Ալեքսանդր Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սմիռնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Викторович Смирнов
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 11, 1984(1984-10-11) (39 տարեկան)
Ծննդավայր՝Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսանդր Սմիռնով (ռուս.՝ Алекса́ндр Ви́кторович Смирно́в, հոկտեմբերի 11, 1984(1984-10-11), Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, ով հանդես է եկել զուգասահքում։ Զուգընկերուհին՝ ռուս գեղասահորդուհի ճապոնական ծագմամբ՝ Յուկո Կավագուտի։ Նրանք՝ 2010 և 2015 թվականների Եվրոպայի չեմպիոններ, 2015 թվականի գեղասահքի թիմային աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրներ, Ռուսաստանի (2008-2010 թվականներ) եռակի չեմպիոններ և աշխարհի առաջնության (2009 և 2010) կրկնակի բրոնզե մրցանակակիրներ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2017 թվականի հունվարի դրությամբ զույգը չմշկասահորդների միջազգային խորհրդի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 7-րդ տեղը[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմուշկների վրա առաջին անգամ կանգնել է 4 տարեկանում։ Մինչև 17 տարեկանը Տվերում զբաղվել է որպես մենասահորդ, այնուհետև տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ և մարզվել Լյուդմիլա Սմիռնովայի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ՝ Նիկոլայ Վելիկովի խմբում։ Առաջին զուգընկերուհին էր Ալեքսանդրա Դանիլովան, ապա` Եկատերինա Վասիլևան։ 2006 թվականի պատանիների աշխարհի առաջնությանը Վասիլևայի հետ նրանք 6-րդն էին։ Այնուհետև զույգը բաժանվեց։ Վասիլևան զույգ կազմեց Դանիել Վենդեի հետ և երկու մրցաշրջան ներկայացնում էր Գերմանիան։

Յ. Կավագուտին և Ա. Սմիռնովը 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը

2006 թվականի գարնանը Նիկոլայ Վելիկովը Ալեքսանդրին առաջարկեց փորձել զուգասահք ճապոնական ծագմամբ Յուկո Կավագուտիի հետ։ Այս զույգի մոտ միանգամից շատ բան ստացվեց։ Նրանք տեղափոխվեցին մարզվելու Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ. այդպես ցանկացավ Յուկոն։ 2006 թվականին սենսացիա դարձավ նրանց «Cup of Russia» Գրան-Պրիում միանգամից երրորդ տեղը զբաղեցնելը։

2007 թվականի Ռուսաստանի և Եվրոպայի առաջնությունները Կավագուտի-Սմիռնով զույգը բաց թողեց Յուկոյի վնասվածքի պատճառով (մարզումների ժամանակ նա կոտրել էր ոտքը)։ Նույն տարվա աշխարհի առաջնությունում նրանք դարձան իններորդը։

2008 թվականին զույգը հաղթում է Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով երրորդը Եվրոպայում և չորրորդն աշխարհում։ Այդ մրցաշրջանից սկսած զույգն իր ծրագրում ընդգրկում է սալխ՝ չորս պտույտով, սակայն քիչ թե շատ այն մաքուր կատարեցին ազատ ծրագրում՝ Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությանը։

2008-2009 մրցաշրջանում զույգը մասնակցել է գեղասահքի Գրան-Պրիի, հաղթել է «Skate Canada» փուլը, «Cup of Russia» փուլում դարձել է արծաթե մեդալակիր և երկրորդ անգամ իր կարիերայում հասել եզրափակիչ, որտեղ էլ դարձել է հինգերորդը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությանը Յուկոն և Ալեքսանդրը պահպանեցին իրենց երկրի չեմպիոնի տիտղոսը։ Եվրոպայի առաջնությանը նրանք արծաթե մեդալ նվաճեցին։ 2009 թվականի աշխարհի առաջնությանը կարճ ծրագրից հետո զույգը երկրորդն էր Ալյոնա Սավչենկո ու Ռոբին Շոլկովի զույգից հետո, սակայն ազատ ծրագրում չորրորդ թռիչքի ընթացքում Յուկոն ընկավ, և նրանք պարտվեցին Դան Չժան-Խաո Չժան չինական զույգին. ընդամենը 0.13 միավորով արծաթե մեդալի համար պայքարում դարձան երրորդը։ Սա աշխարհի առաջնության նրանց առաջին մեդալն էր։

