Էյտոր Վիլա Լոբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Էյտոր Վիլա Լոբոս
Heitor Vila-Lobos
Հիմնական տվյալներ
Ծնվել է մարտի 5, 1887
Ռիո դե Ժանեյրո
Երկիր Բրազիլիա Բրազիլիա
Մահացել է նոյեմբերի 17, 1959
Մասնագիտություն կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ
Վիլա Լոբոս Էյտոր

Վիլա Լոբոս Էյտոր (իսպ.՝ Heitor Vila-Lobos) (մարտի 5, 1887 - նոյեմբերի 17, 1959), բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Հավաքել և գրի է առել բրազիլական երաժշտական բանահյուսությունը։ Վաղ շրջանի երկերից ազգային բնորոշությամբ առանձնանում է «Սերտանի երգերը» նվագախմբային սյուիտը (19091922 թվականին որպես կառավարական կրթաթոշակառու Վիլա Լոբոսը կատարելագործվել է Փարիզում։ 1931 թվականից Վիլա Լոբոսը եղել է երաժշտական կրթության հարցերով բրազիլական կառավարության լիազորը։ Հիմնադրել է երաժշտական դպրոցներ և երգչախմբային կոլեկտիվներ, 1942 թվականին՝ խմբակային երգեցողության ազգական կոնսերվատորիան, ստեղծել երաժշտական դաստիարակության կուռ համակարգ։ Նրա նախաձեռնությամբ 1945 թվականին Ռիո դե ժանեյրոյում բացվել է Բրազիլական երաժշտական ակադեմիան (Վիլա Լոբոսը եղել է նրա անփոփոխ պրեզիդենտը)։ Որպես դիրիժոր համերգային լայն գործունեություն է ծավալել հայրենիքում և արտասահմանում։ Վիլա Լոբոսի ստեղծագործությունը խորապես ազգային է։ Երաժշտական բանահյուսության հիման վրա են ստեղծված նրա 14 «Շոռո»-ները (1920-1929)։ Վիլա Լոբոսը օպերաների, բալետների, 12 սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, 9 սյուիտից բաղկացած «Բրազիլական բախիանաներ» շարքի (1930- 1945), 17 կվարտետի, դաշնամուրի, թավջութակի, կիթառի, տավղի կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png