Ֆրենկ Կապրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Կապրա
Frank Capra
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1897(1897-05-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲիզակվինո, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1991(1991-09-03)[1][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրԼա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCoachella Valley Public Cemetery
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն,  Իտալիա և  ԱՄՆ[4]
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Manual Arts High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանջոյիստ, արհմիութենական գործիչ, պրոդյուսեր և ռեժիսոր
Աշխատանք1922-1961
ԱմուսինՀելեն Հովել (1923-1927)
Լու Կապրա (1932-1984)
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFrank Capra, Jr.?
ԿայքIMDb-ում էջ
 Frank Capra Վիքիպահեստում

Ֆրենկ Կապրա (անգլ.՝ Frank Capra , Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրա, Ֆրենկ Ռասսել Կապրա, մայիսի 18, 1897(1897-05-18)[1][2][3][…], Բիզակվինո, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 3, 1991(1991-09-03)[1][2][3][…], Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի եռակի դափնեկիր (1935, 1937, 1939)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրան ծնվել է Սիցիլիայում։ Նրանց բազմաերեխա ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1903 թ. և հաստատվել է Լոս Անջելեսում։ 1918 թ. ավարտում է հեղինակավոր Տրուպպի համալսարանը (հետագայում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ, նույն թվականի զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, հիվանդացել է ծանր հիվանդությամբ և զորացրվել է հիվանդության պատճառով։ 1920 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է Ֆրենկ Ռասսել Կապրա անուն ազգանունով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էր ԱՄՆ-ի քարոզչության օգտին և հանդես է եկել 8 փաստագրական ֆիլմերում։ 1944 թվականին վերադառնում է իր սիրած կատակերգության ժանրին, նկարահանելով «Մկնդեղ և հին ժանյակ» ֆիլմը Քերի Գրանտ գլխավոր դերակատարմամբ։ Իսկ 1946 թվականին նկարահանում է իր թերևս ամենահայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, այն գլխավորում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկը։ Ֆիլմը մինչ օրս համարվում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը և Սուրբ Ծննդյան տոներին ցուցադրվում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստալիքներով։ Ֆրենկ Կապրան աշխատել է մինչև 1961 թվականը։ Երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականից սկսած նկարահանել է կոմեդիկ կարճամետրաժ ֆիլմեր, աշխատելով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ, ում հետ գործընկեր էր մինչև 1940 թվականը, դրանից հետո նրան փոխարինեց Սիդնի Բակմանը։ 1933 թվականին սկսել է «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմի նկարահանումները և ավարտել ֆիլմը 1934 թ.։ Հենց այս ֆիլմը Ֆրենկ Կապրային ճանաչում բերեց և առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Շատ դերասաններ տարբեր պատճառներով հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, արդյունքում գլխավոր դերերը բաժին հասան Կլարկ Գեյբլին ու Կլոդետ Կոլբերին, ովքեր Օսկար ստացավ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը ստացավ ընդհանուր թվով 5 Օսկար (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և լավագույն հարմարեցված սցենար անվանակարգերում)։ Դրան հաջորդեցին «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Դիմավորեք անհայտին», «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք», «Քեզ հետ չես տանի» նույնպես հաջողված ֆիլմերը։ Կապրայի ֆիլմերում են նկարահանվել և և ճանաչում ձեռք բերել այդ ժամանակների ամերիկյան շատ դերասաններ՝ Ջեյմս Ստյուարտ, Բարբարա Սթենվիկ, Գերի Կուպեր, Քերի Գրանտ և այլք։ 1937 թ. նկարահանում է «Կորած հորիզոն» 6 ժամանոց ֆանտաստիկ ֆիլմը, որը սակայն հետագայում շատ փոփոխությունների է ենթարկվում՝ կրճատվելով մի քանի ժամով։

Ամերիկյան շատ հայտնի ռեժիսորներ ոգեշնչված են եղել նրա տարբեր ֆիլմերից ու նրա ոճից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 37 ֆիլմերի ռեժիսոր է։