2010 թվականին Յուկոն և Ալեքսանդր Սմիռնովը հաղթեցին Տալլինում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ անցնելով Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկովի զույգին 1.43 միավորով։

2010 թվականին Վանկուվերում կայացած Օլիմպիական խաղերում կարճ ծրագրից հետո զույգը երրորդն էր, սակայն ազատ ծրագրում մի շարք լուրջ սխալներ թույլ տալուց հետո դարձան չորրորդը։ Աշխարհի գավաթի առաջնությունից հետո զույգը կրկնեց նախորդ տարվա արդյունքը և նորից նվաճեց բրոնզե մեդալ։

2010 թվականի ապրիլին Յուկոյի ուսը վիրահատեցին[2]։ Չնայած վերականգնումը հաջող էր ընթանում[2][3], այնուամենայնիվ, որոշվեց բաց թողնել Կանադայի Գրան-Պրիի փուլերից մեկը[4]։ Զույգը հանդես եկավ Մոսկվայում Ռուսաստանի գավաթի առաջնությանը, որտեղ առաջինն էր կարճ ծրագրից հետո, հաղթեց մրցաշարը՝ 17 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած զույգից։ Չնայած հաղթանակին Ռուսաստանում, ունենալով միայն մեկ մասնակցություն մրցաշրջանի Գրան Պրի մրցաշարում, Յուկոն ու Ալեքսանդրը չկարողացան ընտրվել Պեկինում կայացած եզրափակչին։ Ռուսաստանի առաջնությանը զուգահեռ ցատկի կատարման ժամանակ թույլ տված սխալի պատճառով կարճ ծրագրից հետո նրանք երկրորդն էին ու պահպանում են նույն դիրքը ազատ ծրագրում և վերջնական արձանագրության մեջ։ 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում նրանք նվաճեցին «արծաթ», այս դեպքում նույնիսկ առաջ անցնելով ազատ ծրագրում հաղթողներին՝ գերմանացիներ Սավչենկոյին և Շոլկովին։

2011 թվականի Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր մարտին Յուկոյի հայրենիքում՝ Տոկիոյում, սակայն ավերիչ ցունամիի պատճառով, ինչն առաջացել էր երկրաշարժի հետևանքով, որոշվեց հետաձգել մինչև ապրիլի վերջ և անցկացնել Մոսկվայում։ Կարճ ծրագիրը զույգը կատարեց 22 մասնակից զույգերից ամենավերջինը, և առանց սխալների դա նրանց չհաջողվեց. քայլերի ընթացքում Ալեքսանդրի անկումը ռուսներին տվեց միջանկյալ 5-րդ տեղը։ Ազատ ծրագրի կատարման ժամանակ Յուկոն և Ալեքսանդրը մեկ սխալ թույլ տվեցին՝ վայր ընկնելը նետումի ժամանակ և վաստակեցին 124.82 միավոր։ Արդյունքում զույգը 4-րդ տեղում էր։

Յուկո Կավագուտին և Ալեքսանդր Սմիռնովը կարճ ծրագրի կատարման ժամանակ՝ Ռոստելեկոմի գավաթի առաջնություն, 2011 թվական

