Ֆիլիպ V (Իսպանիայի թագավոր)
Ֆիլիպ V Felipe V | ||
| ||
---|---|---|
1683 - 1700 | ||
(Անջուրիայի դուքս անվան տակ) | ||
Նախորդող | Լուի Ֆրանսուա Ֆրանսիացի | |
Հաջորդող | Լյուդովիկոս Ֆրանսիացի | |
| ||
1700 նույեմբերի 16 - 1724 հունվարի 14 | ||
Նախորդող | Կարլ II | |
Հաջորդող | Լուիս I | |
1724 սեպտեմբերի 6 - 1746 հուլիսի 9 | ||
Նախորդող | Լուիս I | |
Հաջորդող | Ֆերդինանդ VI | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ | |
Դավանանք | Կաթոլիկություն | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 19, 1683 (340 տարեկան) | |
Ծննդավայր | Վերսալ | |
Վախճանի օր | հուլիսի 9, 1746 | |
Վախճանի վայր | Մադրիդ | |
Թաղված | Tomb of Philip V of Spain և Royal Palace of La Granja de San Ildefonso | |
Դինաստիա | Բուրբոններ | |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն և Kingdom of Spain | |
Հայր | Լյուդովիկոս Մեծ Դոֆին | |
Մայր | Մարիա Աննա Բավարացի | |
Ամուսին | Մարիա Լուիզա Սավոյացի Իզաբելա Ֆարնեզե | |
Զավակներ | Լուիս I Ֆերդինանդ VI Կառլոս III Մարանա Վիկորիա Բուրբոն Ֆիլիպ I (Պարմայի դուքս) մարիա Թերեզա Լուիս Իսպանացի Մարիա Անտոնիա | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Ֆիլիպ V (իսպ.՝ Felipe V), մինչև գահին նստելը՝ Ֆիլիպ, հերցոգ Անժուրացի (ֆր.՝ Philippe duc d’Anjou) (դեկտեմբերի 19, 1683[1][3][2][…], Վերսալ[3] - հուլիսի 9, 1746[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[3]), Իսպանիայի թագավորը 1700 թ.-ից 1746 թվականներին (հօգուտ որդու՝ Լուիսի, գահից հրաժարվելու ժամանակահատվածը՝ 1724 թվականի հունվարի 14-ից սեպտեմբերի 6-ը) Բուրբոնների իսպանական գծի հիմնադիր։
Լյուդովիկոս Մեծի երկրորդ որդին, Լյուդովիկոս XIV-ի թոռը, և Լյուդովիկոս XV հորեղբայրը։ Հորական տատու կողմից՝ Մարիա Թերեզա, համարվում է իսպանացի թագավոր Ֆիլիպ IV-ի ծոռը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայում։ Կարլոս II-ից հետո թագադրվել է 17 տարեկան հասակում։ Այդ որոշումը առաջացրել է եվրոպական տերությունների կոալիցիայի բողոքը, որը վախենում էր աշխարհում Ֆրանսիայի գերիշխանությունից, և իսպանական ժառանգության համար պատերազմից (1700-1713)։ Արդյունքում Ֆիլիպը պահպանել է իսպանական թագը և ծովային գաղութները, սակայն հրաժարվել է ֆրանսիական գահի իրավունքներից (որը կանխարգելում էր երկու տերությունների միաձուլումը) և կորցնում էր Եվրոպայում իսպանական Հաբսբուրգների մի շարք ունեցվածքները։
1700 թվականից մինչև 1715 թվականը Իսպանիան ամբողջությամբ գտնվում էր Ֆրանսայի ազդեցության տակ և մտնում էր նրա կազմի մեջ։ Ֆիլիպը ամբողջությամբ հետևում էր Լյուդովիկոս XIV-ի հրահանգներին։
Ֆիլիպը երկրորդն անգամ ամուսնանալով Ելիզավետա Ֆարեսեյի հետ, և Լյուդովիկոս XIV մահից մեկ տարի անց ֆրանսիական ազդեցությունը սկսեց իր տեղը զիջել այլ տերություններին, գլխավորապես իտալական ազդեցությանը, որի գլուխ էին կանգնած թագուհին և կարդինալ Ալբերոնին (մինչև 1719 թվականը), օրինակը հանդիսանում է Չելամարեի դավադրությունը, որը ուղղված էր Լյուդովիկոս XIV-ի մահացած թոռանը՝ Ֆիլիպին։ Հիմնվելով Իսպանիայի դեսպան իշխան Չելամարեյի աջակցության վրա, դքսուհի Մեսկիի աջակիցները կազմել էին դավադրության ծրագիր։ Այդ ամենի մի մասն էին կազմում դքսուհի օրիորդ Բարոնուհի դե Ստալը, ով իրենից հետո թողել էր հետաքրքիր հուշեր, կարդինալ Պոլինյակը, դուքս Ռիշիլիոն և ևս մի քանի անձինք։ Դավադիրները կառուցել էին անկասելի ծրագիր՝ առևանգել ռեգենտին, և ստիպել ճանաչել ռեգենտ Ֆիլիպ V-ին, որը պետք է հրավիրեր Գերագույն նահանգներ։ Սակայն պլանի կատարումը կատարյալ ձախողվեց։
Ֆիլիպի նախարարները իրենց գլխավոր ջանքերը ուղղել էին եկեղեցու ազդեցության և դատարանում ու պետական կառավարման շրջանում հոգևորականների իրավունքների կրճատմանը և ժողովրդական լուսավորության մակարդակի բարձրացմանը։ Այս թագավորության բարեփոխումներից առավել նշանավոր էին կաստիլական օրենքի վերացումը և օրենքի սահմանումը, ըստ որի կանայք չէին ստանում ժառանգություն։
