Օռլեանի համալսարան
Օռլեանի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1966 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Couperin Consortium?[2], Վերափոխվել[3], Leonardo da Vinci consolidated University?, UFA / DFH / FGU?[4] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5] |
Երկիր | Ֆրանսիա[6] |
Կայք | univ-orleans.fr |
Université d'Orléans Վիքիպահեստում |
Օռլեանի համալսարան (ֆր.՝ Université d'Orléans), ֆրանսիական պետական համալսարան Օռլեանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի պատմությունը սկսվել է 1230 թվականից։ Այդ ժամանակ Սորբոնում արգելված էր հռոմեական իրավունքի դասավանդումը և ուսանողները ստիպված դպրոցներ էին փնտրում Փարիզից դուրս։ 1235 թվականին Գրիգորի IX-ը թույլատրեց Օռլեանում իրավունք դասավանդել, այդպես ստեղծվեցին իրավաբանական դպրոցներ, որոնք գործեցին կես դար։ Հռոմի պապ Կլեմենտ V-ը 1306 թվականին հիմնեց համալսարան, որը դարձավ երրորդը, Սորբոնի և Տուլուզի համալսարաններից հետո։ Այնտեղ դասավանդվում էր և՛ հռոմեական, և՛ քաղաքացիական իրավունք։ Միջնադարում այստեղ սովորել է 5 հազար ուսանող՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լոթարինգիայից, Բուրգունդիայից, Շամպայնից, Պիկարդիայից, և Շոտլանդիայից, 4 դար շարունակ համալսարանը մեծ համբավ ունեցավ ողջ Եվրոպայում։ Համալսարանը անկում ապրեց և 1793 թվականին որոշում ընդունվեց այն փակել[7]։ Համալսարանը նորից բացվեց 1960 թվականին։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 4 ֆակուլտետ, ինստիտոտ և պոլիտեխնիկական դպրոց։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեզուների, գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
- Իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ,
- Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ,
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոհան Րեյխլին — գերմանացի փիլիսոփա և հումանիստ,
- ժան Կալվին — աստվածաբան, կալվինականության հիմնադիր,
- Էթիեն դե լա Բոեսի — ֆրանսիացի գրող և փիլիսոփա,
- Թեոդոր Ագրիպպա դ՝Օբինե — ֆրանսիացի պոետ, գրող և պատմաբան,
- Թեոֆրաստ Ռենոդո — լրագրող, «La Gazette» թերթի հրատարակիչ,
- Պիեռ դը Ֆերմա — ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության և թվերի տեսության հեղինակներից մեկը,
- Մոլիեր — դասական կատակերգության հեղինակ, թատրոնի ղեկավար և դերասան,
- Շառլ Պերո — հեքիաթագիր, պոետ և քննադատ,
- Էստաշ Դեշան — ֆրանսիացի պոետ,
- Ժան դը ԼաԲրյուեր— ֆրանսիացի գրող-բարոյախոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Муниципальный совет департамента Луаре» (ֆրանսերեն) — Университет Орлеана празднует свои 700 лет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլեանի համալսարան» հոդվածին։ |
|