2011-2012 մրցաշրջանին Կավագուտի-Սմիռնով զույգը հնարավորություն է ստանում մասնակցելու միանգամից Գրան-Պրիի երեք փուլերում։ Cup of China 2011-ում առաջին մրցույթում նրանք հեշտությամբ հաղթում են և՛ կարճ, և՛ ազատ ծրագրերում ու ավարտում են 186.74 հաշվով։ ճապոնական Սապպորոյում NHK Trophy-ում նույնքան հաջող ներկայանալը չի ստացվում. կարճ ծրագրում Յուկոն ընկնում է եռակի տուլուպի ժամանակ, և անհաջող կատարված այլ էլեմենտների պատճառով էլ զույգը հայտնվում է 5-րդ հորիզոնականում։ Այնուամենայնիվ, Յուկոն և Ալեքսանդրը կարողանում են ազատ ծրագրում փրկել իրավիճակը հօգուտ իրենց, նորից բարձրանում են առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով աշխարհի գործող չեմպիոններ Ալյոնա Սավչենկոյից և Ռոբին Շոլկովիից։ Ճապոնիայի հաղթանակը Կավագուտիին և Սմիռնովին հնարավորություն է տալիս Գրան-Պրիի եզրափակչի որակավորմանը։ Ռուսաստանի գավաթի առաջնությանը զույգը արծաթե մեդալ է նվաճում՝ երկու ծրագրերի համար ստանալով 197.84 միավոր։ Այս մեդալը ռուսական էտապում նրանց համար դառնում է անընդմեջ նվաճած 6-րդը։ Եզրափակչում կարճ ծրագրից հետո ռուսական զույգը 4-րդն էր, իսկ ազատ ծրագրում հնարավորություն են ունենում բարձրանալ մեկ հորիզոնական և նվաճել բրոնզե մեդալ։ Ներկա պահին Գրան-Պրիի շարքի եզրափակիչ փուլում սա նրանց միակ նվաճած մեդալն է։

2011 թվականի դեկտեմբերի 20-ին Թամարա Մոսկվինան հայտնում է, որ իր սաները զուգընկերոջ հիվանդության պատճառով բաց կթողնեն Ռուսաստանի առաջնությունը[5]։ Հաջորդ տարվա հունվարի սկզբին Ալեքսանդրը ենթարկվում է կույրաղիքի և աղիքային ճողվածքի վիրահատության[6]։ Այդ իսկ պատճառով էլ զույգը ստիպված էր դուրս գալ Եվրոպայի առաջնությունից, որը տեղի է ունեցել Բրիտանիայի Շեֆֆիլ քաղաքում։

Պահումի անհաջող կատարումը, ինչն ավարտվեց անկումով, Նիցցայում կայացած Աշխարհի առաջնությունում Կավագուտիին և Սմիռնովին կարճ ծրագրից հետո իջեցրեց 11-րդ տեղը։ Զուգընկերոջ վիրահատությունից հետո չհասցնելով վերականգնվել՝ զույգը ստիպված էր հրաժարվել պահումներից (էլեմենտների համար՝ 0 միավոր), և այդպես դուրս մնացին մրցանակային եռյակից։ Վերջնական արդյունքը 7-րդ հորիզոնականն էր և երկու ծրագրերի համար՝ 182.42 միավորը։

2012 թվականի ամռանը Ալեքսանդրը վիրահատում է աջ խնկի մենինսկը։ Օգոստոսին զույգը որոշում է փոխել պլանավորված կարճ ծրագիրը («Կատուներ» երաժշտական մյուզիքլից անցնելով Յոհան Շտրաուսի «Հիասքանչ կապուտակ Դանուբին»)[7]։

