Մարիա Լուիզա Սավոյացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Լուիզա Սավոյացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1688(1688-09-17)[1][2]
Ծննդավայր Թուրին, Սավոյայի դքսություն
Վախճանի օր փետրվարի 14, 1714(1714-02-14)[1][2] (25 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Թաղված էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Դինաստիա Սավոյաների տուն
Քաղաքացիություն  Իսպանիա
Հայր Victor Amadeus II of Savoy?
Մայր Anne Marie d'Orléans?
Ամուսին Ֆիլիպ V
Զավակներ Louis I of Spain?[2], Ferdinand VI of Spain?, Infante Felipe Pedro of Spain? և Philip Louis of Spain?[2]
 
Պարգևներ

Մարիա Լուիզա Սավոյացի (իտալ.՝ Maria Luisa di Savoia, սեպտեմբերի 17, 1688(1688-09-17)[1][2], Թուրին, Սավոյայի դքսություն - փետրվարի 14, 1714(1714-02-14)[1][2], Մադրիդ, Իսպանիա)՝ Վիկտոր Ամադեուս II-ի դուստրը, Իսպանիայի Ֆիլիպ V -ի կինը, իսպանական երկու թագավորների մայր։ Արքայադուստրը հայտնի դարձավ Իսպանիայում 1702—1703 թվականներին, երբ թագավորության ժամանակավոր կառավարիչն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լուիզան ծնվել է Թուրինի թագավորական պալատում 1688 թվականի օգոստոսին։ Նա Սավոյայի հերցոգ Վիկտոր Ամադեուս II-ի և նրա առաջին կնոջ՝ ֆրանսիացի արքայադուստր Աննա Մարի Օռլեանցիի վեց երեխաներից երրորդ երեխան և դուստրն էր։ Մորական կողմից Մարիա Լուիզան Օռլեանի հերցոգ Ֆիլիպի և Գերիետտա Ստյուարտի թոռնուհին էր։ Նա ջերմ հարաբերությունների մեջ էր ավագ քրոջ ՝ Մարիա Ադելայիդայի և մոր հետ, որը զբաղվում էր իր երեխաների դաստիարակությամբ[3]։

Մանկության տարիներին արքայադուստրն իր ժամանակն անց է կացրել Թուրինի հարևանությամբ գտնվող Ռեդժինա ամառանոցում։ Այդ ժամանակաշրջանում նա ամեն շաբաթ այցելում էր իր տատիկին[4]։

1700 թվականի նոյեմբերին Իսպանիայի անժառանգ թագավոր Կառլ II-ի մահվանից հետո, Իսպանիայի թագավոր է դառնում Անժույի հերցոգ Ֆիլիպը՝ (Ֆիլիպ V) Լուի Դոֆին Ֆրանսիացու երկրորդ որդին։ նրա ֆրանսիական ծագումը խանգարում էր թագավորելուն, և այդ իսկ պատճառով նա որոշում է ամրապնդել կապերը Սավոյան դինաստիայի հետ և օգնություն է խնդրում Մարիա Լուիզայի հորից։ Մի քանի տարի առաջ Ֆիլիպի եղբայր Լյուդովիկոսն ամուսնացել էր Մարիա Լուիզայի ավագ քրոջ՝ Մարիա Ադելայիդայի հետ, և 1701 թվականին նա խնդրեց իր պապի՝ Լուի Արև արքա (Լյուդովիկոս XIV) արքայադստեր ձեռքը[5]։.

Մարիա Լուիզայի 13 տարին դեռ նոր էր լրացել, երբ 1701 թվականի սեպտեմբերի 12-ին նրա և Ֆիլիպի միջև ամուսնության համաձայնության պայմանագիր կնքվեց։ Սեպտեմբերի 18-ին փոքր պահակախմբի ուղեկցությամբ արքայադուստրը ժամանեց Նիս, որտեղ երկու օր անց հանդիպեց Հռոմի պապ Կղեմես XI-ին և նրանից ստացավ Ոսկե վարդ, որպես հարսանեկան ծիսական նվեր։ Նիսից արքայադուստրը մեկնեց Բարսելոնա, որտեղ և 1701 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ պաշտոնական հարսանեկան արարողությունը[6][7]։

Ամուսնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լուիզայի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Ուրսինայի արքայադուստր Աննա դե Լա Տրեմոլը, որը ամենուր նրա հետ էր, քանի որ թագուհին բավականին երիտասարդ էր, դեռահաս երեխա։ Նա ուղեկցում էր նրան ամենուրեք․ ներկա էր լինում գաղտնի և պաշտոնական հանդիպումներին, թաքնվում էր գաղտնի սենյակում և ականջ դնում, նույնիսկ նրա կյանքի ամենաինտիմ պահերին եղել է պալատում, քանի որ Մարիա Լուիզայի և Ֆիլիպի ննջասենյակն ընդհանուր էր։ Այս ամենի արդյունքում նա կարողանում էր ազդեցություն ունենալ ոչ միայն թագուհու, այլև թագավորի վրա[8][9]։

