Ֆերդինանդ Ջուլիուս Քոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ջուլիուս Քոն
գերմ.՝ Ferdinand Julius Cohn
Ferdinand Julius Cohn (cropped).jpg
Ծնվել էհունվարի 24, 1828(1828-01-24)[1][2][3][…]
Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էհունիսի 25, 1898(1898-06-25)[1][2][3][…] (70 տարեկան)
Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, բուսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վրոցլավի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն և Կենսաբանական դասակարգում
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎրոցլավի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարGeorg Lunge?
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Cohn
Commons-logo.svg Ferdinand Julius Cohn Վիքիպահեստում

Ֆերդինանդ Ջուլիուս Քոն (հունվարի 24, 1828(1828-01-24)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - հունիսի 25, 1898(1898-06-25)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի բուսաբան և մանրէաբան։

«Լեոպոլդինա» գերմանական բնագետ ակադեմիայի անդամ (1849)[6], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1897 [7]), Փարիզի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1895)[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա գաղթականների ընտանիքում։

Կրթություն է ստացել Բրեսլավլի համալսարանում։ 1850 թվականից եղել է բուսաբանության դոցենտ, իսկ 1859 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1866 թվականին հիմնադրել է բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Մահացել է 1898 թվականի հունիսի 25-ին և թաղվել Բրեսլավլի հին հրեական գերեզմանատանը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնի հիմնական աշխատանքները նվիրված են ամենապարզ մանրադիտակային բույսերին, ջրիմուռներին և սնկերին։ Քոնի գիտական աշխատություններում դիտարկվում են դրանց ձևաբանության, զարգացման պատմության և համակարգվածության հարցերը։ Քոն առաջին անգամ բակտերիաները դասել է բույսերի շարքին։ Ռոբերտ Կոխի հետ մասնակցել է սիբիրախտի հետազոտությանը։

1870 թվականից Քոն հրատարակել է «Beiträge zur Biologie der Pflanzen» ամսագիրը, որտեղ տպագրել է իր որոշ աշխատանքներ, օրինակ՝ Վոլվոքսի օրգանիզմների մասին։

1872-1875 թվականներին Քոնը բակտերիաների վերաբերյալ իր հետազոտությունը հրապարակել է «Neue Untersuchungen über Bacterien» աշխատությունում, որում ուսումնասիրել է այդ օրգանիզմների սիստեմատիկ և կենսաբանական առանձնահատկությունները՝ փորձելով պարզել նրանց դերը խմորման, քայքայման և համաճարակային հիվանդությունների զարգացման մեջ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zur Naturgeschichte des Protococcus Pluvialis Բոն, 1851
  • Die Menschheit und die Pflanzenwelt Բրեսլավլ, 1851
  • Entwickelungs-geschichte des Pilobolus Crystallinus («Nova acta», 1851)
  • Der Haushalt der Pflanzen Լայպցիգ, 1854
  • Untersuchungen über die Entwicklungsgeschichte der Mikroskopischen Algen und Pilze Բոն, 1854
  • Empusa muscae Բոն, 1855
  • Entwickelung der Sphaeroplea annulina Բեռլին, 1855
  • Beiträge zur Biologie der Pflanzen Բրեսլավլ, 1870
  • Neue Untersuchungen über Bakterien Բոն, 1872-75
  • Die Pflanze Լայպցիգ, 1882

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]