Նոր մրցաշրջանում առաջին մրցույթը դարձավ Չինաստանի գավաթը. ի տարբերություն նախորդ տարվա ավելի հաջող կատարման այս անգամ ռուսական զույգը զիջում է ոսկին տեղի սիրված Պան Ցին-Տուն Ցզյան զույգին։ Փարիզում կայացած էտապում ռուսները հաղթում են կարճ ծրագրում, իսկ ազատ ծրագրում երկրորդն էին։ Սակայն ունենալով առաջին օրվա բարձր միավորները՝ Կավագուտի-Սմիռնով զույգը հնարավորություն է ստանում առաջին անգամ դառնալ հաղթողներ Trophée Eric Bompard-ում։ 2012-2013թթ. մրցաշրջանի Գրան-Պրի փուլում Կավագուտին և Սմիռնովը անհաջող հանդես եկան. հաջող ելույթին խոչընդոտեցին նետումի ժամանակ Յուկոյի վայր ընկնելը և երկուսի սխալը կարճ ծրագրում զուգահեռ եռակի տուլուպի, թռիչքի և ազատ ծրագրում էլեմենտների կատարման ժամանակ։ Արդյունքում զույգը զբաղեցրեց վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ Մի փոքր վերականգնվել հնարավոր եղավ Ռուսաստանի առաջնությանը։ Գրեթե առանց սխալների կատարելով երկու ծրագրերն էլ (միակ շեղումը թռիչքի ժամանակ ձեռքոց սառույցին դիպչելն էր)՝ Կավագուտին և Սմիռնովը զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Վոլոսոժար/Տրանկով զույգին։ Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում մեկնարկն անհաջող էր։ Կարճ ծրագրում եռակի տուլուպի կատարման ժամանակ Ալեքսանդրի վայր ընկնելը, ռիտտբերգերի վայրէջքի ժամանակ և տոդեսի Յոկոյի անհաջող կատարումը նրանց 5-րդ հորիզոնականից վեր բարձրանալու հնարավորություն չի տալիս։ Ազատ ծրագրում Ալեքսանդրը ակսելի ժամանակ «թիթեռ» է կատարում, ապա ընկնում։ Վերջնական արձանագրության մեջ նրանք հինգերորդն էին, և առաջին անգամ հինգ ելույթներից հետո Թամարա Մոսկվինայի սաներին մայրցամաքային առաջնությունում հնարավորություն չի ընձեռվում մեդալ նվաճել։

Լոնդոնում կայացած Աշխարհի առաջնությանը այդքան էլ հաջող չի ստացվում ազատ ծրագիրը։ Պահում կատարելու ժամանակ Սմիռնովը բախվում է կողաերիզներին, ինչն էլ զույգին հնարավորություն չի տալիս էլեմենտի անսխալ կատարմանը։ Գեղասահորդները թերությունով են կատարում նաև ցատկերի կոմբինացիան և արդյունքում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

2013-2014թթ. Օլիմպիական մրցաշրջանի սկիզբը զույգին մի նոր փորձություն բերեց։ Սանկտ Պետերբուրգում կայացած Նիկոլայ Պանին-Կոլոմենկինի համառուսաստանյան հիշատակի միջոցառման ժամանակ Ալեքսանդրը ծնկի վնասվածք է ստանում։ Մարզիկին ախտորոշվում է ծնկոսկրի հյուսվածքների պայթում. անհրաժեշտ էր վիրահատություն կատարել[8]։ Արդյունքում գեղասահորդները ստիպված էին բաց թողնել մրցաշրջանի բոլոր մրցույթները, այդ թվում՝ Սոչիի օլիմպիական խաղերը։ Ապրիլին Կավագուտին և Սմիռնովը հայտարարեցին, որ մտադիր են շարունակել կարիերան[9]։

Զույգի համար նոր մրցաշրջանը սկսվել է Գերմանիայում կայացած Nebelhorn Trophy-ում, որտեղ էլ վստահորեն 195.89 միավորով զբաղեցրին առաջին հորիզոնականը՝ կատարելով քառակի պտույտով դժվարին նետում սալխ։ Այդ նույնը հնարավոր եղավ հաջող կատարել նաև Skate America-ում։ Բարելավելով իրենց իսկ սեփական ռեկորդը՝ զույգը հաղթում է մրցույթը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 209.16 միավոր։ Ճապոնիայում զույգը նվաճում է արծաթե մեդալ, սակայն Գրան-Պրիի եզրափակիչում նրանց նորից անհաջողություն էր սպասվում։ Կավագուտի/Սմիռնով զույգը զբաղեցնում է վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ Ռուսաստանի առաջնությանը զույգը երրորդն էր, իսկ հաջորդ տարի՝ հունվարին, սկսվում է սպիտակ շերտ. Յուկոն և Ալեքսանդրը երկրորդ անգամ իրենց կարիերայի ընթացքում հաղթում են Եվրոպայի առաջնությունում։ Հաջողության հասնել աշխարհի առաջնությանը նրանց չի հաջողվում, այստեղ նրանք ընդամենը հինգերորդն էին։

