թ.
  • Առաջին լարային քառյակ, 1963 թ.
  • Սիմֆոնիա թիվ 1, չորս մասով, 1969 թ.
  • Սիմֆոնիա թիվ 2 երեք մասով, 1972 թ.
  • Սիմֆոնիա թիվ 3, երեք մասով, 1975 թ.
  • Սիմֆոնիա թիվ 4, մեկ մասով, 1976 թ.
  • Սիմֆոնիա թիվ 5, մեկ մասով, 1978 թ. (նվիրվուծ Գենադի Ռոժդեստվենսկուն)
  • Սիմֆոնիա թիվ 6, մեկ մասով, 1981 թ.
  • «Երկրաշարժ» (գերմ. Das Erdbeben) Օպերա, 1984 (ըստ Հայնրիխ ֆոն Կլայստի համանուն ստեղծագործության)
  • Սիմֆոնիա թիվ 7, մեկ մասով, 1987
  • Սիմֆոնիա թիվ 8, մեկ մասով, 1989
  • Երկրորդ լարային քառյակ, 1991
  • Սիմֆոնիա թիվ 9, 1994 (անավարտ)

Գրականություն[խմբագրել]

Մարգարիտա Ռուխկյան, «Ավետ Տերտերյան», Երևան, 2002 թ. (ռուս.)

Հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]