Սովորել ու դասավանդել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետում։ 1991 թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը։ 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Արցախում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող։ 1994-1996 թթ. աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 1996-1997 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրեն։ 1997-2005 թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչև դրա լուծարումը[1]։