Վիգեն Չալդրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չալդրանյան Վիգեն Հակոբի
Vigen-Chaldranyan2.jpg
կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ծնվել է դեկտեմբերի 26, 1955 (1955-12-26) (58 տարեկան)
Ծննդավայր ք. Երևան

Վիգեն (Վաղարշակ) Հակոբի Չալդրանյան (ծնվել է 1955դեկտեմբերի 26-ին, Երևանում), հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, այսօր, սակայն, կինոաշխարհին հայտնի է Վիգեն անունով։ Առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին ընդունվում է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան։ Առաջին դերը Ռոմեոն էր։ Դպրոցն ու ստուդիան միաժամանակ ավարտելուց հետո որպես դերասան ընդունվում է Երևանի դրամատիկական թատրոն, սկսում բեմական քայլերը՝ խաղալով Արքայազնի դերը «Մոխրոտը» ներկայացման մեջ։ 1975-ին ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Ավարտելով դերասանական բաժինը՝ տեղափոխվում է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին։ Այնուհետև ուսումը շարունակում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և 1978-ին նկարահանում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ «Ոսկին ծիծաղում է»՝ Ջեկ Լոնդոնի պատմվածքի մոտիվներով։ Մոսկովյան շրջանը ձևավորում է ռեժիսորի աշխարհայացքն ու գեղագիտական ըմբռնումները։ 1983-1985-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես ռեժիսոր աշխատելու տարիներին բեմադրել է Ա. Գելմանի «Նստարան» պիեսը՝ Ալ. Գրիգորյանի հետ համատեղ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները»։ 1981-ից Վիգեն Չալդրանյանը մուտք է գործում հայ կինո։ Նրա ստեղծագործական կյանքն այսօր նշանավորվում է տասնինը կինոնկարով։

Բեմադրություններ կինոյում և թատրոնում[խմբագրել]

  • «Ոսկին ծիծաղում է», 20 րոպե, 35 մմ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1978։
  • «Հեքիաթ», 20 րոպե, 35 մմ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1979։
  • «Հոթել «Տատիկ»», 30 րոպե, 35 մմ [[[Հայֆիլմ]] և Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1980։
  • Ալեքսանդր Գելման, «Նստարան» (Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), 1983։
  • Բերթոլդ Բրեխտ, «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), 1984։
  • «Ապրիլ», 30 րոպե, 35 մմ (Հայֆիլմ և Մոսֆիլմ), 1985։
  • «Կինոյի տոն։ Մեղրի 87», 10 րոպե, 35 մմ (վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիա), 1987։
  • «Ձայն բարբառոյ…», 120 րոպե, 35 մմ (Հայֆիլմ), 1991։
  • «Երևան-Լոս Անջելես», 67 րոպե («Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1993։
  • «Երթամ պիտի հեռանամ…», 25 րոպե («Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1993։
  • «…Ես դարձա ի տուն», 35 րոպե («Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1993։
  • «Հայեր», 77 րոպե («Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1994։
  • «Երևան-Լոս Անջելես-Երևան», 90 րոպե («Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1995։
  • «Մեռոն», 35 րոպե (Հայֆիլմ և ՀՕՖ), 1996։
  • «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), 95 րոպե, 35 մմ (Հայֆիլմ), 1997։
  • «էմիլ Գազազ. ինքնադիմանկար», 6 րոպե («Noah’s Ark Fine Art» և «Վիգեն Չալդրանյանի տեսաֆիլմերի ստուդիա»՝ «Vogofilm Productions»), 1998։
  • «Լռության սիմֆոնիա», 112 րոպե, 35 մմ [Հայֆիլմ և «Boomerang Productions» (Ֆրանսիա)], 2001։
  • «Քանդակագործ Ալիս Մելիքյան», 20 րոպե (VATK Production և «Վիգեն Չալդրանյան տեսաֆիլմերի ստուդիա», «Vogofilm Productions»), 2006։
  • «Քրմուհին», 111 րոպե, 35 մմ [Հայֆիլմ և Symphony Studios (ԱՄՆ)], 2007։
  • Վիգեն Չալդրանյան և Գուրգեն Խանջյան, «Ձայն Լռության կամ վեցերորդ պատվիրանը» (Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), 2008։
  • «Հյուրախաղեր Ճապոնիայում», 30 րոպե, 2009։
  • «Մաեստրո», 103 րոպե, 2009 (պրեմիերան կայացել է 2009-ի հոկտեմբերի 31-ին)։
  • «Եվգենի Օնեգին», Պ. Չայկովսկու օպերան (Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ), 2010 («Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ), (պրեմիերան՝ 2010մայիսի 13-ին)։
  • «Ձայն լռության», 2012 (պրեմիերան՝ 2012-ի սեպտեմբերի 28-ին)
  • «Համլետ», Ու. Շեքսպիրի ողբերգությունը (Համազգային պետական թատրոն, բեմադրությունը, բեմանկարչությունը, բեմական զգեստները՝ Վ. Չալդրանյանի), (պրեմիերան՝ 2014մայիսի 30-ին)[2]

