1892 թվականից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1902), ֆինանսների (1903-1905, 1919-1921), Հնդկաստանի գործերով (1915—1917), արտաքին գործերի (1924—1929), ծովային (1931) մինիստր։ Հանդես է եկել հօգուտ Գերմանիայի վերառազմականացման՝ նպատակ ունենալով օգտագործել նրան ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի դեմ։ Այդ քաղաքականության իրականացման նշանակալի քայլ էր 1925 թվականին Լոկառնոյի պայմանագրերի կնքումը։ Չեմբեռլեն ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու (1927) նախաձեռնողներից էր (վերականգնվել են 1929 թվականին)։ Կյանքի վերջին տարիներին երկյուղ է հայտնել Գերմանիայի ագրեսիվ նկրտումների առթիվ։ Լոկարնյան բանակցություններում իր դերի համար 1925 թ. ԱՄՆ պետ. քարտուղար Չառլզ Գեյթս Դաուեսի հետ ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[11]։