Jump to content

Ֆերդինանդ Ջուլիուս Քոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ջուլիուս Քոն
գերմ.՝ Ferdinand Cohn[1]
Ծնվել էհունվարի 24, 1828(1828-01-24)[2][3][4][…]
Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էհունիսի 25, 1898(1898-06-25)[2][3][4][…] (70 տարեկան) կամ հունիսի 26, 1898(1898-06-26)[1] (70 տարեկան)
Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
բնական մահով[1]
ԳերեզմանOld Jewish Cemetery
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունմանրէաբան, բուսաբան, համալսարանի դասախոս և մանրէաբան
Հաստատություն(ներ)Վրոցլավի համալսարան[5]
Գործունեության ոլորտբուսաբանություն[1] և կենսաբանական դասակարգում[1]
Պաշտոն(ներ)պրիվատ-դոցենտ, պրիվատ-դոցենտ, extraordinary professor? և պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Հայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն[1], Society of German Natural Scientists and Physicians? և Q105071913?
Ալմա մատերMaria-Magdalenen-Gymnasium? (1844)[1], Վրոցլավի համալսարան (1846)[1] և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1847)[1]
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր[5] և պրոֆեսոր[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7][1]
Եղել է գիտական ղեկավարGeorg Lunge?
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Cohn
 Ferdinand Julius Cohn Վիքիպահեստում

Ֆերդինանդ Ջուլիուս Քոն (հունվարի 24, 1828(1828-01-24)[2][3][4][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[1] - հունիսի 25, 1898(1898-06-25)[2][3][4][…] կամ հունիսի 26, 1898(1898-06-26)[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի բուսաբան և մանրէաբան։

«Լեոպոլդինա» գերմանական բնագետ ակադեմիայի անդամ (1849)[9], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1897[10]), Փարիզի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1895)[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա գաղթականների ընտանիքում։

Կրթություն է ստացել Բրեսլավլի համալսարանում։ 1850 թվականից եղել է բուսաբանության դոցենտ, իսկ 1859 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1866 թվականին հիմնադրել է բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Մահացել է 1898 թվականի հունիսի 25-ին և թաղվել Բրեսլավլի հին հրեական գերեզմանատանը։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնի հիմնական աշխատանքները նվիրված են ամենապարզ մանրադիտակային բույսերին, ջրիմուռներին և սնկերին։ Քոնի գիտական աշխատություններում դիտարկվում են դրանց ձևաբանության, զարգացման պատմության և համակարգվածության հարցերը։ Քոն առաջին անգամ բակտերիաները դասել է բույսերի շարքին։ Ռոբերտ Կոխի հետ մասնակցել է սիբիրախտի հետազոտությանը։

1870 թվականից Քոն հրատարակել է «Beiträge zur Biologie der Pflanzen» ամսագիրը, որտեղ տպագրել է իր որոշ աշխատանքներ, օրինակ՝ Վոլվոքսի օրգանիզմների մասին։

1872-1875 թվականներին Քոնը բակտերիաների վերաբերյալ իր հետազոտությունը հրապարակել է «Neue Untersuchungen über Bacterien» աշխատությունում, որում ուսումնասիրել է այդ օրգանիզմների սիստեմատիկ և կենսաբանական առանձնահատկությունները՝ փորձելով պարզել նրանց դերը խմորման, քայքայման և համաճարակային հիվանդությունների զարգացման մեջ։

  • Zur Naturgeschichte des Protococcus Pluvialis Բոն, 1851
  • Die Menschheit und die Pflanzenwelt Բրեսլավլ, 1851
  • Entwickelungs-geschichte des Pilobolus Crystallinus («Nova acta», 1851)
  • Der Haushalt der Pflanzen Լայպցիգ, 1854
  • Untersuchungen über die Entwicklungsgeschichte der Mikroskopischen Algen und Pilze Բոն, 1854
  • Empusa muscae Բոն, 1855
  • Entwickelung der Sphaeroplea annulina Բեռլին, 1855
  • Beiträge zur Biologie der Pflanzen Բրեսլավլ, 1870
  • Neue Untersuchungen über Bakterien Բոն, 1872-75
  • Die Pflanze Լայպցիգ, 1882

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Mez C. C. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 3. — S. 284—296.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #116629207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. www.leopoldina.org (գերմ.)
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 77.
  9. Ferdinand Cohn(գերմ.)
  10. Cohn; Ferdinand Julius (1828—1898)(չաշխատող հղում)(անգլ.)
  11. Les membres du passé dont le nom commence par C(ֆր.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Ջուլիուս Քոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Ջուլիուս Քոն» հոդվածին։