Ֆրանչեսկո Հայեց
Ֆրանչեսկո Հայեց Francesco Hayez | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1791[1][2] կամ փետրվարի 11, 1791[3][4][5][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[6] |
Վախճանվել է | փետրվարի 10, 1881[2], փետրվարի 12, 1882[7] (91 տարեկան) կամ դեկտեմբերի 21, 1882[6][1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիայի թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա, Սուրբ Ղուկասի ակադեմիա և Accademia del Regno italico? |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, վիմագրող, գծանկարիչ և փորագրիչ |
Ոճ | Տրուբադուրների ոճ, օրիենտալիզմ և ռոմանտիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Համբույր, Հաղթանակած մարզիկը, Հավերժահարսերի լոգանքը, The destruction of the temple of Jerusalem? և Christ and the woman taken in adultery? |
Ուսուցիչ | Ֆրանչեսկո Մաջիոտո և Տեոդորո Մատեինի |
Աշակերտներ | Ֆերդինանդո Բրամբիլա |
Francesco Hayez Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Հայեց[8](իտալ.՝ Francesco Hayez, փետրվարի 10, 1791[1][2] կամ փետրվարի 11, 1791[3][4][5][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[6] - փետրվարի 10, 1881[2], փետրվարի 12, 1882[7] կամ դեկտեմբերի 21, 1882[6][1], Միլան, Իտալիայի թագավորություն[6]) - իտալացի գեղանկարիչ, XIX դարի կեսերին ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչներից է, հայտնի իր պատմական նկարներով, քաղաքական ալեգորիաներով և դիմանկարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկո Հայեցի հայրը գաղթել է Ֆրանսիայից։ Դաստիարակություն ստացել է իր մորաքրոջ տանը։ Մանուկ հասակից Հայեցը լավ էր նկարում, այդ իսկ պատճառով էլ նրա հորեղբայրը նրան աշակերտության է ուղարկում նկարիչ-ռեստավրատորի մոտ։ Ավելի ուշ նա դարձավ գեղանկարիչ Ֆրանչեսկո Մաջոտոյի աշակերտը, որի մոտ մնաց երեք տարի։
1809 թվականին Հայեցը հաղթում է Վենետիկյան ճեմարանի կազմակերպած մրցույթում, որից հետո մեկ տարի սովորել է Հռոմի Սան-Լուկա ճեմարանում։ Հայեցը մնաց Հռոմում մինչև 1814 թվականը, այնուհետև տեղափոխվեց Նեապոլ, որտեղ, հետևելով Յոախիմ Մյուրատի հանձնարարությանը, ստեղծեց իր գլխավոր աշխատանքը՝ «Ոդիսևսը Ալկինոյա դղյակում» նկարը։ Որոշ ժամանակ անց Հայեցը մեկնեց Միլան։ Այնտեղ նա երկար ժամանակ դասավանդում էր գեղանկարչություն Բրերայի ակադեմիայում, 1860 թվականին դարձավ այնտեղի տնօրեն։ Ներկա պահին այնտեղ են տեղակայված նրա աշխատանքների մեծ մասը։
Հայեցն աշխատում էր հիմնականում կրոնական, պատմական և դիցաբանական թեմաներով։ Բացի այդ նա շատ լավ դիմանկարիչ էր, Իտալիայի շատ անվանի մարդիկ մեծ պատիվ էին համարում նրա բնորդը դառնալ։ Գնահատել նրա ամբողջ ստեղծագործական ուղին շատ բարդ է, քանի որ Հայեցը հաճախ չէր ստորագրում իր նկարների վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Francesco Hayez — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Monte M. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2004. — Vol. 61.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.zeno.org/Kunstwerke/A/Hayez,+Francesco
- http://myexhibcards.narod.ru/hayez.html
- http://www.haltadefinizione.com/en/gallery.html?idopera=18
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Հայեց» հոդվածին։ |
|
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Փետրվարի 11 ծնունդներ
- Վենետիկ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 1881 մահեր
- Փետրվարի 12 մահեր
- 1882 մահեր
- Դեկտեմբերի 21 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Իտալացի լուսանկարիչներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի փորագրիչներ
- Ռոմանտիստ արվեստագետներ
- Օրիենտալիստ նկարիչներ