Գլխավոր դերերը կինոյում և թատրոնում[խմբագրել]

  • Վիկտոր Ռոզով, «Երջանկություն որոնելիս», Օլեգի դերը (ռեժ. Հերբերտ Գասպարյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1973։
  • Վահե Քաչա, «Գավազանը», Ֆրեդ Գեստարմուսի դերը (ռեժ. Հենրիկ Մարգարյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1973։
  • Շառլ Պեռո, «Մոխրոտը», Արքայազնի դերը (ռեժ. Հրաչյա Ղափլանյան, Երևանի դրամատիկական թատրոն), 1974։
  • «Տեղ արևի տակ», Արամի դերը (ռեժ. Աղասի Բաբայան, Հայֆիլմ), 1974։
  • Դերենիկ Դեմիրճյան, «Ջութակ և սրինգ», Սրնգահարի դերը (ռեժ. Ջուլիետ Մատինյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1975։
  • «Հեղկոմի նախագահը», Միքայելի դերը (ռեժ. Հենրիկ Մարգարյան, Հայֆիլմ), 1975։
  • «Հեքիաթ», Զինվորի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1979։
  • «Հոթել «Տատիկ»», Վիգենի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1980:
  • Էռնեստ Հեմինգուեյ, «Սպիտակ փղեր», Տղամարդու դերը (ռեժ. Արմեն Էլբակյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1982։
  • «Անուշ», Մոսիի դերը (ռեժ. Մարատ Վարժապետյան, «Երևան» ստուդիա), 1983։
  • Վլադիմիր Արրո, «Տեսեք՝ ով է գալիս», Քինգի դերը (ռեժ. Թամարա Բիտուցկայա-Էլիբեկյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1984։
  • «Շնչառություն», Վիգենի դերը (ռեժ. Ալբերտ Մկրտչյան, Հայֆիլմ), 1987։
  • «Ձայն բարբառոյ…», Մարտիրոսի դերը (ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ), 1991։
  • «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), Հերոսի դերը (ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ), 1997։
  • «Քրմուհին», Պատմաբանի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ և Symphony Studios (ԱՄՆ)], 2007։
  • «Ձայն լռության», Ջոնի դերը, 2012։

Մրցանակներ[խմբագրել]