Ֆիլիպը դեռ շատ վաղուց սիրահարված էր Մարիա Լուիզային և նրանց ամուսնությունից հետո դոմինանտությունը թագուհու կողմն էր։ Նա շատ խելացի էր իր տարիքի համար և կարողանում էր ոգևորել և ուժ տալ ամուսնուն, նույնիս պատերազմակական դաշտում լինելու ժամանակ[8]։

1702 թվականին Ֆիլիպը ստիպված թողնում է կնոջը և մեկնում Նեապոլ, ռազմի դաշտ՝ պաշտպանելու իսպանական ժառանգությունը [10]։ Նրա բացակայության ժամանակ Մարիա Լուիզան որպես ռեգենտ Մադրիդից ղեկավարում էր երկիրը։ Չնայած նրա այդ երիտասարդ տարիքին, նա շատ հաջողակ քաղաքական գործիչ էր։ Նրանով հիանում էին ոչ միայն մադրիդցիները, այլև ողջ Իսպանիայի բնակիչները[11]։ Մարիա Լուիզան իր կառավարման ժամանակ բազմաթիվ հանդիպումներ էր ունենում տարբեր դեսպանների, քաղաքական գործիչների, նախարարների հետ, նամակագրությամբ կապ էր պահում Ֆիլիպի հետ և փորձում կանխել թշնամու հարձակումները[8][12]։

Ամուսնու պատերազմից վերադառնալուց հետո, 1703 թվականին Մարիա Լուիզան կրկին վերադառնում է իր հիմնական պարտականություններին։ 1704 թվականին Լյուդովիկոս XIV -ի հրամանով Ուրսինայի արքայադուստրը արտաքսվում է երկրից, սակայն մեկ տարի անց կրկին վերադառնում է պալատ[13]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1707 թվականին Մարիա Լուիզան լույս աշխարհ է բերել իր առաջին որդուն Լուիս I-ին[14]։ Հաջորդ վեց տարիների ընթացքում թագուհին մայրացել է ևս երեք անգամ։ Կրտսեր որդու՝ Ֆերդինանդ VI-ի ծննդից անմիջապես հետո Մարիա Լուիզայի մոտ հայտնաբերվում է տուբերկուլյոզ[15]։

1714 թվականի փետրվարին, 26 տարեկան հասակում թագուհին մահանում է[16]։ Նրան հուղարկավորել են Էլ Էսկորիալում[17]։

1714 թվականի դեկտեմբերին Ֆիլիպ V Իսպանիայի թագավորը երկրորդ անգամ է ամուսնանում։ Իզաբելլա Ֆարնեզը Պարմի հերցոգի՝ Ֆրանչեսկո Ֆարնեզայի հետ[18]։

Մարիա Լուիզայի անունով են կոչել նրա զարմուհուն[19]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ V -ի հետ ամուսնությունից Մարիա Լուիզան ունեցել է չորս որդի, որից երկուսն են ողջ մնացել և դարձել Իսպանիայի թագավորներ։

  • Լուիս I Ֆիլիպ (25 օգոստոսի 1707 թ․ — 31 օգոստոսի 1724 թ․), ամուսնացած է եղել Լուիզա Ելիզավետա Օռլեանցու հետ, որը Ֆիլիպ II-ի՝ Օռլեանի հերցոգի և Ֆրանսուազ Մարիա դե Բուրբոնի հինգերորդ դուտրն էր։ Երեխաներ չեն ունեցել
  • Ֆիլիպ (2—18 հուլիսի 1709 թ․)
  • Ֆիլիպ Պեդրո (7 հունիսի 1712 թ․ — 28 դեկտեմբերի 1719 թ․)[20]
  • Ֆերդինանդ (23 սեպտեմբերի 1713 թ․ — 10 օգոստոսի 1759 թ․)՝ Իսպանիայի թագավոր։ Ամուսնացած է եղել Պորտուգալիայի թագավոր Ժուանա V-ի և Մարիա Աննա Ավստրինսկու ավագ դստեր Բարբարա Պորտուգալացու հետ։ Երեխաներ չեն ունեցել։

Մարիա Լուիզա Սավոյացու նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. Williams, 1909, էջ 37
  4. Williams, 1909, էջ 35
  5. F. Jefferies  // The Gentleman's magazine : magazine. — 1789. — Т. 302-303. — С. 286.
  6. F. Jefferies. // The Gentleman's magazine : magazine. — 1789. — Т. 302-303. — С. 284.
  7. Avello, 1998, էջ 65
  8. 8,0 8,1 8,2 Campbell Orr, 2004, էջեր 39—40
  9. Avello, 1998, էջ 165
  10. Sharp, 2009, էջ 531
  11. Sharp, 2009, էջ 532
  12. Avello, 1998, էջ 107
  13. Sharp, 2009, էջ 535
  14. Avello, 1998, էջ 192
  15. Avello, 1998, էջ 222
  16. Avello, 1998, էջ 230
  17. Avello, 1998, էջ 236
  18. Avello, 1998, էջ 248
  19. Predari, 1869, էջ 266
  20. Avello, 1998, էջ 212