Մրցաշրջանի վերջնական մրցափուլը Ճապոնիայում կայացած աշխարհի թիմային առաջնությունն էր, որտեղ էլ Ռուսաստանի թիմը Կավագուտիի և Սմիռնովի մասնակցությամբ դառնում է արծաթե մեդալակիր։

2015-2016 թթ. մրցաշրջանը զույգի համար սկսվում է Սարանսկում կայացած Мордовские узоры մրցաշրջանի հաղթանակով։ Չինաստանում կայացած Գրան-Պրիի փուլում Յուկո Կավագուտին և Ալեքսանդր Սմիռնովը առաջին զույգն էին, ով ազատ ծրագրում կատարեց երկու քառակի նետում՝ սալխ և ռիտտբերգեր։ Արդյունքում նրանք հաջողությամբ հաղթում են աշխարհի փոխչեմպիոններին՝ Սույ Վենցզին ու Ցուն Խան զույգին և նվաճում են ոսկե մեդալ։ Ռուսաստանում կայացած Գրան-Պրիի հաջորդ փուլում զույգը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ Գրան-Պրիի եզրափակիչ[10]։ Եզրափակչում գեղասահորդները գերազանցում են իրենց նախորդ ձեռքբերումները և նվաճում բրոնզե մեդալ[11]։ Ազգային առաջնությունում գեղասահորդները մրցում էին երկրորդ հորիզոնականի համար և մի քանի հարյուրորդականով իրենց մրցակիցներից առաջ անցան[12]։ Բրատիսլավայում մեկնարկից մի քանի օր առաջ Յուկոն վնասվածք ստացավ։ Զույգը ժամկետից շուտ ավարտեց մրցաշրջանը։

Բոլոր փորձագետների կարծիքով ռուս գեղասահորդները սրանով կավարտեին իրենց կարիերան, սակայն գեղասահորդները շարունակեցին իրենց ելույթները։ Նախաօլիմպիական մրցաշրջանը զույգը սկսեց Սլովակիայում կայացած Նեպելի հուշամրցաշարից, որտեղ նրանք զբաղեցրին երկրորդ հորիզոնականը[13]։ Հոկտեմբերի վերջին ռուս գեղասահորդները հանդես եկան Միսսիսթաուգա նահանգի Գրան-Պրի փուլում, որտեղ Կանադայի Ֆեդերացիայի գավաթի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրին միջին հորիզոնականը[14]։ Չինաստանի Գրան-Պրիի մրցաշրջանի իրենց երկրորդ ելույթում Յուկոն և Ալեքսանդրը Չինաստանի գավաթի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրին միջին հորիզոնականը[15]։ Դեկտեմբերի վերջին գեղասահորդները ելույթ ունեցան Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում, որտեղ էլ համառ պայքարում զբաղեցրին հինգերորդ հորիզոնականը[16]։

2017 թվականի սեպտեմբերի 22-ին գեղասահորդները հայտարարեցին իրենց սպորտային կարիերայի ավարտի մասին[17]։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբներին Ալեքսանդրը առանց զուգընկերուհու էր։ Վերջինս վնասվածք էր ստացել։ Այդ ժամանակ էլ նա որոշեց փորձել իրեն որպես մարզիչ և ընդունեց լիտվացի զույգի՝ Գոդա Բուտկուտ/ Նիկիտա Երմոլաև։ Որպես մարզիչ՝ այս զույգի հետ նրա դեբյուտը Բոստոնի աշխարհի առաջնությունում էր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ նախագահի շնորհակալագիր (2010 թվականի մարտի 5). ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, 2010 թվականին Վանկուվերում կայացած XXI Օլիմպիական խաղերի բարձր սպորտային նվաճումների համար[18]
  • Լավագույնը Սանկտ Պետերբուրգի սպորտում (Սանկտ Պետերբուրգի կառավարություն, 2010 թվականի փետրվարի 2)[19]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[20]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