  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 4-րդ համամիութենական կինոփառատոն, Սվերդլովսկ, 1987։
  • FIPRESCI /Federation Internationale de la Presse Cinematographique/ մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 15-րդ միջազգային կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոն, Կիև, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին, Բիլբաոյի (Իսպանիա) միջազգային կինոփառատոն, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին (За яркий национальный колорит и талантливое отражение темы исторической памяти), Համամիութենական կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Միշել Լեգրանի անվան գլխավոր մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, 1-ին հայկական համազգային «Դեբյուտներ» կինոփառատոն, Երևան, 1993։ Նույն կինոփառատոնում մրցանակ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Թոմազոյի դերակատար Միքայել Պողոսյանին։
  • Չորս «Ոսկե արծիվ» մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն, 1993՝ «Լավագույն նկարչական աշխատանքի համար»՝ Վիգեն Չալդրանյանին, Եվգենիա Սարկիսյանին, Ալիկ Ասատրյանին։ «Լավագույն հնչյունային ռեժիսորին»՝ Էդուարդ Վանունցին։
  • «Ոսկե մրցանակ» «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոն, Տեխաս (ԱՄՆ), 1994։
  • Դիպլոմ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Մոսկվայի 18-րդ միջազգային կինոփառատոն, 1993։
  • FIPRESCI (Federation Internationale de la Presse Cinematographique) մրցանակ՝ Visual Fantasy and very personal look at the situation of an intellectual in the collapsed society, «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին, Կոտբուսի (Գերմանիա) միջազգային կինոփառատոն, 1998։
  • Երկու մրցանակ «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին, Կապանի Հայ-ռուսական առաջին կինոփառատոն, 1999՝ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Հրաչյա Հարությունյանին, «Լավագույն օպերատորական աշխատանքի համար»՝ Ռուդոլֆ Վաթինյանին։
  • Դիպլոմ «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին (За личный вклад в искусство нашего времени, в поисках интеллектуального кино, за оригинальное воплощение движения жизни, видения людей и мира, за поэтическую красоту режиссеру фильма “Господи помилуй” г-ну Вигену Чалдраняну), Մինսկի միջազգային կինոփառատոն, 1998։
  • CNC (Centre Nationale Cinematographique) Մրցանակ Grand «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ «Լավագույն սցենարի համար» (սցենարի հեղինակներ՝ Վիգեն Չալդրանյան, Գուրգեն Խանջյան), Ֆրանսիա, 1999։
  • ՀՀ մշակույթի նախարարության ընտրող հանձնաժողովը «Լռության սիմֆոնիա» ֆիլմը 2002-ին ներկայացրել է ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկարի» մրցանակաբաշխությանը 74-րդ՝ Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։
  • Երկու մրցանակ «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ Հատուկ մրցանակ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին։ Մրցանակ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Միքայել Պողոսյանին, Մինսկի 9-րդ միջազգային կինոփառատոն, 2002։
  • «Սայաթ-Նովա» մրցույթի մրցանակ «Լռության սիմֆոնիա» ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանին, Երևան, 2002։
  • «Բրոնզ» մրցանակ «Էմիլ Գազազ-ինքնադիմանկար» ֆիլմին, Հյուսթոն, Տեխաս (ԱՄՆ), 1998։
  • Հոլիվուդի քաղաքապետի Դիպլոմ-մրցանակ «Բարի գալուստ Հոլիվուդ» (Welcome Hollywood) - “We are honored to premier “The Priestess” in Hollywood”, Լոս Անջելես, 2007։
  • Գլենդեյլի քաղաքապետի Գնահատագիր՝ Presents Special Commendation to Vigen Chaldranian “In Honor of your film “The Priestess” the first Armenian-American co-production in history”, Գլենդեյլ, 2007։
  • Կալիֆոռնիայի նահանգապետարանի 43-րդ շրջանի խորհրդի Դիպլոմ «Քրմուհին» ֆիլմին՝ “Congratulations on your impressive accomplishment and best wishes as you continue your inspirational career”, California State Assembly, Forty-Third District, February 23, 2007.
  • ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի Հավաստագրեր «Քրմուհին» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին՝ «Տարվա լավագույն ռեժիսոր», Ռուզան Վիթ Մեսրոպյանին՝ «Տարվա լավագույն դերասանուհի»՝ քրմուհու դերի համար, Երևան, 2007։
  • Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Նույն տարում պարգևատրվել է Գիտությունների և արվեստների արևմտաեվրոպական ակադեմիայի «Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե Աստղով» (Նիդերլանդներ), 2008։
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է «Լյուդովիկոս Երկրորդ Բավարացու Ոսկե Խաչ» մեդալին (Գերմանիա), 2009։
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) և կինոարվեստում ունեցած նշանակալից վաստակի համար պարգևատրել նույն ակադեմիայի «Թագ և Արծիվ» Պատվո մեդալով, 2010։
  • Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, 2010։
  • Գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է «Ֆրիդրիխ Շիլլեր» մեդալով, 2011։
  • Ծննդյան 55-ամյակի և ստեղծագործական կենսագրության 35-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների Ոսկե մեդալներին, 2011։
  • «Ձայն լռության» ֆիլմը Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնում արժանացել է բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, 2014[3]:

Գրականություն[խմբագրել]

  • «Հանապազ լույսի ճանապարհով. Վիգեն Չալդրանյան» (կազմող և խմբագիր՝ Սահականուշ Սահակյան, 2008)
  • «Ձայն Լռության. Վիգեն Չալդրանյան» (կազմող և խմբագիր՝ Սահականուշ Սահակյան, 2008)

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]