Էթիեն դե լա Բոեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Էթիեն դե լա Բոեսի
Étienne de La Boétie
Michel de Montaigne (extrait de gravure).png
Ծնվել է նոյեմբերի 11, 1530 Սարլա-լա-Կանեդա
Մահացել է օգոստոսի 28, 1563 (32 տարեկանում) Le Taillan-Médoc
բնական մահով
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն փիլիսոփա, գրող, դատավոր, բանաստեղծ և French moralist
Ալմա մատեր Օռլեանի հին համալսարան
Տիրապետում է լեզուներին միջին ֆրանսերեն
Étienne de La Boétie Վիքիպահեստում

Էթիեն դե լա Բոեսի (ֆր.՝ Étienne de La Boétie, ծնվ․՝ նոյեմբերի 1 1530, Սարլա լա Կանեդաօգոստոսի 18 1563, Ժերմինյան, Բորդո), ֆրանսիացի գրող և փիլիսոփա[1], հումանիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Բոեսին ծնվել է առտևրականի ընտանիքում։ Էթիենի հայրը՝ Անտուան Լա Պոեսին, ով ստացել է իրավաբանական կրթություն, Սարլայում զբաղեցրել է Պերիգորա կոմսության կառավարչի պաշտոնը։

Օռլեանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու ժամանակ, որտեղ նրա պրոֆեսորներից մեկը եղել է հայտնի կալվինական ուսմունքի հետևորդ Անն Դյուբուրը, նա գրել է իր առաջին և առավել հայտնի ստեղծագործությունը՝ «Կամավոր ստրկության փաստարկը»։

Աշխատանքների հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1571 թվականին Մոնտենը, ով ցանկում էր անմահացնել իր հանգուցյալ ընկերոջը, հրատարակեց նրա գրական ժառանգությունները, որոնցից իր տրամադրության տակ էին գտնվում Լա Բոեսիի ֆրանսերեն և լատիներեն բանաստեղծություններ, ինչպես նաև նրա՝ հունարենից Քսենոֆոնի և Պլուտարքոսի որոշ աշխատությունների թարգմանություններ։

Սակայն Մոնտենը հրաժարվեց Լա Բոեսիի երկու աշխատանքները հրատարակելու մտքից՝ «Կամավոր ստրկության փաստարկը» և մահվանից ոչ շատ առաջ գրված «Հուշեր Ֆրանսիայում 1562 թվականի հունվարյան հրովարտակի հուզումներից»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Bonnefon (1892). Œuvres complètes d'Estienne de La Boétie (Bordeaux: C. Gounouilhou, and Paris: J. Rouam et Cie.), pp. 385–6 (available online in pdf format at Gallica).
  2. Rothbard, Murray, Ending Tyranny Without Violence

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]