Ֆեդոր ֆոն Բոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդոր ֆոն Բոկ
գերմ.՝ Fedor von Bock
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1880(1880-12-03)[1][2][3]
ԾննդավայրKostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 4, 1945(1945-05-04)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրOldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունսպա և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Moritz Karl Albert von Bock?
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթյա թագի շքանշան «Ռազմական վաստակի համար» խաչ Երկաթե թագի շքանշան Order of the Crown Միխայ Խիզախի շքանշան Թագի շքանշան Հոհենցոլերնների տան շքանշան Արժանիքների շքանշան Order of Military Merit Հունգարիայի ծառայությունների շքանշան Վանդի թագի շքանշան Թագի շքանշան Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ցերինգենյան առյուծի շքանշան Երկաթ խաչի Ասպետի խաչ «Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ Հանզեական խաչ Անշլյուսի մեդալ 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ և Վերմախտի երկար ծառայության մրցանակ
Ստորագրություն
Изображение автографа
 Fedor von Bock Վիքիպահեստում

Ֆեդոր ֆոն Բոկ (դեկտեմբերի 3, 1880(1880-12-03)[1][2][3], Kostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 4, 1945(1945-05-04)[1][2], Oldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]) գերմանացի ֆեդմարշալ, ով ծառայել է Գերմանիայի բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բոկը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը 1939 թվականին Լեհաստան ներխուժման ժամանակ, Բանակային խումբ B-ի հրամանատար` 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ և հետագայում Բանակային խումբ կենտրոնի հրամանատար, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա 1941 թվականին։ Նա նաև եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար 1942 թվականին։

Բոկը Տրիումֆ գործողության հրամանատարն էր, երբ 1941 թվականի աշնանը և ձմռանը գերմանացիները փորձեցին նվաճել Մոսկվան, սակայն անհաջողության մատնվեցին։ Վերմախտի հարձակումները դանդաղեցին ԽՍՀՄ դիմադրության բարձրացմամբ և դժվարանցանել տեղանքների պատճառով[5]։ ԽՍՀՄ հակահարձակումը ստիպեց գերմանացիներին նահանջել և Բոկը ազատվեց հրամանատարությունից Ադոլֆ Հիտլերի կողմից։

Որպես Մոնարխիստ, Բոկը չէր ներքաշվել քաղաքականության մեջ։ Սակայն նա երբեք չի սատարել այն ուժերին, որոնք ցանկացել են պաշտոնանկ անել Հիտլերին և երբեք չի բողոքել, երբ ՍՍ-ը բռնություններ էր կիրառում խաղաղ բնակիչների և իր զինվորների հանդեպ։ Բոկը նաև չխոսկան և չհաղորդակցվող էր, և Հիտլերը նրան գերադասում էր քանի որ նա հաջող է ճակատամարտերում[5]։ Բոկը իր երկրորդ կնոջ և դստեր հետ սպանվեցին բրիտանական ռմբակոծիչի նետած ռումբից 1945 թվականին Համբուրգի մոտակայքում մեքենայով ճանապարհորդելիս։

Վաղ կյանք և Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդոր ֆոն Բոկը ծնվել է ծեր պրուսացի զինվորականի ընտանիքում Կյուստրինում (այժմ Կոստրշին, Լեհաստան), որը ամրացված քաղաք էր Օդրա գետի ափին Բրանդենբուրգ պրովինցիայում[6]։ Նրա հայրը` Կառլ Մորից ֆոն Բոկը եղել է դիվիզիայի հրամանատար 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմում[7]։ Նրա մայրը` Բարոնուհի Օլգա Ֆալկենհայնը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի գլխավոր շտաբի պետ Էրիխ ֆոն Ֆալկենհայնի քույրն էր[8]։ Ութ տարեկանում Բոկը մեկնեց սովորելու Բեռլինի ռազմական ակադեմիայում։ Կրթության ընթացքում Բոկը ուսումնասիրեց բրուսական ռազմական գործը և արագորեն սկսեց տիրապետել օտար լեզուների, մաթեմատիկային և պատմությանը։ Նա փայլուն խոսում էր ֆրանսերեն և բավարար մակարդակի անգլերեն և ռուսերեն[9]։ Վաղ տարիներից նա մեծ մասամբ ընդօրինակում էր հորը, ով լոյալ էր պետության հանդեպ և շատ էր սիրում ռազմագիտությունը[10] :

Չնայած Բոկը գերազանց տեսաբան չէր, նա բարձրակարգ սպա էր։ Որպես Ռայխսվերի բարձրաստիճան սպաներից մեկը, նա հաճախ էր իր ուսանողների խորհուրդ տալիս ավարտել իր ալմա մատերը, որը փակվեց 1920 թվականին։

1905 թվականին Բոկն ամուսնացավ Մալլի ֆոն Ռեյխենբակի հետ, ով պրուսացի ազնվական ընտանիքից էր[11]։ Նրանք ունեցան մեկ դուստր։ 1908 թվականին Բոկը ընդունվեց Բեռլինի պատերազմի ակադեմիա և մեկ տարի սովորելուց հետո աշխատանքի ընդունվեց Գերմանիայի գլխավոր շտաբում։ Նա շուտով միացավ Բանակային լիգային (Deutscher Wehrverein) և ծանոթացավ Վալտեր ֆոն Բրաուխիչի, Ֆրանց Հալդերի և Գերդ ֆոն Ռանդստատի հետ։ 1914 թվականին երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Բոկը կապիտան էր։ Նա ծառայում էր որպես գումարտակի հրամանատար 1916 թվականի հունվարին և փետրվարին։ Նրան շնորհվեց Pour le Mérite պարգևը, ինչը Գերմանիայի բարձրագույն զինվորական պարգևն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119294796 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Battle of Russia, Battlefield: Battles that Won the Second World War—Series 2. Universal Pictures Video. 2 May 2005
  6. Turney, 1971, էջ 3
  7. Mitcham 2009, p. 17
  8. Afflerbach 1996, p. 9
  9. Turney, 1971, էջ 4
  10. Turney, 1971, էջ 5
  11. Turney, 1971, էջ 6