28.08.2010թ.ից ամուսնացած է Եկատերինա Գարուսի հետ։ 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ծնվել է նրանց որդին։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յ. Կավագուտիի հետ
Մրցաշրջան Կարճ ծրագիր Ազատ ծրագիր Ցուցադրական
2012—2013 «Հիասքանչ կապուտակ Դանուբին»
Յոհան Շտրաուս (որդի)
«Փետրվար»
Լեոնիդ Լևաշկևիչ
2011—2012 «All Alone»
Ջո Սատրիանի
(բեմադրությունը՝ Պյոտր Չերնիշև)
«Clair de Lune»
Կլոդ Դեբյուսի,
The APM Orchestra կատարմամբ
(բեմադրությունը՝ Պյոտր Չերնիշև)
«Սև աչքեր»
Իվան Ռեբրովի կատարմամբ
(բեմադրությունը՝ Իգոր Բոբրին և Նատալյա Բեստեմյանովա)
[21]
2010—2011 «Այդպես խոսում էր Զարադուստրան»
Ռիխարդ Շտրաուս
Բեռլինի Ֆիլհարմոնիկ օրկեստրի կատարմամբ
ղեկ.՝ Հերբերտ ֆոն Կարայան

(բեմադրությունը՝ Իգոր Բոբրին և
Նատալյա Բեստեմյանովա)
«Clair de Lune»
Կլոդ Դեբյուսի,
The APM Orchestra կատարմամբ
(բեմադրությունը՝ Պյոտր Չերնիշև)
Habanera «Կարմենից»
Ժորժ Բիզե
Love in Venice
Էդվին Մարտոն
Always With Me
Յուոմի Կամուրա
2009—2010 «Կարապ»
Քամիլ Սեն-Սանս
(բեմադրությունը՝ Տատյանա Դրուչինինա)
«Սենտիմենտալ վալս»
Պյոտր Չայկովսկի և
«Հիասքանչ կապուտակ Դանուբին»
Յոհան Շտրաուս (որդի)
(բեմադրությունը՝ Տատյանա Դրուչինինա)
The Prophet
Still Got the Blues
Գերի Մուր
«Հիասքանչ կապուտակ Դանուբին»
Յոհան Շտրաուս (որդի)
2008—2009 «Կարապ»
Քամիլ Սեն-Սանս
(բեմադրությունը՝ Պյոտր Չերնիշև)
Երաժշտությունը «Պայացներից»
Ռուջերո Լեոնկավալո
(բեմադրությունը՝ Իգոր Բոբրին)
The Prophet

Գերի Մուր
Սիրտակի
«Հույն Զորբա» ֆիլմից
Միկիս Թեոդորակիս
«Հիասքանչ կապուտակ Դանուբին»
Յոհան Շտրաուս (որդի)
2007—2008 Նախերգանք և ռոնդո կապրիչչոզո
օրկեստրի հետ ջութակի համար
Քամիլ Սեն-Սանս
«Սիրո պատմություն» ֆիլմի սաունդրեք

ֆրանսիս Լի

The Prophet <br
Գերի Մուր
Romance Time
Գեորգի Սվիրիդով
Սիրտակի
«Հույն Զորբա» ֆիլմից»
Միկիս Թեոդորակիս
2006—2007 Նախերգանք և ռոնդո կապրիչչոզո
օրկեստրի հետ ջութակի համար
Քամիլ Սեն-Սանս
Piano Concerto
Քամիլ Սեն-Սանս
Բրազիլական Բախիանա
Էյտոր Վիլա Լոբոս и
«Վան Հելսինգ» ֆիլմի սաունդրեք
Ալան Սիլվեստրի
Բրազիլական Բախիանա
Էյտոր Վիլա Լոբոս

