Հարություն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հարություն Խաչատրյան
Հարություն Ռուբենի Խաչատրյան
Haurtyun Khachatryan 1.jpg
Հարություն Խաչատրյանը 5-րդ Ոսկե ծիրան փառատոնում
Ընդհանուր տեղեկություններ

Բնօրինակ անուն ազգանուն

Հարություն Ռուբենի Խաչատրյան
Ծնվել է Հունվար 9, 1955
Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգություն հայ
Քաղաքացիություն {{{2}}} ԽՍՀՄ

{{{2}}} Հայաստան

Գործունեության տարիներ 1981թ. - այժմ
Մասնագիտացում ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
Պարգևներ Մովսես Խորենացու մեդալ Ordre des Arts et des Lettres

Премия Ленинского комсомола

IMDb ID 0450988

Հարություն Խաչատրյանը հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենը։ 2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին

Կենսագրություն[խմբագրել]

Հարություն Ռուբենի Խաչատրյանը 1981-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։
2006 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 2013թ. ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և դարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Chevalier de l'Ordre des Arts et des Lettres շքանշանին։

2013թ. հուլիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

  • «Մեր թաղի ձայները» (1981), Երևան վավերագրական ֆիլմերի ստուդիա, տևող.՝ 8 րոպե
  • «Հյուրընկալելով հրամանատարին» (1985), սցենարի համահեղինակ և համառեժիսոր Ն. Հովհաննիսյանի հետ, «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 16 րոպե
  • «Մի եղելության խրոնիկա» (1985), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 35 րոպե
  • «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից» (1986), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 36 րոպե
  • «Կոնդ» (1987), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Սպիտակ քաղաք» (1988), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Քամին ունայնության» (1989), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 90 րոպե
  • «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 87 րոպե
  • «Վերջին կայարանը» (1994), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 98 րոպե
  • «Վավերագրողը» (2003), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 80 րոպե
  • «Պոետի վերադարձը» (2005), «Հայֆիլմ» կինոստուդիայի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, վավերագրական, տևող.՝ 84 րոպե
  • «Սահման» (2009), «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հոլանդիայի Volya Films-ի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, տևող.՝ 82 րոպե

Մրցանակները[խմբագրել]

1987-ին նկարահանված «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թ-ին ֆիլմն արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար, 1988-ին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989-ին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը, ստացել է Խարհրդային միության մի շարք հեղինակավոր մրցանակներ։

«Սպիտակ քաղաքը» ֆիլմը 1988-ին արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոնների։ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը, որ կրկին ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոնների ընթացքում, արժանացել է Հունգարիայի Գիորի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին, Շվեյցարիայի ՄԿՓ-ի ժյուրիի Հատուկ մրցանակին, Սանկտ-Պետերբուրգի ՄԿՓ-ի «Ուղերձ մարդուն» մրցանակին, և այլն։

2003 թվականին ստեղծված «Վավերագրողը» ֆիլմը ընդգրկվել է «Նիկա» ռուսական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նոմինանտների ցանկում՝ որպես ԱՊՀ և բալթյան երկրների 5 լավագույն ֆիլմերից մեկը, ստացել է Կառլովի Վարի ՄԿՓ-ի ժյուրիի հատուկ մրցանակը։

2006-ին ստեղծված «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 35-րդ ՄԿՓ-ում, որից հետո ֆիլմը մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր փառատոնների, այդ թվում Մարսելի վավերագրական ֆիլմերի փառատոնին և Էդինբուրգի կինոփառատոնին։

2009-ին ստեղծված «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նույնպես կայացել է Ռոտերդամի 38-րդ ՄԿՓ-ում, որից հետո այն դարձել է Փարիզ «Իրական կինո» փառատոնի բացման ֆիլմը, արժանացել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, մասնակցել է մոտ 20 կինոփառատոնների, ցուցադրվել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում։

Հղումներ[խմբագրել]