Բացի այդ, Ֆիլիպի կառավարումը նշանավորվել է Կատալոնիայի ֆուրոզի վերացմամբ այն բանից հետո, երբ 1714 թվականին ճնշվել է կատալոնացիների ապսամբությունը։ Հոգալով իր կայսրության քաղաքական կազմակերպության մասին, Ֆիլիպը Ֆրանսիայում կիրառելով Բուրբոների կենտրոնացնող մոտեցումը, հրատարակել որոշումները, որոնք վերջ էին դնում Արագոնի քաղաքական ինքնավարությանը, որը պատերազմի ժամանակ պաշտպանում էր Կարլոսի իրավունքները։ Մյուս կողմից, Նավարան և Բասկ նահանգները, որոնք հավանություն տվեցին թագավորին, չեն կորցրել իրենց ինքնավարությունը և պահպանել իրենց իշխանության ինստիտուտները և օրենքները։
Ֆիլիպի օրոք Իսպանիայի տնտեսությունը սկսել է զգալի չափով վերականգնվել XVII դարի ձգձգվող ճգնաժամից հետո, ինչը կապված է երկրի օտարերկրյա խորհրդատուների ներգրավման հետ (ֆրանսիական և, ավելի ուշ, իտալական)։
Ջիբրալթարին վերադարցնելու միտքը երբեք չի լքել Ֆիլիպին. նա հույս ուներ վերադարձնել այն Անգլիական գահի հավակնորդ Յակոբ III Ստյուարտի օգնությամբ։ Նա նաև երազում էր վերադարձնել իտալական նահանգները, որոնք բաժին էին հասել Ավստրիային Ուտրեխի պայմանագրով։ Ի վերջո նրան հաջողվել է, մասամբ դիվանագիտության միջոցով, մասամբ ռազմական ուժի օգնությամբ, հասնել նրան, որ երկու Սիցիլիական թագավորությունները բաժին ընկնեն նրա որդուն՝ դոն Կարլոսին։
Նա փորձում էր մտնել դաշինքի մեջ Ռուսաստանի հետ այն բանից հետո, երբ նրա և Ավստրիայի միջև կայացավ համաձայանագիր (Վիենայի տռակտատ), ուղղված Ֆրանսիայի, Անգլիայի և Պրուսիայի (Հանոերի դաշինք) դեմ։
1724 թվականին ֆիլիպը, ով տուժել էր ծանր սթրեսից, գահից հրաժարվեց հօգուտ իր ավագ եղբայր Լուիս I-ի, բայց երիտասարտ թագավորը մահացավ նույն տարում՝ ծաղիկ հիվանդությունից, և հայրը նորից վերադարձավ գահին, չնայած հիվանդությունը նրան չթողեց այնտեղ մինչև կյանքի վերջը։
Ըստ կտակի թաղված է Լա-Գրանխա պալատական եկեղեցում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1701 թվականին Ֆիլիպ V-ն ամուսնացել է Մարիամ Լուիզա Սաբովսկիի հետ (1688-1714)։ Նրանք ունեցել են չորս որդի, որոնցից երկուսը մահացել են վաղ մանկությունում.
- Լուիս (1707-1724), Իսպանիայի թագավոր Լուիս I` 1724 թվականի օգոստոսի 15-ից 31-ը։ Կինը՝ Լուիզա Եղիսաբեթ Օռլեանցի
- Ֆիլիպ (1709 թվականի հուլիսի 2-ից 18-ը)
- Ֆիլիպ (1712 թվականի հուլիսի 7-ից - 1719 թվականի դեկտեմբերի 29)
- Ֆերդինանդ (1713-1759), Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VI (1746-1759): Կինը` Բարբարա Պորտուգալացի։
Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1714 թվականի դեկտեմբերի 24-ին Եղիսաբեթ Ֆարնեսեյի հետ (1692-1766)։ Այս ամուսնությունից ծնվել են.
- Կարլոս (1716-1788), Նեապոլի և Սիցիլիայի թագավոր (ինչպես Կարլ VII) (1734-1759), Իսպանիայի թագավոր Կարլ III (1759-1788), կինը՝ Մարիա Ամալյա Անգլոսաքսոնացի
- Ֆրանսիսկո (1717 թվականի մարտի 21-ից ապրիլի 21)
- Մարիաննա Վիկտորիա (1718-1781), ամուսնացել է Պորտուգալիայի թագավոր Ժոզե I-ի հետ
- Ֆիլիպ (1720-1765), Պարմի հերցգոգ, կինը՝ Մարիա Լուիզա Եղիսաբեթ Ֆրանսիացի
- Մարիա Թերեզա (1726-1746), ամուսնացել է Ֆրանսիայի դոֆին Լյուդովիկոս Ֆերդինանատի հետ։
- Լուիս (1727-1785), հրաժարվել է կրոնական կարիերաից, ամուսնացել է մորգանական ամուսնությամբ և իր և իր ժառանգների համար ստացել է Չինչոնի դուքս տիտղոսը
- Մարիա Անտոնիա (1729-1785), 1750 թվականին ամուսնացել է Սարդինայի թագավոր Վիկտոր Ամադեուս III-ի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆիլիպ V, իսպանացի թագավոր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ V (Իսպանիայի թագավոր)» հոդվածին։ |
|