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յ. Կավագուտիի հետ
Մրցումներ 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012 2012—2013 2014—2015 2015—2016 2016—2017
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 4 3 3 4 7 6 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 2 1 2 5 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 1 1 1 2 2 3 2 5
Գրան-Պրիի եզրափակիչ 5 5 5 3 6 6 3
Этапы Гран-при: Cup of China 1 2 1 6
Этапы Гран-при: Skate America 1
Этапы Гран-при: NHK Trophy 2 1 2
Этапы Гран-при: Cup of Russia 3 3 2 2 1 2 2
Этапы Гран-при: Skate Canada 3 1 5
Этапы Гран-при: Trophée Bompard 1
Небелхорн Трофи 1
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն 2/5* 2
Նիցցայի միջազգային գավաթ 1 1 1
Мордовские узоры 1
Նեպելի հուշամրցաշար 2
  • *տեղը առանձին աղյուսակում/թիմային տեղերում (2015 թվականից անհատական դասակարգում չի իրականացվում)
  • Ս. Վասիլևայի հետ
Մրցումներ 2005—2006
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 6
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 6
2005—2006պատան 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 4 января 2017. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 04.01.2017-ին.
  2. 2,0 2,1 Заслуженный тренер СССР и России Тамара Москвина: «Я — как посудомойка» Интервью Т. Н. Москвиной газете «Спорт: День за днем», 25 августа 2010 № 1504
  3. Тамара Москвина: «В апреле Кавагути прооперировали, и силы нужно поберечь»
  4. Кавагути и Смирнов не выступят на «Скейт Канада»
  5. Смирнов и Кавагути снялись с чемпионата России Интервью Т. Н. Москвиной газете «Известия», 20 декабря 2011
  6. Фигурист Смирнов перенес операцию, участие в ЧЕ под вопросом — Горшков
  7. Skaters Strut Their Stuff at Russian Test Event Արխիվացված 2012-10-24 Wayback Machine
  8. «Фигурист Александр Смирнов, получивший травму на Мемориале Панина-Коломенкина, перенес операцию». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  9. Тамара Москвина: Александр Смирнов и Юко Кавагути готовятся к новому сезону Արխիվացված 2015-12-26 Wayback Machine Интервью Т. Н. Москвиной ИТАР-ТАСС, 11 апреля 2014
  10. Rostelecom Cup. Пары: Столбова и Климов победили, Кавагути — Смирнов — 2-е.
  11. Финал Гран-при. Пары: Столбова и Климов выиграли короткую программу, Кавагути и Смирнов — 2-е.
  12. Чемпионат России. Пары: Волосожар и Траньков одержали победу, Кавагути и Смирнов — 2-е.
  13. Мемориал Непелы. Пары: Тарасова и Морозов победили, Кавагути и Смирнов вторые.
  14. Skate Canada. Пары: Дюамель — Редфорд победили, Кавагути и Смирнов пятые.
  15. Cup of China. Пары: Сяоюй и Чжан одержали победу, Кавагути и Смирнов — шестые.
  16. Чемпионат России. Пары. Столбова и Климов победили, Тарасова и Морозов вторые, Забияко и Энберт третьи.
  17. Двукратные чемпионы Европы фигуристы Кавагути и Смирнов завершили карьеру.
  18. Распоряжение Президента Российской Федерации от 5 марта 2010 года № 135-рп «О поощрении» Արխիվացված 2012-06-12 Wayback Machine
  19. «Постановление Правительства Санкт-Петербурга от 2 февраля 2010 г. № 75 «О присвоении почётного звания „Лучший в спорте Санкт-Петербурга"»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  20. Приказ Минспорттуризма № 103 — нг от 02.08.2010 О присвоении почётного спортивного звания «Заслуженный мастер спорта России» Արխիվացված 2011-08-22 Wayback Machine
  21. Тамара Москвина: "В Японии Кавагути кричали: «Красавица ты наша!»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]