Ֆրենկ Կապրան նկարահանումների ժամանակ

Առավել նշանավոր ֆիլմերն են

  • 1926-«Ուժեղը» (The Strong Man)
  • 1927-«Երկար անդրավարտիք» (Long Pants)
  • 1927-«Մայքի սիրո համար» (For the Love of Mike)
  • 1928-«Այս որոշակի իրը» (That Certain Thing)
  • 1928-«Միննի թատրոնը» (Il teatro di Minnie (The Matinée Idol))
  • 1928-«Ուժեղների ուղին» (The Way of the Strong)
  • 1928-«Ճնշման ուժը» (The Power of the Press)
  • 1928-«Ուրեմն սա սեր է՞» (So This Is Love?)
  • 1929-«Երիտասարդ սերունդ» (La nuova generazione (The Younger Generation))
  • 1929-«Դոնովանի գործը» (L'affare Donovan (The Donovan Affair))
  • 1931-«Հրաշալի աղջիկը» (The Miracle Woman)
  • 1931-«Պլատինե շիկահերը» (Platinum Blonde)
  • 1931-«Դիրիժաբլ» (Dirigibile)
  • 1932-«Արգելվածը» (Forbidden)
  • 1932-«Ամերիկյան խենթություն» (American Madness)
  • 1933-«Գեներալ Յենի դառը թեյը» (The Bitter Tea of General Yen)
  • 1933-«Լեդի մեկ օրով» (Lady for a Day)
  • 1934-«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (It Happened One Night)
  • 1934-«Բրոդվեյ Բիլլ» (Broadway Bill)
  • 1936-«Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (Mr. Deeds Goes to Town)
  • 1937-«Կորած հորիզոն» (Lost Horizon)
  • 1938-«Քո հետ չես տանի» (You Can't Take It with You)
  • 1939-«Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington)
  • 1941-«Ծանոթացեք Ջոն Ջոուի հետ» (Meet John Doe)
  • 1943-«Պատերազմի նախերգանք» (վավերագրական) (Prelude to War)
  • 1943-«Ճակատամարտ Ռուսաստանի համար» (The Battle of Russia)
  • 1944-«Մկնդեղ և հին ժանյակ» (Arsenic and Old Lace)
  • 1946-«Այս հրաշալի կյանքը» (It's a Wonderful Life)
  • 1951-«Փեսացուն վերադառնում է» (Here Comes the Groom)
  • 1959-«Ծակ գլխի մեջ» (A Hole in the Head)
  • 1961 -«Մի բուռ հրաշք» (Pocketful of Miracles)

Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Կապրան գեներալ Ջորջ Մարշալից շքանշան է ստանում
  • Ֆրենկ Կապրայի ֆիլմերը ընդհանուր թվով 14 «Օսկար» են ստացել տարբեր անվակարգերում, ինչպես նաև բազմաթիվ այլ հեղինակավոր կինոմրցանակներ։
    • «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի լավագույն հարմարեցված սցենար
    • «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» - լավագույն ռեժիսոր
    • «Կորած հորիզոն» - լավագույն մոնտաժ, լավագույն դիզայն
    • «Քո հետ չես տանի» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
    • «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» - լավագույն օրիգինալ սցենար
    • «Պատերազմի նախերգանք» - լավագույն վավերագրական ֆիլմ
    • «Փեսացուն վերադառնում է» - լավագույն երգ
    • «Ծակ գլխի մեջ» - լավագույն երգ
  • Նա 3 «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվակարգում (նրանից շատ ստացել է միայն Ջոն Ֆորդը
  • Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 3 ֆիլմ՝
    • «Այս հրաշալի կյանքը» - 11-րդ տեղ (1998 թ. ցանկ), 20-րդ տեղ (2007 թ. ցանկ)
    • «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 29-րդ տեղ (1998 թ. ցանկ), 26-րդ տեղ (2007 թ. ցանկ)
    • «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 35-րդ տեղ (1998 թ. ցանկ), 46-րդ տեղ (2007 թ. ցանկ)
  • Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում տեղ են գտել «Այս հրաշալի կյանքը»ը (որպես լավագույն ֆանտաստիկա) և «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (որպես ռոմանտիկ կատակերգություն)
  • 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում (2011 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ) առկա է նրա 3 ֆիլմ
    • «Այս հրաշալի կյանքը» - 28-րդ տեղ
    • «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 102-րդ տեղ
    • «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 141-րդ տեղ
  • 1945 թվականին ստացել է շքանշան ծառայության համար
  • 1981 թվականին ստացել է Միդլթաունի (Կոնեկտիկուտ) Ուեսլի համալսարանի պատվավոր կոչում
  • 1986 թվականին ստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արվեստի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barson, Michael. The Illustrated Who's Who of Hollywood Directors։ The Sound Era . New York։ Noonday Press, 1995. ISBN 0-374-52428-9.
  • Beauchamp, Cari. Joseph P. Kennedy Presents։ His Hollywood Years. New York։ Vintage, 2010. ISBN 978-0-307-47522-0.
  • Capra, Frank. Frank Capra, The Name Above the Title։ An Autobiography. New York։ The Macmillan Company, 1971. ISBN 0-306-80771-8.
  • Chandler, Charlotte. The Girl Who Walked Home Alone։ Bette Davis, A Personal Biography. New York։ Simon & Schuster, 2006. ISBN 0-7862-8639-3.
  • Dickstein, Morris. Dancing in The Dark։ A Cultural History of The Great Depression. New York։ W.W. Norton & Company, 2010. ISBN 978-0-393-07225-9.
  • Dixon, Wheeler W. The Early Film Criticism of Francois Truffaut. Bloomington, Indiana։ Indiana University Press, 1993. ISBN 978-0-253-20771-5.
  • Freer, Ian. Movie Makers։ 50 Iconic Directors from Chaplin to the Coen Brothers. London։ Quercus Publishing Plc, 2009. ISBN 978-1-84724-512-0.
  • Kotsabilas-Davis, James and Myrna Loy. Being and Becoming. New York։ Primus, Donald I Fine Inc., 1987. ISBN 1-55611-101-0.
  • Lazere, Donald. American Media and Mass Culture։ Left Perspectives. Berkeley, California։ University of California Press, 1987. ISBN 978-0-520-04496-8.
  • Medved, Michael. Hollywood vs. America։ Popular Culture and the War on Traditional Values. New York։ HarperCollins, 1992. ISBN 978-0-06-016882-7.
  • McBride, Joseph. Frank Capra։ The Catastrophe of Success. New York։ Touchstone Books, 1992. ISBN 0-671-79788-3.
  • Oderman, Stuart. Talking To the Piano Player։ Silent Film Stars, Writers and Directors Remember. Albany, Georgia։ BearManor Media, 2005. ISBN 1-59393-013-5.
  • Poague, Leland. Frank Capra։ Interviews (Conversations With Filmmakers Series). Jackson, Mississippi։ University Press of Mississippi, 2004. ISBN 978-1-57806-617-9.
  • Pendergast, Tom and Sara, eds. St. James Encyclopedia of Popular Culture, Vol. 1. Detroit։ St. James Press, 2000. ISBN 1-55862-348-5.
  • Stevens, George Jr. Conversations with the Great Moviemakers of Hollywood's Golden Age. New York։ Alfred A. Knopf, 2006. ISBN 978-1-4000-4054-4.
  • Wakeman, John, ed. World Film Directors։ Volume One, 1890–1945. New York։ H.W. Wilson Co., 1987. ISBN 978-0-8242-0757-1.
  • Wiley, Mason and Damien Bona. Inside Oscar։ The Unofficial History of the Academy Awards. New York։ Ballantine Books, 1987. ISBN 0-345-34453-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Կապրա» հոդվածին։