Անրի Լաֆոնտեն
| Անրի Լաֆոնտեն | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 22, 1854[1][2][3] |
| Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
| Մահացել է | մայիսի 14, 1943[1][2] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Վոլյուվե Սեն Լամբեր, Բրյուսել-մայրաքաղաք[4] |
| Գերեզման | Brussels Cemetery[5] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, մատենագետ, խաղաղապահ, կանանց իրավունքների պաշտպան, իրավաբան, socialist և հեղինակ |
| Զբաղեցրած պաշտոններ | provincial senator?, provincial senator?, provincial senator?, president of the Belgian Alpine Club? և սենատոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Անրի Լաֆոնտեն (ֆրանսերեն՝ Henri La Fontaine, ապրիլի 22, 1854[1][2][3], Բրյուսել, Բելգիա - մայիսի 14, 1943[1][2], Վոլյուվե Սեն Լամբեր, Բրյուսել-մայրաքաղաք[4]), բելգիացի իրավաբան, 1907-1943 թվականներին Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահ, 1913 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաֆոնտենը ծնվել է 1854 թվականին Բրյուսելում։ 1877 թվականին, ավարտելով Բրյուսելի Ազատ համալսարանը, ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան, սկսել է աշխատել որպես իրավաբան Բրյուսելի վերաքննիչ դատարանում։ 1893 թվականին ստացել է միջազգային իրավունքի պրոֆեսորի կոչում և երկու տարի անց ընտրվել Բելգիայի Սենատի անդամ՝ որպես Սոցիալիստական կուսակցության անդամ։ Զբաղեցրել է Սենատի փոխնախագահի պաշտոնը 1919-1932 թվականներին։ 1895 թվականին Փոլ Օտլետի հետ հիմնել է Փաստաթղթերի պալատը (որին փոխարինել է 1907 թվականին Միջազգային ասոցիացիաների միությունը), իսկ ավելի ուշ նրա հետ համագործակցելով՝ ստեղծել է տեղեկատվության դասակարգման համակարգ, որը կոչվում է Համընդհանուր տասնորդական դասակարգում։ Փոլ Օտլետի հետ նա եղել է «Mundaneum» տեղեկատվական շտեմարանի ստեղծողը, որը նաև կոչվում է «գիտելիքների քաղաք»:
Ինտերնացիոնալիստ Լաֆոնտենն աջակցել է Ազգերի լիգային և նաև հանդես է եկել զինաթափման և միջազգային վեճերի լուծման օգտին արբիտրաժի միջոցով: Ներգրավված է եղել Խաղաղության միջազգային բյուրոյի գործունեության մեջ, որտեղ նախագահել է 1907 թվականից։ Իր աշխատանքի համար 1913 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «որպես Եվրոպայում հանուն խաղաղության ժողովրդական շարժման իսկական առաջնորդ»։ Լաֆոնտենը եղել է Բելգիայի պատվիրակության անդամ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսում և նաև ներկայացրել է իր երկիրը Ազգերի լիգայի վեհաժողովում 1920 թվականին։
Ընդունվել է Բելգիայի Մեծ Արևելքի Բրյուսելի մասոնական «Les Amis Philanthropes» թիվ 1 մասոնական օթյակ։ Եղել է Մարդու իրավունքների միջազգային խառը մասոնական կարգի Բելգիայի ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը[8][9]։
Մահացել է 1943 թվականին Բրյուսելում 89 տարեկան հասակում։
Ներկայացված է 1999 թվականի Բելգիայի փոստային նամականիշի վրա:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 ODIS — 2003.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Peace Prize 1913 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Histoire d’une loge: Les Amis Philanthropes de 1876 à 1998, Les Amis Philanthropes, Bruxelles, 1999
- ↑ Les Amis Philanthropes à l’Orient de Bruxelles: Histoire d’une loge des origines à 1876, Association des Amis Philanthropes, Bruxelles, 1972
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անրի Լաֆոնտեն — կենսագրություն(ռուս.)
- Կենսագրությունը՝ Nobelprize.org (անգլ.)
- Henri La Fontaine Life(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Լաֆոնտեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Բրյուսել քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1943 մահեր
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրյուսել քաղաքում մահացածներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հակապատերազմական ակտիվիստներ
- Բելգիացի քաղաքական գործիչներ
- Բելգիացի գիտնականներ
- Բելգիացի հասարակական գործիչներ
- Միջազգային իրավունքի մասնագետներ
- Բելգիացի իրավաբաններ